Իրանի հարավ-արևելյան Քերման նահանգում ժամկետային զինծառայողը սպանել է հինգ ծառայակից զինվորականների զորանոցում, հայտնում է IRNA-ն։ Իրանի բանակի հարավարևելյան տարածաշրջանային շտաբի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ղոլամալյանը կիրակի օրը հայտնել է, որ ժամկետային զինծառայողը կրակ է բացել մարտական դիրքում հանգստացող զինվորների վրա, այնուհետև դեպքի վայրից դիմել փախուստի։ Ղոլամալյանը նշեց, որ կրակոցների դրդապատճառը պարզելու համար հետաքննություն է սկսվել՝ հավելելով, որ ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է իրականացվում։
Կարդալ ավելինՊուտինի՝ Թուրքիա այցի մասին կհայտարարվի ժամանակին. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի մասին ժամանակին կտեղեկացվի, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ժամանակին կտեղեկացնենք»,- ասաց նա։ Ավելի վաղ, թուրքական Türkiye լրատվամիջոցը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Անկարան փետրվարի 12-ին սպասում է ՌԴ նախագահի այցին։ Պուտինը նախկինում կիսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու իր մտադրություններով։ Էրդողանի վարչակազմը հայտնել է, որ այս հարցն ուսումնասիրվում է։
Կարդալ ավելինNBC News. ԱՄՆ-ի իսրայելամետ օրենսդիրները կորցնում են վստահությունը Նաթանյահուի նկատմամբ
Կապիտոլիումի բլրի երկու կուսակցությունների իսրայելամետ «բազե օրենսդիրները» ահազանգում են, որ կորցնում են վստահությունը վարչապետ Բենիամին Նաթանյահուի և ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի նրա ղեկավարման նկատմամբ, հայտնում է NBC News-ը։ Այն դեպքում, երբ առաջադեմ օրենսդիրները մշտապես քննադատել են Նաթանյահուին և Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որոնք հողին են հավասարեցրել շենքերը և սպանել հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչների, կարևոր է, որ իսրայելամետ օրենսդիրները, որոնք ծառայում են ազգային անվտանգության կարևորագույն հանձնաժողովներում, այժմ, թեև անաղմուկ, բայց հիասթափություն են հայտնում Նաթանյահուի ղեկավարության առիթով։…
Կարդալ ավելինՋերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով
Հանրապետության տարածքում` հունվարի 21-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են…
Կարդալ ավելինՊաղեստինի ԱՆ․ Գազայի հատվածում իսրայելյան ուժերի զոհերի թիվը գերազանցել է 25 հազարը
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով, իսրայելական ուժերը Գազայի հատվածում առնվազն 25105 պաղեստինցի են սպանել հոկտեմբերի 7-ի պատերազմի սկսվելուց ի վեր, հաղորդում են արաբական լրատվամիջոցները։ Նույն ժամանակահատվածում վիրավորվել է առնվազն 62681 պաղեստինցի։ Նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամում 178 պաղեստինցի է զոհվել, 293-ը՝ վիրավորվել։
Կարդալ ավելինBBC-ն՝ Երուսաղեմի հայկական թաղամասի սպառնալիքի մասին. վերաբնակիչները ցանկանում են հուդայականացնել Հին քաղաքը
Թեև Սուրբ Ծնունդը շատերի համար, հավանաբար, մնացել է անցյալում, սակայն Երուսաղեմի հայերն իրենց տարեկան տոնակատարությունն անցկացրել են միայն հունվարի 19-ին, հաղորդում է BBC News-ը։ Այս տարվա տոնակատարությունը մռայլվել էր Գազայի պատերազմով և համայնքի գոյատևման շարունակական սպառնալիքով, որը կապված է անշարժ գույքի հետ կապված խիստ վիճահարույց գործարքի հետ: Շատերն օրն անցկացրեցին ոչ ավանդական կարգով՝ միանալով եկեղեցու կայանատեղիում տեղադրված վրանի նստացույցին, որը գտնվում է Հին քաղաքի պարսպապատ հայկական թաղամասում գտնվող մեծ վտանգված տարածքի մի մասում: «Այս…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Խավիեր Կոլոմինային
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարդալ ավելինԱդրբեջանը պնդում է, որ Արցախի նախկին ղեկավարների քննությունը շարունակվում է «միջազգային իրավունքի պահպանմամբ»
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը հավաստիացրել է, որ Արցախի առեւանգված նախկին ղեկավարների քննությունը շարունակվում է «միջազգային նորմերի, միջազգային կոնվենցիաների պահպանմամբ», տեղեկացրել են արդբեջանական ԶԼՄ-ները։ «Նա ասել է, որ այն բանից հետո, երբ վերջնական մեղադրանք ներկայացվի, նրանց գործը կուղարկվի դատարան»,- գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կարդալ ավելինԻսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին
Անօդաչուն Լիբանանի հարավում գրոհել է մի մեքենայի վրա, տեղեկացրել է Al Jazeera-ն։ Նախնական տեղեկությունները վկայում են այն մասին, որ մեքենայի վրա նկատվել են մի քանի անօդաչուներ, նրանցից մեկը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ հարվածի հետեւանքով զոհվել է երկու մարդ։ Reuters գործակալությունը, հղում կատարելով անվտանգության ծառայության երկու աղբյուրների, տեղեկացրել է, որ դա իսրայելական հարված էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երկու անդամի դեմ։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբաւր կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ի գիշերը,…
Կարդալ ավելին