Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-10-ն իջել է 1սմ-ով

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-10-ն իջել է 1սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 4-10-ը: Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և դեկտեմբերի 10-ին կազմել է 1900.19մ (10.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 9սմ-ով։ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր…

Կարդալ ավելին

Շներին ստերջացնելը և բաց թողելը թափառող կենդանիների խնդիրները չի լուծում․ ավագանու անդամ

Շներին ստերջացնելը և բաց թողելը թափառող կենդանիների խնդիրները չի լուծում․ ավագանու անդամ

Երևանում թափառող կենդանիների խնդիրը  շարունակում է մնալ չլուծված։ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։ Նա նշեց, որ մայրաքաղաքում անտուն շների խնդիրը լուծելու համար 2019 թվականին հիմնադրվել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը, սակայն առկա  խնդիրները, ցավոք, չեն նվազում, ավելին, Երևանի տարբեր համայքներում շատացել են  թափառող կենդանիները։ «Միայն կենդանիներին բռնել ու ստերջացնել, այնուհետև բաց թողելը որևէ դեպքում թափառող կենդանիների խնդիրները չեն լուծում։ Մենք մի շարք…

Կարդալ ավելին

Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն այն դեպքում, երբ «Բալասանյան դաշինքը» վայր դնի մանդատները. ՔՊ-ական

Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն այն դեպքում, երբ «Բալասանյան դաշինքը» վայր դնի մանդատները. ՔՊ-ական

Գյումրիում իրավական առումով արտահերթ ընտրություններ կլինեն այն դեպքում, երբ «Բալասանյան դաշինքը» վայր դնի մանդատները, եւ բնականաբար, կառավարման ճգնաժամ կառաջանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը: «Այս պահի դրությամբ դեռեւս կառավարման ճգնաժամ չկա: Այսինքն եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք կշարունակենք մեր լիազորություններն իրականացնել: Իսկ եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանա, ապա ՔՊ-ն երբեք ընտրություններից չի վախեցել: Մենք կրկին պատրաստ ենք ընտրական պայքարի մեջ մտնել եւ կրկին…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը Վիլեն Գաբրիելյանին 5 օրով գործուղում է Շվեյցարիա

Ալեն Սիմոնյանը Վիլեն Գաբրիելյանին 5 օրով գործուղում է Շվեյցարիա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գործուղվում է Շվեյցարիա: Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ. ՄԱԿ-ի Փախստականների համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 12-16-ը Ժնեւ (Շվեյցարիա) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող…

Կարդալ ավելին

Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ

Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ

Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք սեփական արտադրության բիոպարկուճի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցայն տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը, տեղեկացրել է Mehr-ը։ Վկայակոչելով տեղական բիոպարկուճի հաջող փորձնական արձակումը՝ Զարեփուրը նշել է, որ համաձայն երկրի տիեզերական ճյուղի 10-ամյա պլանի՝ Իրանը 2028թ. վերջին աստղագնացներ կուղարկի տիեզերք բիոպարկուճի օգնությամբ։ Նորագույն իրանական կենսաբանական պարկուճը հաջողությամբ արձակվել է «Սալման» կրիչ հրթիռի օգնությամբ դեկտեմբերի 6-ին։ Այն արձակվել է Երկրի մակերեւույթից 130 կիլոմետր բարձրության վրա՝ անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման եւ…

Կարդալ ավելին

ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների Խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024թ. ապրիլին

ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների Խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024թ. ապրիլին

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024թ. ապրիլին։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեն։ Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի անդամները դեկտեմբերի13-ին Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի հերթական նիստի օրակարգը, որը տեղի կունենա 2024թ. ապրիլին Մինսկում։ ԱՊՀ ԱԳ նախարարների Խորհրդի նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին Բիշքեկում։

Կարդալ ավելին

ՀՀ ԿԸՀ նախագահն ու փոխնախագահը Ստրասբուրգում միջազգային հմաժողովի են մասնակցել. Հաջորդը կլինի Երեւանում

ՀՀ ԿԸՀ նախագահն ու փոխնախագահը Ստրասբուրգում միջազգային հմաժողովի են մասնակցել. Հաջորդը կլինի Երեւանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նոյեմբերի 28-29-ը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդում մասնակցել են «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային համաժողովին։ ԿԸՀ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԸՀ անդամներին հրավիրել է Եվրոպայի խորհրդի Ընտրությունների և մասնակցային ժողովրդավարության բաժինը։ ՀՀ ԿԸՀ հրավերով, «Ընտրական ուսումնական կենտրոնների դերը ընտրական գործընթացների և ընտրությունների բարելավման գործում» թեմայով միջազգային մյուս համաժողովը 2024 թվականին կիրականացվի Հայաստանում։ Այնուհետև Միջազգային IDEA-ի (Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային…

Կարդալ ավելին

Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպանը Նեթանյահուին հրաժարական տալու կոչ է արել

Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպանը Նեթանյահուին հրաժարական տալու կոչ է արել

Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Մարտին Ինդիկը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարական տալու կոչ է արել։ Նա հղում է կատարել New York Times-ի ռեպորտաժին այն մասին, որ Նեթանյահուն գիտեր, որ հարեւան Կատարն ամեն ամիս միլիոնավոր դոլարներ է ուղարկում Գազայի հատված։ Փողերն օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի կառավարությանն այդ տարածքում աջակցելու համար, ինչի մասին, ինչպես տեղեկացնում է Times-ը, Նեթանյահուն գիտեր։ «Ես կհամաձայնեի ձեզ հետ, եթե @netanyahu-ն ներկայում տարաձայնություն չունենար Ջո Բայդենի՝ այս ճգնաժամում Իսրայելի միակ բարեկամի հետ»,- գրել է…

Կարդալ ավելին

Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. լրատվամիջոց

Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. լրատվամիջոց

Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին ԱՊԱ-ի խնդրանքին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։ Այհան Հաջիզադեն հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը իր հայ գործընկերոջ հետ նախատեսված չէր ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում։

Կարդալ ավելին
1 351 352 353 354 355 636