ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն անդրադարձել է Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների թունավորմանը: «2024 թ. հուլիսի 6-ին՝ ժամը 01:35-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որի համաձայն՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հայտնել են, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ, ժամը 22.00-ից մինչև հուլիսի 7-ին՝ ժամը 05:00-ն ընկած ժամանակահատվածում, շտապօգնության մեքենայով Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից իրենց մոտ է տեղափոխվել 7 անձ, որոնցից երկուսը՝ տղամարդ և…
Կարդալ ավելինՄեր համագործակցությունը հիմնված է Հայաստան-Խորվաթիա-ԵՄ սերտ գործընկերության վրա. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձի կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում ենք: Այսօր Հայաստանը և Խորվաթիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և Հայաստան-Խորվաթիա-Եվրոպական միություն ավելի սերտ գործընկերության վրա»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում։
Կարդալ ավելինԵրթևեկության փոփոխություններ Երևանում
Երևանում հուլիսի 10-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի մի շարք փողոցներում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Երթևեկության փոփոխություն կկատարվի հետևյալ փողոցներում. Գարեգին Նժդեհի փողոց–Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը: Արցախի պողոտա–Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա– Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «աջ և ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով: Արցախի…
Կարդալ ավելինՄեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը. հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով, բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի…
Կարդալ ավելինԱրտաշատում Վարդավառը հավաքել էր մեծ ու փոքրին. (ֆոտոներ)
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվեց հուլիսի 7-ին: Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Պայծառակերպության տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է: Տոնական կիրակին հաջորդ օրը մեռելոց էր, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, սակայն մինչ այդ երեկ հանրապետության շատ համայնքներում նշվեց մեզանում ավանդական տոն դարձած ՎԱՐԴԱՎԱՌԸ, բայց ԱՐՏԱՇԱՏ միավորված համայնքում տոնը աննախադեպ էր իր կազմակերպած լուծումներով եվ ժողովրդի…
Կարդալ ավելինԵրևանը դառնալու է «սմարթ սիթի», ամբողջ աշխատանքը օնլայն երևալու է. Ավինյան
Ես ևս մեկ անգամ ուզում եմ խոսել թվայնացման մասին և այն համակարգերի մասին, որոնք որ դեռևս ոչ շատ տեսանելի, բայց էական արդյունքներ են ապահովում Երևանի քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետության առումով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարածատեղեկատվական միասնական GIS համակարգի ընդլայնման ուղղութամբ իրականացված աշխատանքների մասին հարցի զեկուցման ժամանակ: Այսօր ավարտվում է համակարգի՝ աշխատակիցների վերապատրաստման այս փուլով նախատեսված ծրագիրը: «Մեր բոլոր վարչություններին որոնք առնչություն ունեն համակարգի հետ, պետք է…
Կարդալ ավելինԱշխատանքից ազատման նամակը ստացա. «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյան
«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԳՈՅ»-ում եմ… «Լոնդոն Բլյուզ» ներկայացմանը… Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ, երեկ աշխատանքից ազատման նամակը ստացա ու էդ նամակի մեջ էր գրած, որ առաջին կարգի եմ, հիմա էդ լավ ա, թե չէ,) առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչ այդ հետաքրքիր էլ չէր»: Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու…
Կարդալ ավելինԳազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի Մարմարաշեն, Ջրահովիտ, Հովտաշատ, Գեղարքունիքի Ծովինար բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1, 1/1, և 1/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հուլիսի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հուլիսի 10-ին…
Կարդալ ավելինԲորել. ԵՄ-ն Օրբանին իրավունք չի տվել ներկայացնելու համայնքը ԹՊԿ-ի գագաթնաժողովում
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը նախագահում է ԵՄ խորհուրդը, իրավասություն չի ստացել ներկայացնելու համայնքը Շուշի քաղաքում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ «Օրբանը ԵՄ Խորհրդից մանդատ չի ստացել՝ նրա շահերը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում ներկայացնելու համար»,- գրել է Բորելը X-ում (նախկինում՝ Twitter): Բացի այդ, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությունը մերժում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը օրինականացնելու թյուրքական…
Կարդալ ավելինԷկոնոմիկայի նախարարը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության նիստին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաք՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Այցի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Կարդալ ավելին