Զառա Մխեյանը սառցե շոուների պրոդյուսեր, Մեգա համերգների կազմակերպիչ, հաստատուն բիզնես խորաթափանցութամբ կին-գործարար է, ում կարող են նախանձել շատ տղամարդ ձեռներեցներ

 

– Մենք երկար ենք սպասել այս հարցազրույցին, առաջին հերթին այն պատճառով, որ ձեր յուրաքանչյուր օրը գերհագեցած է, և դուք ապրում եք Ռուսաստանում. գործեր, բեմադրություններ, կրկին գործեր՝ մեկ Ռուսաստանում, մեկ Հայաստանում: Դուք խելացի եք, հմայիչ և գեղեցիկ: Ինչպե՞ս եք կարողանում մշտապես այդքան լավ տեսք ունենալ:

 

Ինձ առաջնորդում է սերը: Սերն այն ամենի հանդեպ, ինչ ես անում եմ և այն, ինչ շրջապատում է ինձ, սերը իմ հարազատների և ընկերների հանդեպ: Ի՞նչ է կյանքը: Շարժում ամեն ինչում՝ աշխատանքում, սպորտում, ընտանեկան հարաբերություններում: Բոլոր կանայք հիասքանչ են, իսկ տղամարդկանց սերը նրանց գեղեցկություն է հաղորդում։ Գեղեցիկ կինն այսօր սովորական երևույթ է, իսկ խելացի կինը՝ հազվադեպ, նա նաև վտանգավոր է: Ինչպես ասել է մեծն Նիցշեն «Իսկական տղամարդը երկու բան է ուզում. վտանգ և խաղ: Եվ այդ պատճառով էլ նա կամենում է կնոջը՝ որպես ամենավտանգավոր խաղալիք»: Իսկ միաժամանակ խելացի և գեղեցիկ կանայք իսկապես վտանգավոր են:

 

– Տեղյակ եմ, որ Դուք ունեք երեք մասնագիտություն կերամիկայի նկարիչ, զգեստների նկարիչ և տնտեսագետ, բայց, արդյունքում, պրոդյուսեր եք: Ի՞նչ մասնագիտացում և ի՞նչ թիմ ունեք:

 

Իմ մասնագիտացումը ոգեշնչող գաղափարներ ստեղծելն է, մենք պարզապես միջոցառումներ չէ, որ կազմակերպում ենք, այլ աշխարհներ ենք ստեղծում: Ես փորձում եմ բարություն և սեր ուղարկել աշխարհին, այն ամենն, ինչ մենք անում ենք, լի է սիրով:

Մեր բոլոր շոուները՝ լինեն դրանք մասշտաբային, թե փոքր, հեռարձակվեն աշխարհով մեկ, թե լինեն միայն մեկ հանդիսատեսի համար, միավորվում են մի կարևոր բանի շուրջ՝ հիմքում դրված է մեծ գաղափար: Մենք անկեղծորեն խոսում ենք հանդիսատեսի հետ և շատ ենք ուզում, որ մեր շոուները փոխեն կյանքը դեպի լավը: Ես ունեմ իմ սիրած մասնագիտությունը՝ ստեղծել (ստեղծող), այո՛, պրոդյուսեր, ինչով ես ապրում եմ:
Իմ թիմը հիմնականում իմ ընտանիքն է (մայրս, մորաքույրս, որն այժմ
, ցավոք, չկա, իմ նախկին ամուսինը, ում հետ մենք ունենք մեծ բարեկամություն և վեհ հարաբերություններ, իմ սիրելի զարմուհին), ովքեր աջակցել և աջակցում են ինձ ամբողջ ընթացքում: Եվ իհարկե, նաև իմ ընկերները, իմ գործընկերները և իմ սիրելի աշխատակիցները: Ընդհանուր առմամբ, հիմնական թիմի հարցում բախտս շատ է բերել, քանի որ ողջ կյանքի ընթացքում ինձ շրջապատում և աջակցում են, նրանք հիանալի և ինձ հարազատ դարձած մարդիկ են: Վախենամ ժամանակը քիչ է իմ անձնակազմի մասին պատմելու համար, (չնայած այն հանգամանքին, որ կային ժամանակավոր մարդիկ և երբեմն անհրաժեշտ էր ձևացնել նավի խորտակում, որպեսզի առնետները փախչեն այնտեղից, այդպիսով ես ամբողջովին մաքրեցի իմ նավը՝ տարբեր մակաբույծներից և առնետներից):

