Հայաստան 2023 թվականին ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, ամենաշատը եկել են Ռուսաստանից: Այս տվյալները ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը։ «2023 թվականին ունեցել ենք 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, մոտ 20 տոկոսով աճել է 2019 թվականի համեմատ և մոտ 39 տոկոսով աճել է 2022-ի համեմատ»,-ասաց Պօղոսեանը: Զբոսաշրջիկների 50 տոկոսը եկել է Ռուսաստանից, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը: Այնուհետև շատ են եկել ԱՄՆ-ից սփյուռքահայերը: Կոմիտեի նախագահը նշեց նաև. «Հնդկաստանից բավականին…
Կարդալ ավելինԱրաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը՝ կատարվածի մասին և վարչապետի այցը
«Սպառողների Ասոցիացիա» ՀԿ-ն և նրա նախագահ Արմեն Պողոսյանը 2023 թվականը ամփոփելիս ՝ հիմնավելով տարվա ուսումնասիրությունների արդյունքներին, հանրապետության մի շարք համայնքների հետ կապված ունեցել են անցկացված սոցհարցումներ, որոնց արդյունքները վերլուծելով , որոշ համայնքներ այդ թվում Արմավիր մարզի Արաքս համայնքը և նրա ղեկավար Ղազար Ղազարյանի կողմից իրականացված աշխատանքները բարձր են գնահատվել ազգաբանակչության կողմից, որտեղ տարվա կտրվածքով իրականացվել է կառավարության , համայնքային և սուբվենցիոն ծրագրերով զգալի համայնքային նշանակության աշխատանքներ: «Զրույց » թերթը եվ «progressarmenia.com» լրատվական կայքը տարեմուտին…
Կարդալ ավելինԱդրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ ՊԲ-ն 223 զոհ է տվել, վիրավորվել է 244, անհետ կորել՝ 20, գերեվարվել՝ 23 անձ․ Քյարամյան
2023թ․ սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը՝ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 5 անչափահաս, վիրավորվել է 244 մարդ, նրանցից մոտ 80-ը՝ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 10 անչափահաս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Ըստ նրա՝ 20 անձ անհետ կորած է այս պահին համարվում, որոնցից 5-ը՝ քաղաքացիական անձինք։ Քյարամյանի փոխանցմամբ՝ դիակի խոշտանգման մոտ 20 դեպք է արձանագրվել։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանման…
Կարդալ ավելինԷրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է «Европейская правда»-ն։ Էրդողանն ընդգծել է հացահատիկի արտահանման միջանցքի վերագործարկման կարևորությունը։ Թուրքիայի նախագահն ասել է, որ այդ նպատակով շարունակում է դիվանագիտական շփումները։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան «մեծ ջանքեր է գործադրում՝ դադարեցնելու արյունահեղությունը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ պաղեստինյան տարածքներում»։ Զելենսկին ուշադրություն է հրավիրել ուկրաինացի գերիների և տեղահանվածների, մասնավորապես՝ Ղրիմի թաթարների վերադարձի հարցին։
Կարդալ ավելինԱՄՆ-ն ՀԱՄԱՍ-ի ֆինանսիստների մասին տեղեկություններ ստանալու համար մինչև 10 մլն դոլար է առաջարկում
ԱՄՆ-ն առաջարկում է մինչև 10 միլիոն դոլար ՀԱՄԱՍ-ի հինգ ֆինանսիստների մասին տեղեկությունների համար կամ տեղեկությունների համար, որոնք կհանգեցնեն խմբավորման ֆինանսական մեխանիզմների ոչնչացմանը, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Պետքարտուղարությունը հրապարակել է նրանց անունները՝ Աբդելբասիտ Համզա Էլհասան Խաիր, Ամեր Քամալ Շարիֆ Ալշավա, Ահմեդ Սադու Ջահլեբ, Վալիդ Մուհամմեդ Մուստաֆա Ջադալլահ և Մուհամմադ Ահմադ Աբդ ալ-Դաիմ Նասրալլա։ Դրանցից առաջինը Սուդանում է։ Նա մասնակցել է ՀԱՄԱՍ-ին գրեթե 20 մլն դոլար փոխանցելուն, հայտնում է Al Jazeera-ն։ ՀԱՄԱՍ-ի երեք այլ գործիչներ՝ Ամեր Քամալ…
Կարդալ ավելինԱմանորյա հերթական անակնկալն Արարատի մարզում ՀԿ կողմից
Ամանորյա տոների կապակցությամբ Արարատի մարզի ՝ Ազատավան, Բուրաստան, Մասիս և Նշավան համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների երխաներին , զոհված զինծառայողների ընտանիքներին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տոնական նվերներ և հաճելի պահեր է պարգևել հերթական անգամ «Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ ԱՐՈՒՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եվ Ամանորյա կարևոր պահը նշանավորել մանկական խինդ ու ժպիտով: Շահառուները մեծ գոհունակությամբ ընդունել են սպասված հյուրին ՝ տիկին ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ : Գյուղացիներն իրենց խորին շնորհակալությունը հայտնել միջոցառման կազամկերպչից վերջիններիս խոսքերով ՝ հիմա գյուղական համայնքներում հազվադեպ է լինում այսպիսի …
Կարդալ ավելինՈ՞վ է հաջորդ «աթոռին լքող» մարզպետը եվ ո՞վ է հավակնում նոր մարզպետի պաշտոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։ Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց կառավարության կայքում տեղադրված հղումը՝ որոշումից։ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել էր Արմավիրի մարզի Արագած համայնքում կառուցվածք մարզադահլիճ, կրկին դժգոհ մնացել շինարարական աշխատանքների որակից և կարգադրել շտկել թերությունները։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ վարչապետը Լոռի կատարած աշխատանքյաին այցի ընթացքում կրկին դժգոհ էր մնացել մի քանի մարզադահլիճների հիմնանորոգման որակից, իսկ ժամեր անց մարզպետ Արամ Խաչատրյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել…
Կարդալ ավելինԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԵՐԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել է ՀՀ վարչապետի՝ հանրապետությունում գործող ձկնաբուծարաններում աճեցված ձկան որակի նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու հանձնարարականի հիման վրա անցկացված անասնահմաճարակային մշտադիտարկման արդյունքները: Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի 85 ձկնաբուծարաններում (Արարատի՝ 60, Արմավիրի՝ 12, Արագածոտնի՝ 1, Գեղարքունիքի՝ 5, Կոտայքի՝ 4, Շիրակի 2 և Վայոց Ձորի 1) իրականացված միջոցառումները բացահայտել են հետևյալ պատկերը. ձկնաբուծական տնտեսություններում կիրառվող բոլոր՝ թե ներմուծված և թե տեղական արտադրության տարբեր…
Կարդալ ավելինԿառավարությունը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի թեկնածուների է փնտրում․ ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել
Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։ Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։ Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը ցանկացողները կարող են ուղարկել hr@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։ Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։ Երկու օր առաջ Լոռու մարզ կատարած աշխատանքային…
Կարդալ ավելինԿենտրոնում մի շարք հասցեների գազամատակարարումը դադարեցվել է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 5-ին ժամը 17։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Սարյան, Արամի, Փարպեցու փողոցներով, Մաշտոցի պողոտայով (մասնակի), Ամիրյան, Աբովյան փողոցներով, Հյուսիսյին պողոտայով, Քոչինյան, Բյուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
Կարդալ ավելին