ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել եւ իրականացվել են մի շարք ապացուցողական եւ վարութային գործողություններ, որի արդյունքում հիմնավորվել է, որ «Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ
Երեկ՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը:
Կարդալ ավելինԲաքվում փորձել են ապատեղեկացնել օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձել է ապատեղեկացնել օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը, օգոստոսի 15-ին տեղի է ունեցել ճեպազրույց Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Ճեպազրույցում օտար երկրների ռազմական ներկայացուցիչներին փորձել են համոզել, որ Հայաստանն իբր Լաչինի միջանցքն օգտագործում է «անօրինական ռազմական փոխադրումների» համար։ Հիշեցնենք, որ միջանցքով անցումը փակ է անցած տարվա դեկտեմբերից, ինչի համատեքստում նման պնդումները առնվազն անհեթեթ են թվում։ Ռազմական կցորդներին փորձել…
Կարդալ ավելինՊՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է, որ 2023-2024 ուստարվա 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդունելության ժամկետները երկարացվում են մինչև օգոստոսի 30-ը: Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 30-ը, ժամը 10:00-ից 17:00-ն (բացի հանգստյան և ոչ աշխատանքային օրերից): Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. Դիմում, որը լրացվում է տեղում, կամ էլեկտրոնային (www.monte.am կայքում), Տեղեկանք՝ հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացնել անձամբ), Ձև 63 և քաղվածք՝ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից, Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),…
Կարդալ ավելինԿովկասում հումանիտար աղետ է ծավալվում. Դեյվիդ Իգնատիուս
Ընդունեք Ադրբեջանի քաղաքական վերահսկողությունը կամ լքեք Լեռնային Ղարաբաղը։ Ըստ էության, սա այն է, ինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է Ադրբեջանի սահմաններում գտնվող այս հեռավոր անկլավի հայ բնակչությանը, գրում է Դեյվիդ Իգնատիուսը Washington Post.-ի համար իր հոդվածում։ «Սակայն հայ մեծամասնության առաջնորդները պնդում են, որ Ալիևի մարտավարությունը հավասարազոր է ցեղասպանության, և շատ բնակիչներ, կարծես, պատրաստ են սովամահ լինել, քան ենթարկվել: Օգոստոսի 2-ին Euronews-ին տված հարցազրույցում Ալիևը կտրուկ արտահայտվեց. «Ղարաբաղում ապրող մարդիկ… նրանք ապրում են Ադրբեջանում։ Նրանք պետք…
Կարդալ ավելին«Զիլ»-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում է, նրա անվտանգությունը հսկում են ոստիկանները
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած քաղաքացիներից եւս մեկը Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան՝ Էրեբունի բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Երեւան տեղափոխված պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր էր, Խաչատրյանն ասաց, որ նրա առողջական վիճակը ստաբիլացել է: «Մյուս պացիենտը, որի վիճակը ծանր է, կմնա մեզ մոտ եւ հավանաբար չի տեղափոխվի, քանի որ մեր մարզի բնակիչ է»,- ասաց ԲԿ-ի փոխտնօրենը: Նշենք, որ Գյումրիում մնացած…
Կարդալ ավելինԱՐՑԱԽՈՒՄ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Քիչ առաջ ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ հայտնելով ,որ Արցախի հանրապետության 1983 թվականին ծնված քաղաքացին քրոնիկ թերսնման հետևանքով սովամահ է եղել:
Կարդալ ավելինՀամահայկական ութերորդ ամառային խաղերին մասնակցող Արտաշատի երիտասարդները հաղթանակներ և ձեռքբերումներ նվաճեցին
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ Համահայկական 8-րդ ամառային խաղերի աթլետիկայի մրցումներում Արտաշատ համայնքը ներկայացնող մարզիկները առաջին հաջողություններն ու մեդալները նվաճեցին: « Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 4×100մ փոխանցումավազքում Արտաշատի տղաների թիմը նվաճել է չեմպիոնի կոչումը: Երեկ՝ մրցումների առաջին օրը, 400 մ վազք մարզաձևում աղջիկների խմբում բրոնզե մեդալ է նվաճել մեր մարզուհի Միլենա Գրիգորյանը: 400 մ վազք մարզաձևում տղաների խմբում երեկ արծաթե մեդալակիր է դարձել մեր աթլետներից Արամ Արամյանը, ով այսօր կրկնել է…
Կարդալ ավելինԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ
Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ օգոստոսի 14-ին մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրի աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է ստանան համապատասխան լուծումներ։ Մարզպետը նշում է՝ «Նախ անդրադարձա ՀՀ կառավարության օգոստոսի 11-ի նիստի ավարտին ՀՀ Վարչապետի կողմից առաջ քաշած խնդիրներին, որոնք առնչվում էին ճանապարհների սպասարկման որակի բարելավմանը և կառավարության աջակցության ծրագրերի իրազեկվածության բարձրացմանը։ Հանձնարարեցի խիստ հետևոողական լինել, որպեսզի պետական աջակցության բոլոր ծրագրերի մասով իրականացվեն…
Կարդալ ավելինԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ 37 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ մարզպետ՝ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ աշխատանքային երկուշաբթին մեկնարկել են խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: «Այս պահին մարզի համայնքներում կառավարության սուբվենցիոն և պետական տարբեր ծրագրերով քննարկել ենք տրված հանձնարականները և անդրադարձել առաջիկա անելիքներին: գրերով ակտիվ ընթանում են շինարարական աշխատանքներ: 2023 թվականին հաստատված 37 սուբվենցիոն ծրագրերից կեսին ավելին ընթացքի մեջ են, մնացած ծրագրերը գտնվում են փաստաթղթային տարբեր փուլերում: Պետական բյուջեով մարզում իրականացվում են նաև ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ:…
Կարդալ ավելին