 

– Դուք Հայաստանում գեղասահքով եք զբաղվում մեր գեղասահորդների հետ, նրանց հետ շոու եք ստեղծում, ինչը ենթադրում է մշտական մարզումներ, ինչպես նաև ունեք ձեր սառցե շոուն: Դուք ստեղծել եք մեգա սառցե շոուներ, մեծ համերգներ, այժմ զբաղված եք նոր շոուների արտադրությամբ: Իսկ հիմա նաև հայ գեղասահորդների հետ սառցե ներկայացում եք ստեղծում: Ինչպե՞ս եք հասցնում այս ամենը:

 

– Ես վստահ եմ, որ որքան շատ ես զբաղված, այնքան շատ ես հասցնում: Այո, մենք առաջին անգամ Հայաստանում կունենանք սառցե ներկայացում, որը մեծ խիզախությամբ է ստեղծվել։ «Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն մեր հիանալի գեղասահորդների՝ ամենաբարձր մակարդակի գեղասահք է և հիասքանչ երաժշտություն, այլև փառահեղ բեմականացում: Հանդիսատեսին սպասվում են ցնցող գեղեցկության զգեստներ: Նախագծի վրա աշխատում են հրաշալի, տաղանդավոր պարուսույց-բեմադրիչ Դմիտրի Լապշինը՝ մեր գեղեցկուհի Էլեն Համբարձումյանի հետ, ինչպես նաև՝ մարզիչ Գեղամ Վարդանյանը. նրանք ևս դարձել են մեր թիմի մի մասը: Սա իսկապես շոու է, որը համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին։  «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, ով փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։

«Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ իրապես սիրող սիրտ, ազնիվ ձգտումներ և կամքի ուժ ունեցող մարդուն ոչինչ չի կարող խանգարել իր վեհ նպատակին հասնելու գործում: Պատմությունը հավերժական արժեքների մասին է, այն մասին, որ սերն օրինաչափ, անբացատրելի և կարևորագույն մի բան է, որ պարուրում է մեզանից յուրաքանչյուրին: Սերը կյանքի հիմքն է, նրա հիմնաքարը: Այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել է սիրուց և սիրո շնորհիվ: Այն Տիեզերքի հիմնական ստեղծարար էներգիան է: Սերը հոգու լույսն է, որը լուսավորում է ամեն ինչ իր ջերմ շողերով: Սերը ողջ տիեզերքի հիմքն է: Սերը ղեկավարում է կյանքը: Սերը կյանք է պարգևում: Սերն Ամենակարող է: Սերը հրաշք է: Սերը լույս է, իսկ այնտեղ, որտեղ կա լույս, խավարը նահանջում է:

Ես մանկուց սովոր եմ շատ աշխատել և ամբողջ կյանքում շարունակում եմ եռանդորեն գործել։ Եվ, իհարկե, այն հարցում, թե միաժամանակ քանի նախագիծ եմ անում, մեծ և կարևոր դեր է խաղում իմ թիմը: Դուք չեք պատկերացնում, թե ինչ հսկայական կազմակերպչական աշխատանք է դրված նրանց, և առաջին հերթին, նախագծի տնօրենի՝ իմ սիրելի Անգելինա Բաբաջանյանի ուսերին, նա մեր թիմի լուսավոր կետն է, չափազանց պատասխանատու և նրբանկատ։ Բացի սառցե ներկայացումներից APPA-pro-ն իրականացնում է մեկ այլ իրապես մասշտաբային նախագիծ. Ռուսաստանում ես շատ հուսալի գործընկերներ ունեմ, որոնց հետ կարող եմ մշտապես աճել և զարգանալ:
– Նախատեսում ե՞ք համագործակցել գեղասահքի համաշխարհային աստղերի հետ, ինչպես նախկինում:

