ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այն պնդումները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է առնչություն ունենալ Ալեքսեյ Նավալնիի սպանությանը, «անհիմն» և «անհեթեթ» են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Սա թողնում ենք առանց մեկնաբանության։ Իհարկե, դրանք բացարձակապես անհիմն, տգեղ մեղադրանքներ են ռուսական պետության ղեկավարի հասցեին։ Բայց, հաշվի առնելով, որ Յուլյա Նավալնայան այրիացել է ընդամենը մի քանի օր առաջ, դա թողնում եմ առանց մեկնաբանության»,- ասել է նա: Պեսկովը նաև մեկնաբանել է Նավալնայայի խոսքերն այն մասին,…
Կարդալ ավելինԾանրամարտի ԵԱ․ Հայաստանն առաջինն է մեդալային հաշվարկում
Բուլղարիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է: Երկրորդ տեղում 7 մեդալով Բուլղարիան է: Լավագույն եռյակը եզրափակում է Իտալիան՝ 4 մեդալ։ 17 ծանրորդով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ): Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը…
Կարդալ ավելինՌուսաստանը որակապես փոխվում է ներսից. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը յուրահատուկ ժամանակներ է ապրում, որակապես փոխվում է ներսից և դառնում առավել ինքնաբավ երկիր, գրում է «Комсомольская правда»-ն։ «Ռուսաստանը որակապես փոխվում է ներսից՝ դառնալով ավելի ինքնաբավ, ինքնիշխան և ինքնավստահ։ Սա Ռուսաստանի ժամանակն է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակի համար» ֆորումի լիագումար նիստում։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանին մեկուսացնելու նպատակները, որոնք իրենց առջեւ դրել էին Արեւմուտքի երկրները, տապալվել են։
Կարդալ ավելին«ԱԲՈՎՅԱՆ ԲԿ» -ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՕՐԵՆ ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ
«ՌՈՒԲԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԿ»-ն, որը սպասարկում է Աբովյան խոշորացված համայնքի տարածաշրջանի թվով շուրջ 120.00 ազգաբնակչության: Մենք մատուցում ենք բավական լայնասպեկտր հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ` ինչպես նաև «Շտապ օգնության» ծառայություն: Բժշկական կենտրոնի երկարամյա ղեկավար ՝ ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ օրերս 5 տարի ժամկետով կրկին մրցույթային կարգով վերանշանակվեց կենտրոնի տնօրեն: Բժշկական կենտրոնն այս ողջ տարիների ընթացքում զգալի ձեռքբերումներ է արձանագրել թե որակյալ բժշկական անձնակազմի համալրման և թե՛ նոր բժշկական սարքավորումների և ծառայությունների ստեղծման առումով, որոնք հենք են դարձել…
Կարդալ ավելինՎարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Վարազդատ Լալայանն առաջին անգամ կարիերայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Վարազդատ Լալայանը երկամարտի 455 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն (205+250): Այս քաշային կարգում Հայատանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով արծաթե մեդալակիր է (190+247): Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 200 կգ, երկրորդով՝ 205 կգ: Երրորդ մոտեցման 210 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Լալայանը փոքր ոսկե մեդալակիր է: Սիմոն Մարտիրոսյանը հաջող կատարեց միայն առաջին…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
ՊՆ-ի փոխանցմամբ progressarmenia.com-in փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Սուրեն Պապիկյանը շնորհավորել է օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական նորանոր հաջողություններ, հայրենիքին անմնացորդ ծառայելու կամք ու կորով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող…
Կարդալ ավելինՄեկնարկել է ՀՀ պետական սահման-Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհահատվածի հիմնանորոգումը
Մեկնարկել են Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով և տանում դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: Այս պահին շինարարը քանդում է ճանապարհի գոյություն ունեցող ծածկը‚ տեղադրվում են ջրահեռացման վաքերը և մայթերի եզրաքարերը։ Ճանապարհը հիմնանորոգումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջն ու ստորգետնյա անցումը։ Մոտ 4կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։ Հիմնանորոգումը կատարվում է…
Կարդալ ավելինՁկնաբուծարաններում կասեցվել է ապօրինի 7 հոր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Պարզվել է, որ Մասիսի Նորամարգ և Զորակ բնակավայրերում համապատասխանաբար 4 և 3 գրունտային հորից առանց ջրօգտագործման թույլտվությունների առկայության իրականացվել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 7 հորի շահագործումը կասեցվել է։ Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։
Կարդալ ավելինՏեղափոխիր վարկդ և օգտվիր 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից
Տեղափոխի՛ր այլ ֆինանսական կազմակերպությունում գործող հիփոթեքային կամ անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկդ ԱՄԻՕ ԲԱՆԿ և օգտվի’ր 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից: Առավելություններն են. վերաֆինանսավորում` 1.5% ցածր տոկոսադրույքով*, վարկի ժամկետի երկարաձգում, առանց եկամուտների վերլուծության վերաֆինանսավորման հնարավորություն, հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման դեպքում վարկային գծի տրամադրման հնարավորություն՝ մինչև 8 մլն ՀՀ դրամ գումարի չափով գրավադրման հետ կապված ծախսերի իրականացում Բանկի կողմից, առանց վարկի տրամադրման ու սպասարկման վճարների, անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վերաֆինանսավորման հիմնական պայմաններին ծանոթանալու համար անցնել ստորև…
Կարդալ ավելինBrent-ը էժանացել է՝ մեկ բարելը 83,47 դոլար
Երեքշաբթի առավոտյան նավթի գնանշումներն ընկնում են։ Brent-ի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 9 սենթով՝ մեկ բարելը 83,47 դոլար։ Երկուշաբթի Brent-ը թանկացել էր 9 սենթով՝ մեկ բարելը 83,56 դոլար։ WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում էժանացել են 10 սենթով՝ մեկ բարելը 78,36 դոլար։ Նախօրեին WTI-ի աճուրդներ չէին կայացել՝ ԱՄՆ-ում պետական տոնի հետ կապված։
Կարդալ ավելին