Հուլիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Չարլզ Ռոբերթսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և ԱԶԲ միջև համագործակցության ընթացիկ հարցերին, մասնավորապես՝ երկրի գործընկերության շրջանակին վերաբերող փաստաթղթի կարգավիճակին և ԱԶԲ տնօրենների խորհրդի կողմից հաստատման հնարավոր ժամկետներին: Նախարարի հարցադրմանն ի պատասխան` գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ ԱԶԲ-ի հետ ներկայումս քննարկվող բյուջետային աջակցության ծրագիրը ԱԶԲ տնօրենների խորհրդին կներկայացվի սեպտեմբերին: Զրուցակիցներն անդրադարձ են…
Կարդալ ավելինԱմառը վառ ա լինելու՝ AMIO Visa Digital քարտերի 10% քեշբեքով
Ամառը ճամփորդելու, գնումներ կատարելու և վառ հիշողություններ ստեղծելու համար է: Այս ամենը հնարավոր է Ամիօ բանկի Visa Digital քարտով: Գնումներն էլ ավելի շահավետ դարձնելու համար Ամիօ բանկը Visa-ի հետ համատեղ մեկնարկում է բացառիկ ակցիա: Հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը կատարիր գնումներ՝ ՀՀ տարածքից դուրս, ինչպես նաև արտասահմանյան օնլայն խանութներից Ամիօ բանկի Visa Digital քարտով և յուրաքանչյուր գնման դիմաց ստացիր 10% քեշբեք*: Ամիօ բանկի հաճախորդ ես և դեռ չունե՞ս AMIO Visa Digital քարտ AMIO Mobile հավելվածով վայրկյանների…
Կարդալ ավելինՄամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից
Քիչ առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս եկավ «Վարդաշենի» ՔԿՀ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվում: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 15-ին, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել էր փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառել գրավ։ Նշենք, որ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման…
Կարդալ ավելինՀավի մսում եւ հավի կոտլետում փորձաքննությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իր իրավասությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես՝ նույն օրը Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարվել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները: Ըստ այդմ՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, կրակովսկի տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:…
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
Հուլիսի 10-ից 12-ը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Քիշնևում (Մոլդովա) մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը՝ որպես ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդներում Հայաստանի փոխկառավարիչ: Ընկերակցային խմբի հանդիպումներին խմբի անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են ունենում ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականությունների առաջնահերթությունների ու ծրագրերի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առանցքային հարցերի ու մարտահրավերների շուրջ: Այս տարի հանդիպումը կրում էր «Անկայուն…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հուլիսի 17-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 18-23 մ/վկ, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում եւ Արագածոտնի նախալեռներում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանումն տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +34+36։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+29, Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,…
Կարդալ ավելինՌուսաստանիցներին խուլիգանության համար կներառեն «ահաբեկիչների եւ ծայրահեղականների» ցուցակում
ՌԴ Պետդուման քննարկում է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լեգալացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը դիմակայելու մասին» դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Փաստաթղթով առաջարկվում է ընդլայնել «ահաբեկիչների» եւ «ծայրահեղականների» ցուցակում ֆիզիկական անձանց ներառման հիմնավորումները, տեղեկացրել է The Moscow Times-ը։ Նախագծի ընդունման դեպքում ցուցակում կմտցվեն այն քաղաքացիները, որոնք կատարել են հանցագործություններ՝ նախատեսված ՌԴ ՔՕ 213 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն քաղաքական, գաղափարախոսական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի կամ սոցիալական որեւէ խմբի հանդեպ ատելության կամ թշնամանքի մոտիվներով)։ Ցուցակում…
Կարդալ ավելինԲայդենը չի զարմացել գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ Թրամփի գործը փակելու դատարանի որոշումից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ չի զարմացել գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ Թրամփի գործը փակելու դատարանի որոշումից եւ դա համարում է ԱՄՆ գերագույն դատարանի մասնավոր իմունիտետի մասին որոշման օրինաչափ արդյունքը։ «Ես զարմացած չեմ։ Դա որոշում է իմունիտետի մասին, որը կայացրել է գերագույն դատարանը»,- ասել է նա երկուշաբթի NBC հեռուստաընկերության հարցազրույցում։ Բայդենը նշել է, որ համաձայն չէ նախագահական իմունիտետի մասին ԱՄՆ ԳԴ որոշման եւ ԳԴ անդամ Քլարենս Թոմասի հատուկ կարծիքի հետ հատուկ դատախազների նշանակման անօրինաչափության մասով,…
Կարդալ ավելին20-ամյա տղան բարձրացել է տանիք գնդակն իջեցնելու, որտեղ հոսանքահարվել է եւ ժամեր անց հիվանդանոցում մшհացել
Հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «էջմիածին» բժշկական կենտրոնից, որ «հոսանքահարում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Տեղում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 2-րդ փակուղում գտնվող լողավազանում լողալուց հետո Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա…
Կարդալ ավելինԵՄ-ը ցանկանում է պատժել Օրբանին՝ բոյկոտելով Հունգարիայի արտաքին քաղաքական գագաթաժողովը. Politico
ԵՄ արտաքին գործերի նախարարները մտադիր են անտեսել օգոստոսին Բուդապեշտում կայանալիք գագաթաժողովը՝ կազմակերպելով սեփական «ֆորմալ» գագաթաժողով նույն ժամանակ, տեղեկացրել է Politico-ն։ https://www.politico.com/live-updates/2024/07/14/trump-rally-shooting-updates/green-grills-secret-services-cheatle-00168178 Հունգարիան, որը նախագահում է ԵՄ Խորհրդում, նախատեսում է արտաքին գործերի վերաբերյալ գագաթաժողով անցկացնել Բուդապեշտում օգոստոսի 28-29-ին։ Բայց այն բանից հետո, երբ այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը խանգարեց Ուկրաինային օգնության ցուցաբերմանը եւ ինքնակամ հանդիպեց ռուսաստանցի բռնապետ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, շատ արտգործնախարարներ փնտրում են խուսափելու միջոց գտնել Օրբանի եւս մեկ քարոզչական շոուից։…
Կարդալ ավելին