 

– Իհարկե։ Մենք պարբերաբար ունենում ենք նոր մասնակիցներ, համաշխարհային գեղասահքի աստղեր, և ես ուրախ եմ, որ մեր պրոֆեսիոնալ ընտանիքը շարունակում է մեծանալ: Սակայն, առաջիկա երկու տարիներին շատ մեծ աշխատանք է լինելու մեր հայ գեղասահորդների հետ: Ես ուզում եմ մի քանի սառցե ներկայացումներ ստեղծել իմ ժողովրդի համար, հայ գեղասահորդների համար, դա մեծ և ծանր աշխատանք է. մարզումներ, վարպետության դասեր, բեմադրություններ, բայց ես վայելում եմ դա: Աննկարագրելի հաճույք է, երբ դու անում ես հայրենի երկրիդ համար, և ես երբ տեսնում եմ մեր գեղասահորդների երջանկությունից փայլող աչքերը, դրանից ավել ինձ ոչինչ հարկավոր չէ:

– Իսկ գեղասահքի դպրոցում ի՞նչ ձևաչափով եք աշխատում, դժվարություններ կա՞ն:

 

-Դպրոցի մասնագետներն իրականացնում են գեղասահքի սպորտային վերապատրաստման ծրագիր: Մենք զբաղվում ենք մեր գործով՝ օգնելով միմյանց: Դպրոցը սերտորեն համագործակցում է մեզ հետ: Աշակերտներն ակտիվորեն մասնակցում են մեր սառցե շոուների բեմականացումներին: Տնօրինությունն ամեն ինչ անում է գեղասահքի մասսայականացման համար: Դպրոցը հնարավորություն է տալիս լիարժեքորեն ընկղմվել գործընթացում, և մասնագիտական աճի համար անում է հնարավոր ամեն ինչ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի տնօրենին աշխատանքային պրոցեսը հրաշալի կազմակերպելու և այն ամենի համար, ինչ նա անում է մեր ներկայացումը ստեղծելու համար: Նրա քրտնաջան աշխատանքը և լիակատար նվիրվածությունը, կազմակերպչական գերազանց ունակությունները օգնում են երեխաներին ոչ միայն ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, այլև ապահովել կայուն հիմքեր իրենց հաջող ապագայի համար:

 

– Չե՞ք պատրաստվում ընդգրկվել Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի ղեկավար կազմում:

 

  • Ոչ, 100 տոկոսով ոչ: Առաջին հերթին այնտեղ պետք է աշխատեն պրոֆեսիոնալները, ես պրոդյուսեր եմ և պրոֆեսիոնալ եմ ի՛մ գործում, չեմ սիրում, երբ մարդիկ զբաղվում են սիրողական մակարդակով։ Այժմ ես զբաղվում եմ մի քանի գլոբալ նախագծերով, և ինձ համար շատ կարևոր է, որ դրանք հաջողեմ։ Դրանք մեր սառցե նախագծերն են, APPA-pro-ն և Ֆեդերացիայի և դպրոցի մեր սիրելի գեղասահորդ երեխաները, նրանց հետ ես շատ եմ կապվել և մեծ ծրագրեր ունեմ: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի ի՛ր գործով: Բայց, կարծում եմ, ապագայում կարող ենք համագործակցել, ես կարող եմ օգտակար լինել մեր հայրենիքին։ Ես գիտեմ գեղասահքի ամբողջ համակարգը ներսից, ինչպես ասում են, ոչ լսելով։  

 

– Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն պետք է լինեն Ֆեդերացիայի քայլերը երկրում սպորտաձևի ժողովրդականությունը պահպանելու համար:

