Էրդողանը խոսել է Թուրքիայի քաղաքական ազդեցության և Կովկասի ու Բալկանների իրադարձություններին նրա մասնակցության մասին

Էրդողանը խոսել է Թուրքիայի քաղաքական ազդեցության և Կովկասի ու Բալկանների իրադարձություններին նրա մասնակցության մասին

Ընդլայնվող քաղաքական ազդեցության տիրույթով, ծավալով ու քանակով աճող տնտեսական հարաբերություններով, խորացող սոցիալական հարաբերություններով, վերածնված պատմամշակութային ժառանգությամբ, այլ կերպ ասած՝ վերելք ապրող Թուրքիայի իրականությամբ, մենք մեր աչքերը փակելու կամ շրջվելու շքեղություն չունենք։ Մեր թիկունքն է աշխարհում տեղի ունեցող գրեթե ցանկացած հարց: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իզմիրի շրջանի քաղաքապետի թեկնածուների առաջադրման հանդիպման ժամանակ ելույթի ժամանակ, փոխանցում է TRT Haber-ը։ «Ռուս-ուկրաինական պատերազմը խաղաղ ճանապարհով ավարտելու մեր ջանքերում ճշմարտություն կա: Այս ճշմարտության հիմքում ընկած…

Կարդալ ավելին

Հայաստանն ու Իրանը քննարկել են անասնաբուժության ոլորտում համագործակցությունը

Հայաստանն ու Իրանը քննարկել են անասնաբուժության ոլորտում համագործակցությունը

Իրանը և Հայաստանը զարգացնում են երկկողմ համագործակցությունը կենդանիների առողջության և անասնաբուժության ոլորտում, հայտնում է Mehr-ը։ Իրանի անասնաբուժության կազմակերպության ղեկավար Մոջթաբա Նորուզին Թեհրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը՝ խոսելով GIS-ի (աշխարհագրական տեղեկատվական համակարգերի) և հիվանդությունների վերահսկման ու անասունների հետագծման համակարգի մասին: Հանդիպմանը քննարկվել է, որ երկու երկրների իշխանությունները պետք է շարունակեն երկկողմ համագործակցությունը անասունների ներմուծման ոլորտում՝ երկիր միս մատակարարելու, անասնաբուծության անդրսահմանային հիվանդությունների մուտքը կանխելու և կաթի և կաթնամթերքի արտահանման…

Կարդալ ավելին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները: Նոյեմբերյանի և Դիլիջանի ոլորանները, Լոռու մարզի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան և Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։ Սյունիք…

Կարդալ ավելին

Համազգային համախմբումը նախադրյալներ կարող է ստեղծել՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար. Արցախի ԱԺ

Համազգային համախմբումը նախադրյալներ կարող է ստեղծել՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն իրականացնելու համար. Արցախի ԱԺ

Ի աջակցություն Արցախի՝ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ հունվարի 27-ին և 28-ին եվրոպական տասնչորս երկրների ավելի քան հիսուն քաղաքներում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ։ Միջոցառումներին մասնակցում են Եվրոպայի հայությունը և տասնյակ եվրոպական կազմակերպություններ, որոնք իրենց ազգային կառավարություններին և համաեվրոպական ղեկավար կառույցներին իրենց պահանջն ու հորդորն են ներկայացնելու։ Այդ առիթով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի չորս խմբակցություններ ուղերձ են հղել միջոցառումների մասնակիցներին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արցախում 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և…

Կարդալ ավելին

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը. Բաքուն բացատրել է իր դժգոհության պատճառները

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների արտգործնախարարի այցը. Բաքուն բացատրել է իր դժգոհության պատճառները

Ադրբեջանը հետաձգել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրյունս Սլոթի ծրագրված այցը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ինչ վերաբերում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջան այցելելու մտադրությանը, ապա հայտնի է, որ այդ այցը հետաձգվել է մեր երկրի կողմից։ Ադրբեջանական կողմը հոլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր չէ քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին խնդիրները, այլ միայն երկկողմ հարաբերությունները»,- ասել է Հաջիզադեն։

Կարդալ ավելին

Սուրբ Սարգսի տոնի առթիվ պարգևատրվեցին 20 գնդերեցներ, ովքեր ծառայում են Հայաստանի սահմանամերձ զորամասերում

Սուրբ Սարգսի տոնի առթիվ պարգևատրվեցին 20 գնդերեցներ, ովքեր ծառայում են Հայաստանի սահմանամերձ զորամասերում

Հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնի առթիվ ավանդական դարձած պարգևատրման արարողությունը: Հայտնում են Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայությունից: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Մովսես վարդապես Սարգսյանը,ԱրարատյանՀայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Նարեկ Աշուղաթոյանը, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Հակոբ Մանուկյանը,  գնդերեցներ,  երիտասարդներ։ Նավասարդ Սրբազանի նախագահությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։ Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի տոնի…

Կարդալ ավելին

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մասին։ Այս մասին նա հայտարարել է ԱՀ գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում։ «Անջատողականների նկատմամբ դատավճիռը կկայացվի ադրբեջանական դատարաններում»,- վստահեցրել է Քեմրան Ալիևը։ Հիշեցնենք, որ ԼՂՀ նախկին ղեկավարները, այդ թվում՝ երեք նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, փոխնախարար Դավիթ Մանուկյանը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն…

Կարդալ ավելին

Եռաբլուրի եկեղեցում տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան

Եռաբլուրի եկեղեցում տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան

Հունվարի 28-ին, ժամը 11:00-ին Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան, ինչպես նաև ի հիշատակ ազատագրական պատերազմների ընթացքում զոհված և անհայտ կորած զինծառայողների: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միությունը»: «Դրանից հետո, ժամը 12:00-ին տեղի կունենա համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար: Ժամը 12:30-ին, մասնակիցների անունից ծաղկեպսակ կտեղադրվի հանուն հայրենիքի իրենց…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան: Այս մասին  հայտնում է Sputnik Վրաստանը։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, կկայանա նաև հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ։ Երկու երկրների վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրագրողների համար։

Կարդալ ավելին

Ինչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար

Ինչ կարգ է գործելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ճամփորդելու համար

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի և դրա տրամադրման կարգի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը ՀՀ-ից դուրս գալիս և…

Կարդալ ավելին
1 327 328 329 330 331 640