«Որպես Թուրքիա, մենք հատուկ գին ենք ուզում». Թուրքիան մտադիր է քննարկել ՌԴ-ից գազի հատուկ գնի հարցը

Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել ՌԴ-ից ներկրվող բնական գազի հատուկ գինը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։

«2023 թվականին մենք Ռուսաստանի հետ գազային պայմանագիր ենք կնքել շատ հատուկ գներով։ Նման ծրագիր ունենք 2024 և 2025 թվականների համար։ Իհարկե, մենք ունենք պայմանավորվածություն և բանաձև, բայց ասում ենք. «Որպես Թուրքիա, մենք հատուկ գին ենք ուզում մեզ համար»,- ասել է նախարարը Milliyet թերթին։

«Մենք ունենք շատ մեծ պայմանագիր, որն ավարտվում է 2025 թվականի վերջին։ Կա «Կապույտ հոսքը»: Մենք ուզում են ներդնել մեխանիզմ, որը կպաշտպանի և՛ մեզ, և՛ գազ արտադրող երկրին: Պետք է լինեն առավելագույն շեմ եւ նվազագույն գներ, որը մենք անվանում ենք թունելային գնագոյացում»,-ասել է Բայրաքթարը: Նրա խոսքով, գազի գինը և նոր պայմանագրի կնքման գործընթացը զուգահեռ են ընթանում:

Spread the love