2024 թվականի ընթացքում Ռուսաստանից Հայաստան 618,2 խորանարդ մետր չմշակված փայտանյութ է արտահանվել

2024 թվականի 9 ամիսների ընթացքում ԵԱՏՄ երկրներն շուրջ 173 հազար խորանարդ մետր կլոր անտառափայտ են արտահանել։

Ըստ Անտառային դաշնային գործակալության մամուլի ծառայության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դա 11%-ով պակաս է։

2023 թվականի 9 ամիսների ընթացքում Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ է արտահանվել ընդհանուր առմամբ մոտ 195 հազար խորանարդ մետր չմշակված փայտանյութ։

2024 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան է արտահանվել 618,2 խորանարդ մետր չմշակված փայտանյութ, Բելառուս՝ 875,4 խորանարդ մետր, Ղազախստան՝ 167,5 հազար խորանարդ մետր, Ղրղզստան՝ 4,59 հազար խորանարդ մետր։

«ԵԱՏՄ երկրները չեն սպառել ՌԴ կառավարության սահմանած առավելագույն ծավալը, ավելին, 11 տոկոսով քիչ են արտահանել: Դա վկայում է Ռուսաստանի տարածքում փայտամշակման համար ՌԴ կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունավետության մասին»,-նշել է Ռոսլեսխոզի տեղեկատվական համակարգերի զարգացման և պետական ​​անտառային ռեգիստրի վարչության պետ Պյոտր Միկկան:

Կլոր փայտանյութի փոխադրումը ԵԱՏՄ երկրներ իրականացվում է նույն կանոններով, ինչ երկրի ներսում՝ արտահանվող փայտանյութի համար անհրաժեշտ է էլեկտրոնային ուղեկցող փաստաթուղթ, որը հնարավորություն է ընձեռում հետևել փայտի ուղուն դեպի իր նպատակակետը, ընդ որում առավելագույն ծավալից ավելի արտահանել չի հաջողվի, համակարգը ավտոմատ կերպով փաստաթղթի ստեղծումը կարգելափակի:

Spread the love