Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների մատուցմանը վերաբերող հարցերը

Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների մատուցմանը վերաբերող հարցերը

2022 թվականի վերջին Հաշվեքննիչ պալատը հաստատել եւ հրապարակել է Առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված կատարողականի հաշվեքննության արդյունքները: Առողջության առաջնային պահպանման ծրագրի շրջանակում ներառված է 5 միջոցառում, որոնցից ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների միջոցառմանը բաժին է ընկնում գերակշիռ մասը՝ շուրջ 98,5 տոկոսը: Միջոցառման ծախսը 2019 թվականին կազմել է շուրջ 25 մլրդ, 2020-ին՝ շուրջ 26,6 մլրդ դրամ: Վերոնշյալ տվյալներն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների հունվարի 20-ի համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ…

Կարդալ ավելին

Քննարկվել է ԱՆ-ում սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը

Քննարկվել է ԱՆ-ում սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը

Հաշվեքննիչ պալատին հնարավորություն չի ընձեռվել նախատեսված ծավալով իրականացնել «Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի անձանց բժշկական օգնության» ծրագրի նպատակային, ծախսային արդյունավետության եւ տնտեսման սկզբունքի պահպանման ամբողջական գնահատումը, իսկ ձեռքբերված առանձին ապացույցները բավարար հիմք չեն ձեւավորել եզրակացնելու, որ միջոցառման ծախսերն իրականացվել են նպատակային,  ծախսային արդյունավետության եւ տնտեսման սկզբունքների պահպանմամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը հունվարի 20-ի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` ներկայացնելով Առողջապահության նախարարությունում սոցիալապես…

Կարդալ ավելին

Ստեփանակերտում հովհարային անջատումներն այսուհետ կլինեն օրական 2 անգամ՝ 3 ժամով

Ստեփանակերտում հովհարային անջատումներն այսուհետ կլինեն օրական 2 անգամ՝ 3 ժամով

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հովհարային անջատումներն այսուհետ կլինեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3  ժամ տևողությամբ։ Այս մասին հայտնում է Արցախէներգո Փակ բաժնետիրական ընկերությունը: «Հարգելի՜ բաժանորդներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3  ժամ տևողությամբ։ Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։ Քիչ անց կհրապարակենք հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի»,- նշված է հաղորդագրությունում»։ [Արցախէներգո ՓԲԸ]

Կարդալ ավելին

Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին «Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: Իրանի ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ…

Կարդալ ավելին

Զորամասի հրդեհի գործով ձերբակալվածներ չկան. հարցաքննությունները շարունակվում են

Զորամասի հրդեհի գործով ձերբակալվածներ չկան. հարցաքննությունները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի քրվարույթով ձերբակալվածներ չկան: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Նա ասաց, որ հարցաքննությունները շարունակվում են. «Վարույթային եւ ապացուցողական գործողությունները լայն ծավալով շարունակվում են»: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7…

Կարդալ ավելին

ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել

2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմը մասնակի բացել է Արցախի գազատարը

Ադրբեջանական կողմը մասնակի  բացել է Արցախի գազատարը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, որը շուրջ երկու օր հերթական անգամ փակ էր Արցախ մուտ գործելու համար:

Կարդալ ավելին

Հարգանքի տուրք՝ 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին (ֆոտո)

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ԵՊՀ և ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ և քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: «1990 թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած Բաքվի հայ բնակչության ջարդերը հարկավոր է դիտարկել Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-1990 թթ. հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ բռնությունների և հակահայկական քաղաքականության համատեքստում: Այդ քաղաքականության առաջին դրսևորումը Ադրբեջանում հանդիսացավ 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածը: Սումգայիթյան ջարդերին համապատասխան…

Կարդալ ավելին

Եղեգնաձորում տեղի ունեցավ պարեկային ծառայություն ընդունելության հանրային իրազեկման միջոցառում

Եղեգնաձորում տեղի ունեցավ պարեկային ծառայություն ընդունելության հանրային իրազեկման միջոցառում

Հունվարի 18-ին Ներքին գործերի նախարարությունը Եղեգնաձորում կազմակերպել էր պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ստորաբաժանումում ընդունելության հանրային իրազեկման միջոցառում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանն աջակցել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան «ICITAP» ծրագիրը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Տեղում իրազեկման աշխատանքներ էին իրականացնում ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ու ոստիկանության կրթահամալիրի ծառայողները, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները և պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ծառայողները։ Ճանապարհային…

Կարդալ ավելին

Հրդեհի հետեւանքով մահացած բոլոր 15 զինծառայողները եղել են ժամկետային զինծառայողներ․ Գլխավոր դատախազություն

Հրդեհի հետեւանքով մահացած բոլոր 15 զինծառայողները եղել են ժամկետային զինծառայողներ․ Գլխավոր դատախազություն

Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը։ «2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի…

Կարդալ ավելին
1 477 478 479 480 481 627