Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 12-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Օրվա մնացած ժամերին ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա եւս 2-3 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը հնարավոր է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +7+11,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +7+10,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +4+8,

Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +8+12,

Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +11+14,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +6+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+13,

Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+15,

Արմավիրում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +13+15,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+9,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +5+9։

Spread the love