– Բարեբախտաբար, գեղասահքը շարունակում է մնալ սիրված սպորտաձև: Եվ ինձ թվում է, որ ես իմ սառցե շոուներով և մեր վարպետության դասերով, լրացուցիչ մարզումներով, հյուրախաղերով դրան քիչ չեմ նպաստում։ Իսկ Գեղասահքի ֆեդերացիայի գործունեության և ծրագրերի մասին ավելի լավ է խոսել ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։

 

 

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն մարզիչների հետ կապված սկանդալներին, որոնք վիրավորում են երեխաներին: Որտե՞ղ է խստության և պահանջի սահմանը:

– Դա շատ կարևոր հարց է։ Եվ այստեղ իսկապես չափազանց նուրբ սահման կա: Մարզչական աշխատանքի ժամանակակից սկզբունքներն ու մեթոդները, իհարկե, շատ են փոխվել։ Բայց միևնույն ժամանակ, ես երբեմն տեսնում եմ, որ որոշ ծնողներ միտումնավոր են աղմուկ բարձրացնում: Ավելին, ամենից հաճախ դրանք այն ծնողներն են, որոնց երեխաները մրցանակային տեղեր չեն զբաղեցնում կամ ընդհանրապես ստիպողաբար են գնում մարզումների։ Բայց ծնողները ցանկանում են իրականացնել իրենց սեփական հավակնությունները, ուստի երեխայի անհաջողությունները վերագրում են վատ մարզիչներին՝ երեխային՝ իր որոշ այլ տաղանդներ բացահայտելու հարցում օգնելու փոխարեն: Մի բան կարող եմ հստակ ասել. հայ գեղասահորդների հետ մեր աշխատանքի ընթացքում տիրում է կարգապահություն և պրոֆեսիոնալ մոտեցում, ինչպես նաև՝ հրաշալի մթնոլորտ: Մենք երջանիկ թիմ ենք, քանի որ ունենք լիակատար ներդաշնակություն, փոխըմբռնում թե՛ գեղասահորդների, թե՛ նրանց ծնողների հետ:

 

-Իսկ ի՞նչ արտիստական կազմ է ներգրավված շոում:

Տասնյակ համարներ, որոնց թվում են գեղասահորդների հուզիչ ելույթներ՝ ակրոբատիկ համարներով և սահադաշտի վրայով թռիչքներով, ինչպես նաև մենապարերի և զուգապարերի սրտահույզ համարներ, որոնք արտացոլում են հերոսների ներաշխարհն ու ապրումները, կհուզեն հանդիսատեսի հոգին և կդիպչեն նրանց սրտերին:

Դերասանների կազմը ձևավորվել է երիտասարդ պրոֆեսիոնալ գեղասահորդներից, ակրոբատներից, օրիգինալ ժանրի խարիզմատիկ արտիստներից, ովքեր ունակ են յուրաքանչյուր ներկայացմամբ իրենք իրենց և հանդիսատեսին ապացուցել իրենց ոգու և տաղանդի ուժը: Այս չափանիշներով ընտրված մասնակիցները թույլ են տալիս հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել շոուի բովանդակության, այլ ոչ թե «աստղային» անձնակազմի վրա: Նման պրակտիկան արդեն երկար տարիներ հաջողությամբ իրականացվում է աշխարհահռչակ Դյու Սոլեյի կրկեսի մենեջմենթի կողմից։

 

 

– Ինչպես հասկանում եմ, դա Մյուզիքլ է և փաստորեն լինելու են նաև երգեր, իսկ ո՞վքեր են կատարելու:

 

– Նաիրա Գյուրջինյանի և Զարուհի Բաբայանի սաները, իսկ եզրափակիչ երգը կկատարի երգչուհի, երգահան Մարգարիտա Պոզոյանը: Մարգարիտային վաղուց արդեն համարում են «ռուսական Ուիթնի Հյուսթոն»։

 

– Իսկ ի՞նչ երաժշտական նվագակցություն է լինելու:

                                                                

