Հայաստանում միշտ վաճառվել են եւ կվաճառվեն վարորդական վկայականներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում եւս վարորդական վկայականներ վաճառվում են: «Հարցրեք յուրաքանչյուր հայի, ձեզ կասեն՝ ում ես փող տալիս, գալիս են, քեզ քո տանը պռավան տալիս են աշխարհի ամենաժողովրդավար երկրներից մեկում: Խնդիրը դրա դեմ պայքարն է: Հիմում եմ, մենք նայում էինք, թե մինչեւ 2018 թվականը վարորդական իրավունքի համար…
Կարդալ ավելին« բաց չթողնեք ապրելու և ապրեցնելու մենահամերգը» դեկտեմբերի 28–ին ժամը 19։00 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ նվիրված պարի պետական անսամբլի 65 ամյակին
2023-ը հոբելյանական տարի է պարային լեգենդար համույթի, անվանի ու ճանաչված Պարի Պետական անսամբլի համար։ Իսկ ահա Պարի պետական անսամբլն իր 65 ամյակի մեծ մենահամերգին սկսել էր նախապատրաստվել շրջագայություններով, այսպես ասաց անձամբ հրավիրելու դեկտեմբերի 28-ին ՕՊերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք մեծ, մասշտաբային, ժամանակակից լուծումներով մենահամերգին։ Պետք է նշել, որ անսամբլի նոր ղեկավար՝ Ասատուր Քալաշյանի նշանակումից հետո երիտասարդական, թարմ ու նոր լիցք է հաղորդվել, որի շնորհիվ արդիականացվել է Պարի պետականի նվագախումբը (ժողգործիքներին ավելացել են…
Կարդալ ավելինԴեկտեմբերի 6 ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բացառիկ հանդիպում Վիտտորիո Մեցցայի հետ. մանրամասները ՝ ստորև
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում են «Armeno a meta’» (Կիսով չափ հայ) ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ: Համերգին մասնակցում են նաև Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս) և Տիգրան Հարությունյանը (շեփոր): Համերգի հատուկ հյուր՝ Սոֆյա Թումանյան (մեցցո-սոպրանո): Կհնչեն իտալացի կոմպոզիտորների հայտնի երգերի գործիքային կատարումներ: Տոմսերի արժեքը՝ 4000-10000 դրամ:
Կարդալ ավելինԿատարը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի վերսկսման շուրջ բանակցությունները շարունակելու մասին
Պաղեստինյան «Համաս» արմատական շարժումը և Իսրայելը շարունակում են բանակցությունները՝ Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը վերսկսելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև բանակցությունները շարունակվում են՝ հրադադարը վերականգնելու նպատակով», – ասվում է X սոցիալական ցանցում գերատեսչության հայտարարության մեջ: Այն ընդգծում է, որ Կատարն իր գործընկերների հետ միասին «հանձնառու է շարունակել ջանքերը, որոնք հանգեցրել են մարդասիրական զինադադարին» և կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա…
Կարդալ ավելինՊեսկով. Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել հարաբերությունները նրա հետ
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել նրա հետ բարեկամական հարաբերություններ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիր ստորագրելու փաստը։ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում։ Մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ։ Եվ, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Մենք կշարունակենք…
Կարդալ ավելինԿառավարությունը 10 մարզերին 5 մլրդ 712 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համար
2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրարգրերի համար հատկացվեց Կառավարության մասնաբաժինը, այն է՝ 5 միլիարդ 712 միլիոն դրամ: Այդ մասին որոշումը Կառավարության նոյեմբերի 30-ի նիստի ժամանակ ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Հատկացումները վերաբերում են 10 մարզի 37 համայնքի 82 սուբվենցիոն ծրագրերին. այդ ծրագրերից 54-ը 2023-ին հաստատված և իրականացված ծրագրեր են: Ըստ մարզերի` գումարային բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին՝ 177 միլիոն դրամ, Արարատի մարզին՝ 888 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 903 միլիոն դրամ,…
Կարդալ ավելինՄեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպումը
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների աշխատանքի շրջանակում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին: Կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ այն կկայանա նոյեմբերի 30-ին։
Կարդալ ավելինԱյլեւս շահավետ չի լինի մեքենան ներմուծելիս այն ձեւակերպել որպես «ժամանակավոր ներմուծում» եւ հարկեր չվճարել ՀՀ-ում
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում որոշում կայացրեց, որով ոչ շահավետ է դառնում ավտոմեքենաների «ձևական» ժամանակավոր ներմուծումը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում (հիմնականում Վրաստանում) թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպման վճարների չափերի՝ԵԱՏՄ-ում նախատեսված վճարների չափերի համեմատ ցածր լինելու պատճառով Հայաստանում այդ ավտոմեքենաները օրենքով սահմանված կարգով ձևակերպելու և գրանցելու փոխարեն ձևակերպվում և գրանցվում են այդ երկրներում (հիմնականում Վրաստանում) և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում «ձևական» ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարհով: Ներկա պահին Հայաստանի տարածքում…
Կարդալ ավելինՎաղվանից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ կատարյալ ջերմ աշուն. Սուրենյան
Վաղվանից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ կատարյալ ջերմ աշուն: Ֆեյսբուքյան էջում գրել է ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Կարդալ ավելինՍկոպյեում Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում
Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նախօրեին է մեկնել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղ արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Կարդալ ավելին