Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, կնքվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր եւ հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի…
Կարդալ ավելինՔննարկվել է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանեկան բռնության կանխարգելմանը
Առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: Գործող օրենքով նման դեպքերի կանխարգելման երկու եղանակ է սահմանված հիմնականում: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից: Երկրորդը՝ պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ կան դեպքեր, որոնք կարող են դուրս մնալ համապատասխան մարմինների տեսադաշտից՝ հանգեցնելով բացասական տարբեր…
Կարդալ ավելինԹուրքիայում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթաքիա քաղաքում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օջախը 2 կմ խորության վրա է։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությանը, երկրի հարավ-արեւելքում երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել՝ 17 րոպե տարբերությամբ։ Առաջինը՝ 6,4 մագնիտուդով, տեղի է ունեցել Հաթայ նահանգի Դեֆնե շրջանում, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, նույն նահանգի Սամանդաղ շրջանում։ Անթաքիայի երկրաշարժը զգացվել է նաեւ Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում եւ Իսրայելում, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը։ …
Կարդալ ավելինԵվրամիությունը երկուշաբթի սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը
Եվրամիությունը երկուշաբթի սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը։ Այն նպատակ ունի նպաստել Ադրբեջանի հետ իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին նշվել է ԵՄ Խորհրդի հայտարարությունում։ «Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունն անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում»,- նշվել է փաստաթղթում։
Կարդալ ավելին«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրականացվող խուզարկությունները եւ առգրավումները անօրինական են. Արամազդ Կիվիրյան
«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրավապահներն իրականացնում են խուզարկություններ եւ առգրավումներ, ինչն անօրինական է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ խուզարկությունները սկսվել են այսօր առավոտից եւ այժմ էլ շարունակվում են. «Գտնում ենք, որ կատարվող խուզարկությունները և առգրավումներն ապօրինի են: Ավելին, ապօրինի կերպով առգրավում են նաև աշխատակիցների անձնական հեռախոսները, ինչի իրավունքը նրանք չունեն»: Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ քննիչները խուզարկության ընթացքում անօրինական ձևով պահանջել…
Կարդալ ավելինGoogle Pay-ն այժմ հասանելի է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Mastercard քարտապաններին
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր Mastercard քարտապաններին հնարավորություն է ընձեռում կատարել պարզ և անվտանգ վճարումներ Google Pay-ի միջոցով՝ օգտագործելով թվային քարտերը Android 5 և բարձր մոդելի սարքի` բջջային հեռախոս, պլանշետ և Wear OS version 2.0 և բարձր մոդելի ժամացույցի միջոցով: Քարտապանները կարող են կցել իրենց Mastercard քարտերը Google Wallet դրամապանակին և կատարել անհպում վճարումներ: Google Pay-ի օգտագործումը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգային մի քանի մակարդակների միջոցով՝ ուժեղացնելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից ապահովվող քարտի օգտագործման անվտանգությունը: Google Wallet-ին կցված Mastercard…
Կարդալ ավելինՋերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով
Հանրապետության տարածքում` փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ին, 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 18-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10, գիշերը՝ 10-12 աստիճանով: Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւաում փետրվարի 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-23-ը…
Կարդալ ավելինՔուրդ կուսակցապետը Էրդողանին կոչ է արել հրաժարական տալ
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կին համանախագահ Փերվին Բուլդանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել հրաժարական տալ։ Թուրքական Gazeteduvar–ի փոխանցմամբ՝ Փերվին Բուլադանը նշել է, թե Էրդողանը չի կարողացել ապահովել երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ օգնությունների ժամանակին հասցնելը տուժածներին։ Նա կոչ է արել Էրդողանին հրաժարական տալ։
Կարդալ ավելինԵրկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արեւելք․ ցնցումը զգացվել է Սյունիքի մարզի 3 քաղաքներում
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 19:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ եւ արեւելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի եւ Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Կարդալ ավելինՀայ փրկարարները վերադարձել են Հայաստան. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է, որ հայ փրկարարները վերադարձել են Հայաստան։ Կարո Փայլանը գրել է. «Հայաստանից եկած փրկարարների խումբը Ադըյամանում ավարտել է իր աշխատանքը եւ վերադարձել հայրենիք։ Հայ փրկարարներն իրենց կյանքի հաշվին օր ու գիշեր աշխատեցին՝ փլատակներից մեծ թվով քաղաքացիների հանելով։ Շնորհակալություն»։
Կարդալ ավելին