Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ բանակը ստիպված է եղել հարյուրավոր միլիոն դոլարներ վճարել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար, քանի որ Կոնգրեսում Ուկրաինային ֆինանսավորելու հեռանկարները մնում են անորոշ: Ըստ CNN-ի՝ բանակի պաշտոնյաներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ առանց նոր ֆինանսավորման նրանք ստիպված կլինեն գումար խնայել այլ կարևոր նախագծերի վրա՝ շարունակելու աջակցել Կիևին: 2023 թվականի հոկտեմբերից՝ ֆինանսական տարվա սկզբից, բանակն ավելի քան 430 միլիոն դոլար է ծախսել տարբեր գործողությունների վրա, այդ թվում՝ ուկրաինական զորքերի վերապատրաստման,…
Կարդալ ավելինՀակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն
Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը հավասարը չունեցան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում: Երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Հակոբ Մկրտչյանը: Դավիթ Հովհաննիսյանը 1 կգ-ով զիջեց թիմակցին եւ նվաճեց արծաթե մեդալ: 2019 թվականի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք (166+209): Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանի երկամարտի արդյունքը 374 կգ է (169+205): Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունը սկսեց 161 կգ-ով եւ հաջողությամբ ծանրաձողը պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցմամբ հաջողությամբ…
Կարդալ ավելինԼՂ խնդիրը լուծված չէ, Արցախի հայաթափումը բռնազավթումը չի կարող վերացնել ինքնորոշման անքակտելի իրավունքը․ Արցախի ԱԺ
Արցախի Ազգային ժողովի ղեկավար կազմը հանդիպել է Արցախի հարցերով Հանձնախմբի համակարգողի հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից: «Այսօր՝ փետրվարի 19-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված Հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ: Հանդիպման մասնակիցները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, որ Արցախի հայաթափումը և ժամանակավոր բռնազավթումը չի կարող վերացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման…
Կարդալ ավելինԱրման Անդրեասյան, Արտաշատի մարզադպրոցի սանը՝ Եվրոպայի չեմպիոն
Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը համառ պայքարում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին: Առաջին մրցափուլը Անդրեասյանը սկսեց մեծ ակտիվությամբ: Մեկ րոպե անց գորգի մրցավարը վրացի ըմբիշին պասիվություն տվեց եւ հաշիվ բացեց: Մրցակիցը հնարքի չգնաց, Անդրեասյանը մեկ միավոր վաստակեց: Վայրկյաններ անց վրացի մրցակիցը երկու միավորանոց գցում կատարեց եւ հաշվի մեջ առաջ անցավ: Երկրորդ մրցափուլում մրցակիցը եւս մեկ միավոր…
Կարդալ ավելինԻրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են վարել
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ նիստի անցկացման պլանները՝ դիտարկելու համար այն ահավոր հանցագործությունները, որոնք կատարում է սիոնիստական վարչակարգը Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ, տեղեկացրել է IRNA-ն։ Հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը եւ նրա սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը պաղեստինցիների հանդեպ Իսրայելի վայրագությունների դադարեցման համատեղ ջանքերի կոչ են արել։ Ամիր-Աբդոլահիանն ասել է, որ ինքն առաջարկել է ԻՀԿ արտգործնախարարների արտահերթ հանդիպման գաղափարը՝ Գազայում ճգնաժամի կարգավորման…
Կարդալ ավելինԱրսեն Հարությունյանը 52 վայրկյանում հաղթեց թուրք մրցակցին եւ հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն
Արսեն Հարությունյանը թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի քառակի չեմպիոն: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշայինների եզրաափակիչում Հայաստանի թիմի առաջատար ըմբիշը գոտեմարտեց թուրք Մուհամեդ Կարավուսի հետ: Գոտեմարտի առաջին վայրկյանին Հարությունյանը հարմար բռնվածքով 4 գլորումով հաշիվը դարձրեց 10:0 եւ 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի ու գործող չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով…
Կարդալ ավելինԲայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ հանդիպմանը մեղադրել է Հայաստանին եւ բողոքել ԵՄ առաքելությունից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման ժամանակ քննարկվել են Բաքվի եւ Երեւանի միջեւ երկկողմ հիմքով հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մշտապես հանդես է գալիս սպառնալիքներով Հայաստանի հասցեին, նա Երեւանին մեղադրել է խաղաղության գործընթացը խափանելու ձգտման մեջ։ Նա դժգոհություն է հայտնել Հայաստանում Եվրամիության առաքելությունից, որն իբր «օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության…
Կարդալ ավելինՀայտնի է, թե ինչու է ձերբակալվել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենը. մանրամասներ
Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանին երեկ՝ փետրվարի 16-ին մեղադրանք է ներկայացվել. նա ձերբակալվել է: Տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտոի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ քրեական վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել է Բիշարյանը, նախաձեռնվել է դեռևս նախորդ տարի և վերաբերվում է գնումների գործընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումներին: Խոսքը մասնավորապես՝ պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման նպատակով դեռևս երեքուկես տարի առաջ կնքված…
Կարդալ ավելինԴատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե. նա ձերբակալվել է
Նախօրեին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, ժողովրդին հայտնի «Հերացու անատոմիկ»։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։ Ըստ տեղեկությունների՝ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նա ձերբակալվել է։
Կարդալ ավելինԼՂ-ից բռնի տեղահանված 1897 ուսանող ներգրավված է ՀՀ պետական բուհերի կրթական ծրագրերում
ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում բարձրագույն կրթություն ստացողների կրթության իրավունքի վերականգնման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվում է երկու ծրագիր: Դրանցից մեկի համաձայն՝ հաստատվել են սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուսումնական տարվա համար ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի: Այդ մասին հումանիտար կենտրոնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով Հայաստան…
Կարդալ ավելին