ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։ 2023-2024 ուստարվա պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում՝ 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար: Ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2023 թվականի հոկտեմբերի…
Կարդալ ավելինՀայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն
«Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար: Խաղաղապահ առաքելությունների…
Կարդալ ավելինԱնկարայում օգտագործում են Օսմանյան և բրիտանական դիվանագիտության լավագույն ավանդույթները.Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը իր ֆեսբուքյան էջում անդրադարձել է Սեպտեմբերի 4-ի Պուտին-Էրդողան հանդիպմանը և դրա հետ կապված կատարել է ուշագրավ գրառում, որում մասնավորապես ասվում է ՝ Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած ՌԴ եվ Թուրքիայի նախագահների հանդիպումը լուսաբանվում և մեկնաբանվում է գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցներում: Հանդիպումն անասելի մեծ հետաքրքրություն է առաջացրել, այն կարելի որակել մեծամասամբ չբացահայտված, պատասխանների փոխարեն հարցեր առաջացնող և ստվերային: Հանդիպումը տևել է երեք ժամ, որից մեկ ու կեսը եղել է հանդիպում թիմերով, իսկ մյուս կեսը՝…
Կարդալ ավելինԱռաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու համար
Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը : ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկվել…
Կարդալ ավելինԶախարովան՝ Փաշինյանին. պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար
Հայաստանի վարչապետը վերջին օրերին քիչ բան չի ասել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրաժարվելով մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին։ «Պարզապես ամփոփելով այդ բոլոր հայտարարությունները՝ ուզում եմ ասել, որ պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել եւ դա անել անընդհատ, ամեն առիթով։ Պետք է պատասխանատվություն կրել, սեփական պատասխանատվությունը, այլ ոչ թե ուրիշի ուսերին բարդել, եթե նրանք դա մեղք…
Կարդալ ավելինԵթե Արցախի հասարակությունը ամսի 8-ին ժամը 10-ին դուրս չգա փողոց, մենք կործանվելու ենք հավերժ. Սամվել Բաբայան
Արցախի խնդիրը Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսելով, լուծելով մենք Ադրբեջան-Հայաստան պայմանագիրն ենք լուծում, Հայաստան-Թուրքիա խնդիրն ենք լուծում եւ տարածաշրջանին ամբողջությամբ խաղաղություն ենք բերում: Մենք կարո՞ղ եք դա գիտակցել, գնալ դրան, մեզ վրա պատասխանատվություն վերցնել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է Արցախում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: «Հայաստանում ուժեր կան, որոնք չգիտակցելով խոսում են դավաճանության մասին. դավաճանը ո՞րն է, որ դուք երկիրն էս վիճակին եք բերել ու հիմա տալիս եք Արայիկ Հարությունյանի անունը: Արայիկ Հարությունյանը…
Կարդալ ավելինՈւկրաինայում խաղաղության հասնելու ոչ մի հեռանկար չի նշմարվում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հեռանկարների բացակայության մասին։ «Թուրքիայի դիրքորոշումը Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ միանշանակ է։ Առաջին իսկ օրվանից մենք միշտ կողմ ենք եղել խաղաղությանը, երկխոսությանը եւ դիվանագիտությանը։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու համար։ Մենք չենք բարդացրել խնդիրը եւ յուղ չենք լցրել կրակին, մենք ջանացել ենք հասնել այն բանին, որպեսզի երկու կողմերը հանդիպեն։ Ցավոք, արդեն 1,5 տարի շարունակվող պատերազմը դեռ ընթանում է։ Խաղաղության հասնելու ոչ մի հեռանկար…
Կարդալ ավելինՄահացել է եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը
94 տարեկանում մահացել է սպորտային մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ «Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ»,- գրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը ֆեյսբուքյան էջում։ 1952-1962 թվականներին Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1954-1958-ին՝ աշխարհի քառակի չեմպիոն, 1956-ին (օղակներ) եւ…
Կարդալ ավելինԱդրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը. տեղեկացնում է Արցախի ՊԲ-ը
ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գոտում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի՝ այդ թվում հրետանային միջոցների տեղաշարժեր եւ կենտրոնացում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հաղորդագրությունը: Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաեւ ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում:
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈւ-ն կեսգիշերին կրակ է բացել Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Կարդալ ավելին