Ամիօ բանկի ավանդներն՝ էլ ավելի շահավետ

Ամիօ բանկի ավանդներն՝ էլ ավելի շահավետ

Այսուհետ Ամիօ բանկն իր հաճախորդներին առաջարկում է խնայողությունների դիմաց ստանալ մինչև 10,5% և մինչև 5% տարեկան եկամուտ`  համապատասխանաբար ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար, AMIO Mobile հավելվածով ձևակերպելու դեպքում։ Ամիօ բանկի ավանդները հասանելի են և´ ՀՀ ռեզիդենտ, և´ ոչ ռեզիդենտ հաճախորդներին, իսկ ավանդների ձևակերպումը հնարավոր է և´ բանկի 34 մասնաճյուղերում, և´ AMIO Mobile հավելվածում։ Ամիօ բանկում ֆիզիկական անձինք կարող են՝ ներդնել 30.000 ՀՀ դրամից սկսած ավանդ՝ հետագայում համալրման հնարավորությամբ, ընտրել տոկոսագումարների ստացման իրենց հարմար տարբերակներից…

Կարդալ ավելին

11 անհետ կորած ընտանիքները հունվարին եւ փետրվարին եւս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

11 անհետ կորած ընտանիքները հունվարին եւ փետրվարին եւս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածի ընտանիքներին 300-հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգել: Ըստ այդմ, նրանք այդ աջակցությունը կստանան նաեւ հունվար և փետրվար ամիսներին Այդ նպատակով նրանք դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը ներառյալ: Այս որոշման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին, որը կկազմի 6,6 մլն դրամ (11 x 2 x 300.000=6.600.000 դրամ):

Կարդալ ավելին

Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա

Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա

2025թ. հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա:  Այս մասին հայտնում  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հանդիպելով 26 համայնքային արվեստի դպրոցի տնօրեններին՝ քննարկել ենք ոլորտի զարգացման ուղիները։ Այս կրթօջախներում սովորող 9500 երեխաներն իրենց ուսուցիչների շնորհիվ ստանում են արժեքավոր կրթություն, և մենք պարտավոր ենք գնահատել այդ նվիրված աշխատանքը։ Երևանի մշակութային կյանքը շարունակելու է զարգանալ, և մեր աջակցությամբ իրականացվող նախագծերը պետք է ունենան շարունակություն։ Մշակույթի և կրթության ոլորտի առաջընթացը մնում է մեր…

Կարդալ ավելին

Դանիել Իոաննիսյան, Արմեն Մուրադյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Սաֆրաստյան. Հայտնի են Հանրային խորհրդի անդամները

Դանիել Իոաննիսյան, Արմեն Մուրադյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Սաֆրաստյան. Հայտնի են Հանրային խորհրդի անդամները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում Հանրային խորհրդի անդամներ նշանակեց։ Այսպիսով՝ Հանրային խորհրդի անդամներն են. Աղասի Զավենի Թադևոսյան Արայիկ Էդիկի Խզմալյան Արմեն Սերյոժայի Բալդրյան Արմեն Աբգարի Մուրադյան Արմինե Գեղամի Մարգարյան Գայանե Ասքանազի Աբրահամյան Դանիել Արայի Իոաննիսսյան Հակոբ Շահենի Անդրեասյան Հովիկ Զավենի Մուսայելյան Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան Ռուբեն Արամի Սաֆրաստյան Ռուբեն Արտուշի Բաբայան Վոլոդյա Մամիկոնի Մարգարյան (Վալմար) Վարդան Վանիկի Մկրտչյան Վարդան Լևոնի Ազատյան

Կարդալ ավելին

Եթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով

Եթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով

Ինչպես տեղեկացնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, 2025 թվականին քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից։ էլեկտրոնային ստորագրության համար սահմանված տարեկան վճարից ազատման մասին ԷԿԵՆԳ-ը հաղորդագրություն է տարածել: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած փետրվարի 1-ից: Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները…

Կարդալ ավելին

Այսուհետ հայտնի անձանց մահարձանի պատրաստման և տեղադրման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով

Այսուհետ հայտնի անձանց մահարձանի պատրաստման և տեղադրման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում փոփոխություն կատարեց պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար  նախատեսված գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը տրամադրելու կարգում: Այսօր գործող կարգով այդ գումարները հատկացվում են հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով՝ հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում: Սա հանգեցնում է գործընթացի անհարկի ձգձգման, ինչպես նաև գործընթացի ժամանակացույցի հարազատների լիովին…

Կարդալ ավելին

Սահմանվեց սննդային հավելումների ցանկը, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է

Սահմանվեց սննդային հավելումների ցանկը, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում սահմանեց այն սննդային հավելումների ցանկը, որոնց օգտագործումը սննդամթերքի արտադրության մեջ արգելվում է: Այդ  ցանկում ընդգրկված սննդային հավելումների ներմուծումը Հայաստանի տարածք սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման նպատակով կարգելվի, ինչի արդյունքում կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը: Ըստ այդմ, տնտեսավարողները, և սպառողները ազգային օրենսդրության կարգավորումով առավել տեղեկացված կլինեն, թե սննդամթերքի արտադրության ժամանակ,որ սննդային հավելումներն են արգելված։ Այս համատեքստում առկա են շատ դեպքեր, երբ տնտեսավարողները սննդամթերքի արտադրության մեջ կիրառելու նպատակով ներմուծում կամ ցանկանում են…

Կարդալ ավելին

Մանկապարտեզներում ընդգրկված է 83 հազար 3-5 տարեկան երեխա. դա երեխաների 75 տոկոսն է. Անդրեասյան

Մանկապարտեզներում ընդգրկված է 83 հազար 3-5 տարեկան երեխա. դա երեխաների 75 տոկոսն է. Անդրեասյան

Այս պահին մենք ունենք ավելի քան 83 հազար երեխա, որոնք ընդգրկված են 3-5 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական հաստատություններում, որը տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում, 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63.6 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում կարողացել են ապահովել 12 % աճ, իսկ 2017 թվականի համեմատ՝ մոտ 20%։ «Մսուրի ծառայությունները իրականացվում են շատ հատվածական, համայնքային հատվածում այն սկսվում…

Կարդալ ավելին

Քննարկվել են աշխատանքների բարելավմանն ուղղված միջոցառումները, քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբունքներն ու հնարավորությունները․տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն(Տեսանյութ)

Քննարկվել են աշխատանքների բարելավմանն ուղղված միջոցառումները, քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբունքներն ու հնարավորությունները․տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն(Տեսանյութ)

  ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորությամբ հունվարի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են 2024 թվականին կատարած աշխատանքները։ Ծառայության ղեկավար կազմը՝ վարչությունների, տարածքային ստորաբաժանումների, բաժինների ղեկավարները ներկայացրել են 2024 թվականի գործունեության արդյունքները, հաղթահարված խոչընդոտները, քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբունքներն ու հնարավորությունները։ Ամփոփելով 2024 թվականին կատարված աշխատանքները՝ Նելլի Դավթյանը բարեփոխումների և, զուգահեռաբար, ճգնաժամային մարտահրավերներին դիմակայելու համար շնորհակալություն է հայտնել աշխատակազմին, նաև 2025 թվականի համար մատնանշել Ծառայության խոցելի կետերը և ուրվագծել անելիքներն ու առաջնահերթությունները։…

Կարդալ ավելին

Ավելի քան 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի աշխարհագրությունն ընդլայնվել է

Ավելի քան 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի աշխարհագրությունն ընդլայնվել է

  Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ կմասնակցի: Հատկանշական է՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել…

Կարդալ ավելին
1 3 4 5 6 7 615