Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը (ֆոտոշարք)

Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը (ֆոտոշարք)

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝  ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով։ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը: Առանձնահատուկ նշանակություն ունեցող այս մարզում բանկի ծառայությունները մշտապես պահանջված են եղել թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց կողմից: Նորաբաց մասնաճյուղում երևում է ԱՄԻՕԻ նոր…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 16-ին, կազմել է 405.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.43 դրամ (նվազել է 2.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.33 դրամ (նվազել է 3.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.62 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-405 դրամով, վաճառվում է 407-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-440 դրամով,…

Կարդալ ավելին

Փաշինյանը ԵԱՏՄ ներսում վստահության մակարդակի ամրապնդումն անվանել է սկզբունքորեն կարեւոր Հայաստանի համար

Փաշինյանը ԵԱՏՄ ներսում վստահության մակարդակի ամրապնդումն անվանել է սկզբունքորեն կարեւոր Հայաստանի համար

Հայաստանի Հանրապետությունը 2024թ. հունվարի 1-ից ընդունել է նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում, որտեղ ամեն պետություն կարեւոր դեր է խաղում տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի ձեւավորման գործում։ Այս մասին նշվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ 2024թ. կազմակերպության մարմիններում Հայաստանի նախագահության առիթով։ Ուղերձում նշվել է. «Հայաստանի Հանրապետության նախագահությունը համընկնում է 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյա հոբելյանին։ ԵԱՏՄ գործունեության տասը տարիների ընթացքում ձեռք են բերվել զգալի արդյունքներ փոխգործակցության բոլոր ոլորտներում։ Միեւնույն…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի տարածքում հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան Արարատյան դաշտում կդիտվի մառախուղ. Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-4 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով: NEWS.am -ի փոխանցմամբ՝ «Հայգոսհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +7+9։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+4, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +6+8, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+6, Լոռի՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+13,…

Կարդալ ավելին

Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին

Երկկողմ առեւտրային ներուժը սպառված չէ. Ալեն Սիմոնյանը՝ ԱՄԷ պատվիրակության ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 16-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի վստահելի եւ կարեւոր գործընկերներից է, եւ մեր երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, բարեկամական հարաբերությունների եւ դինամիկ փոխգործակցության արդյունքներն ակնհայտ են: 2023 թվականի արդյունքներով Էմիրությունները Հայաստանի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է: 2023…

Կարդալ ավելին

2023-ին ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական կառույցների հետ երկխոսության խորացումը. ԱԳՆ

2023-ին ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական կառույցների հետ երկխոսության խորացումը. ԱԳՆ

2023 թ. ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացումը: ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ: Այցերի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների հետ, քննարկումներ գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպիսիք են Ֆրիդրիխ էբերտի հիմնադրամը և Chatham House-ը, ինչպես նաև մասնակցություն համաժողովների, ինչպիսիք են Դուբրովնիկի (Խորվաթիա) և Բլեդի (Սլովենիա)…

Կարդալ ավելին

Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում «Հեզբոլլահի» տասնյակ թիրախների Լիբանանի հարավում

Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում «Հեզբոլլահի» տասնյակ թիրախների Լիբանանի հարավում

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող Հըզբոլլահի տասնյակ ենթակառուցվածքների վրա, երեքշաբթի հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը համատեղ օդային և հրետանային հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» մի շարք ահաբեկիչների թիրախներին Լիբանանի Վադի Սալուկի շրջանում: Կարճ ժամանակահատվածում հարվածներ են հասցվել «Հեզբոլլահի» տասնյակ դիրքերին և ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին, ասվում է զեկույցում: Իսրայելական զինվորականները նշել են, որ Հեզբոլլահը քողարկում է անտառային տարածքում գտնվող իր օբյեկտները՝ նպատակ ունենալով հարձակումներ գործել Իսրայելի…

Կարդալ ավելին

Առաջին անգամ ու վերջին, բայց …

Առաջին անգամ ու վերջին, բայց …

Մայրաքաղաքի  ավագանու «Մայր Հայաստան» դաշինքից ընտրված    անդամ  Գևորգ Ստեփանյանը կրկին անդրադարձել է  ներքաղաքական վիճակին և այդ մասին իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել՝« Առաջին անգամ ու վերջին, բայց … Բոլոր են մարդկանց ու «կազմակերպություններին» որոնք կփորձեն իրենց տերերի ու խաղացողների անունից արտահայտեն մտքեր ու զառացանքներ!!! Վերաբերվում է բոլորիդ անվեհապահորեն,ովքեր կփորձեն իմ ու իմ տեսակետները կիսող մարդկանց դասել «հեղափոխություն« կոչվածի սատարողներ ու աջակցողներ, նման ռուպռիստներին ու ժամանակի բերումով տարբեր տերերի տակ պառկողներին,դուք ոնց արժանապատիվ քաղաքացու կողմից…

Կարդալ ավելին

Ռիչարդ Նեֆյուն հանդիպել է Սասուն Խաչատրյանին

Ռիչարդ Նեֆյուն հանդիպել է Սասուն Խաչատրյանին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է  ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին: Հակակոռուպցիոն կոմիտեից  հայտնում են, որ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքներին՝ նշելով,…

Կարդալ ավելին

2023-ի դեկտեմբերին 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում.ՊԵԿ

2023-ի դեկտեմբերին 50  հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում.ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 22․4 մլն դրամի չափով տուգանք:

Կարդալ ավելին
1 335 336 337 338 339 638