Կապկածաղիկը, անկախ շտամների տեսակներից, նոր COVID-19-ը չէ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ «կապկածաղիկը», անկախ նրանից՝ նոր շտամ է, թե հին, նոր COVID-19 չէ, քանի որ իշխանությունները գիտեն՝ ինչպես վերահսկել այդ վարակի տարածումը, հայտնել է Reuters-ը։

«Մենք կարող ենք և պետք է միասին պայքարենք «կապկածաղկի» դեմ», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն:

«Այսպիսով, որոշում կընունե՞նք ամբողջ աշխարհում mpox-ի վերահսկման և վերացման համակարգեր ներդնելու վերաբերյալ: Թե՞ մտնելու ենք խուճապի և անհամարման նոր շրջափուլ։ Այն, թե ինչպես կարձագանքենք հիմա և առաջիկա տարիներին, կրիտիկական փորձություն կլինի Եվրոպայի և աշխարհի համար»,- հավելել է Կլյուգեն։

Spread the love