  • Ամբողջ սառցե ներկայացման երաժշտությունը գրել է Էդգար Գյանջումյանը, կոմպոզիտոր, ում հմայող երաժշտությունը բառացիորեն ստիպում է արտասվել և միաժամանակ բուժում է հոգին: «Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացման երաժշտությունն առանձնանում է հայեցակարգային և մասշտաբային գաղափարներով, նվագախմբի կիրառմամբ՝ ոչ միայն նման ստեղծագործությունների համար ընդունված ակադեմիական մոտեցմամբ, այլև մասսայական ուղղությունների սինթեզով:

Կուտակված փորձը և երաժշտական ինդուստրիայի զարգացման միտումների ընկալումը թույլ են տալիս ստեղծել հնչյունագիր, որը համապատասխանում է ժամանակի ոգուն, ձայնի՝ ընդունված համաշխարհային չափանիշներին: Նախագծի վրա Էդգար Գյանջումյանի հետ աշխատում են գործիքավորող Թաթոս Գարեգինի Հակոբյանը և հնչյունային ռեժիսոր Սերգեյ Տիգրանի Գասպարյանը:

 

 

-Պատմեք խնդրեմ նաև զգեստների մասին:

                   

– Սառցե շոուների համար հանդերձանք ստեղծելը բազմաթիվ դիզայներների սիրելի զբաղմունքն է։  Դրանք ստանդարտ չեն, տպավորիչ են և չեն սահմանափակում նկարչի երևակայությունը։ Այնուամենայնիվ, բեմական կոստյում կարելը դյուրին գործ չէ։ Այն ներկայացումների բեմադրիչի հետ համատեղ աշխատանքի արդյունք է, քանի որ զգեստը պետք է փոխանցի շոու-ծրագրի գաղափարը և հույզերը։ «Զգեստները իսկական արվեստի գործ են»։ Դրանք կարևոր դեր են խաղում սառույցի վրա հեքիաթային աշխարհը պատկերելու գործում»: «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե ներկայացման վառ կերպարների ստեղծման վրա աշխատել են ավելի քան 20 վարպետներ՝ զգեստների նկարիչ-դիզայներ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Յուրաքանչյուր կերպարի համար պատրաստվել է Էսքիզ, ընդ որում՝ ոչ մեկը։ Էսքիզներն ավելի շատ նման են նկարների, կարերի և ծալքերի համար նշումներ չկան, մնացածն արդեն այլ վարպետի աշխատանք է: «Սովորաբար մենք ներշնչվում ենք երաժշտությունից և երգերի թեմաներից, հենց դրանց ազդեցության տակ էլ առաջանում են առաջին գաղափարները, որոնք մենք փոխանակում է թիմի հետ։ Ամենադժվարը երևակայությունը և տեխնոլոգիական պայմանականությունները համատեղելն է, որպեսզի արտիստները ոչ միայն բեմում գեղեցիկ տեսք ունենան, այլև կարողանան շարժվել, կատարել ամենաբարդ համարները: Դա բավականին երկար ճանապարհ է»։

 

 

-Ինչպե՞ս հետաքրքիր անցկացնել ամանորյա արձակուրդները:

-Իհարկե, այցելել «Ձյունե թագուհու պատմությունը» խորագրով սառցե շոուն, որը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին և 28-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում՝ Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում:

 

Այս տարի պրոդյուսեր Զառա Մխեյանը մայրաքաղաքի հյուրերին և բնակիչներին կուրախացնի «Ձյունե թագուհու պատմությունը» ընտանեկան դիտման համար նախատեսված գեղեցիկ և բարի կախարդական պատմությամբ, որը ստեղծվել է Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի մոտիվներով՝ Էդգար Գյանջումյանի հեղինակած երաժշտությամբ: Վառ, դինամիկ ներկայացում, չքնաղ զգեստներ, հանրահայտ հայ գեղասահորդներ:

«Ձյունե թագուհին» հեքիաթը բացում է հրաշքի դռները ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Չէ որ այս շոուն, ինչպես Զառա Մխեյանի մյուս սառցե ներկայացումները, ստեղծված է հանդիսատեսին հիացնելու և երջանկություն պարգևելու համար:

Spread the love