Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա ամրապնդման հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել առեւտրաշրջանառության եւ տարանցիկ ու տրանսպորտային ներուժի ավելացման շուրջ։ «Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ նախարար Դ. Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և…
Կարդալ ավելինՄեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ վերջին ժամանակահատվածում հատկապես մեծ տարածում է ստացել էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքը։ Ընդ որում՝ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նման խոսքի կիրառումն անթույլատրելի է։ Պետությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի բացառման ուղղությամբ։ Հանրային ու քաղաքական…
Կարդալ ավելինՆեթանյահուն ամերիկացիներին ակնարկել է, որ Իսրայելը պատրաստ է մեն-մենակ կռվելու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածի հարավի՝ Ռաֆահի վրա հնարավոր հարձակման մասին: Իր տեսաուղերձում նա ուղղակիորեն չի հիշատակել զենքի մատակարարումը դադարեցնելու ԱՄՆ նախազգուշացումը, սակայն իր ելույթի բովանդակությունն ակնառու պատասխան էր ամերիկացիներին։ «Եթե պետք է մեն-մենակ պայքարենք, կպայքարենք: Արդեն ասել եմ. եթե հարկ լինի, եղունգներով էլ կկռվենք»,- ըստ BBC-ի՝ հայտարարել է Նեթանյահուն իր տեսաուղերձում: Իսրայելի վարչապետը, մասնավորապես, հիշեցրել է 1948 թվականի պատերազմը: ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտնել են, որ երկուշաբթի օրվանից, երբ Իսրայելը Ռաֆահի խաղաղ բնակիչներին…
Կարդալ ավելինԻնչպես անզգամին տարբերել հոգեգարից. Մեքսիկոյի գիտնականները գտել են պատասխանը
Ինչպես ցանկանո՞ւմ եք իմանալ գարշելի բնավորությամբ կնոջ և կատարյալ հոգեգարի տարբերությունը: Նոր հետազոտությունը հանգել է այն եզրակացության, որ կա մեկ հստակ նշան, որը բացահայտում է հոգեգարին. զրույցի ընթացքում գլխի շարժումները… Ըստ հետազոտության հեղինակների՝ Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականների՝ ոչ խոսքային վարքագիծը (այսինքն՝ գլխի շարժումների դինամիկան) հաղորդակցության կարևոր, բայց չուսումնասիրված ձև է, որը կարող է բարելավել հոգեախտաբանության որոշակի ձևեր, ներառյալ հոգեգարությունը բացահայտելու մեր ունակությունը: Ավտոմատ բացահայտման ալգորիթմը կիրառելով՝ հետազոտական թիմը պարզել է, որ այն կանայք, որոնք գլուխը…
Կարդալ ավելինԿարմիր խաչի նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը։ Համագումարի ընթացքում մասնակից 45 պատվիրակները ՀԿԽԸ նախագահի պաշտոնում առաջադրել են ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Ներսիսյանի թեկնածությունը։ Փակ գաղտնի քվեարկությամբ 45 կողմ արդյունքով՝ բացարձակ միաձայն, նախագահ է ընտրվել Դավիթը Ներսիսյանը։ Դավիթ Ներսիսյանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունում գործունեությունը սկսել է 2012թվականից, որպես կամավոր, ապա աշխատել է ՀԿԽԸ Բնակչության տեղաշարժի բաժնում։ Հետո զբաղեցրել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ ՀԿԽԸ այսօրվա համագումարին մասնակցել են Կարմիր խաչի և Կարմիր…
Կարդալ ավելինԻրանն իր հրթիռային և պաշտպանական ներուժի շուրջ չի բանակցելու. Ռաիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին վերստին հայտարարել է, որ Թեհրանն իր հրթիռային և պաշտպանական հնարավորությունների շուրջ չի բանակցելու, գրում է Tasnim գործակալությունը։ Կում քաղաքում ելույթի ժամանակ Իրանի նախագահը հայտարարել է, որ կան մարդիկ, որոնք զգուշացնում են, թե երկիրը կարող է ներքաշվել պատերազմի մեջ, և դա կանխելու համար Իրանը իր ռազմական և հրթիռային հնարավորությունների հարցում պետք է զիջումների գնա: Իրանի նախագահը հավելել է, որ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին հերքել է այս գաղափարն ու ընդգծել,…
Կարդալ ավելինԱրդյո՞ք չափազանց վերամշակված բոլոր մթերքներն են վնասակար առողջությանը
Վերջին տարիներին աճում է անհանգստությունը՝ կապված այսպես կոչված ծայրահեղ վերամշակված սննդի հետ կապված առողջության ռիսկերի հետ: Սակայն այս շաբաթ հրապարակված նոր տվյալները ցույց են տվել, որ ոչ բոլոր ծայրահեղ վերամշակված մթերքներն են վնասակար առողջության համար: Սա վերաբերում է, օրինակ, զանգվածային արտադրության ամբողջահատիկ ցորենի հացին: Վերջերս The Conversation-ում հրապարակված նոր հոդվածում օգտագործվել են 30 տարի տևողությամբ ԱՄՆ-ի երկու խոշոր հետազոտությունների տվյալները՝ գնահատելու բարձր վերամշակված մթերքների սպառման և երկարաժամկետ առողջության միջև կապը: Ուսումնասիրությունը փորձեց առանձնացնել արտադրական գործընթացի…
Կարդալ ավելինԼուկաշենկոն նկարագրել է միջուկային ապոկալիպսիսից խուսափելու եղանակը
Երրորդ աշխարհամարտն ու միջուկային ապոկալիպսիսը կանխելու համար բոլոր մարդիկ պետք է միավորվեն: Ըստ БЕЛТА գործակալության՝ «Բելառուսը հիշում է» հայրենասիրական արշավի շրջանակում Հաղթանակի հուշարձանին ծաղկեպսակ և ծաղիկներ դնելու արարողության ժամանակ նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նշել է, թե այն պայմաններում, երբ «նյութական շահով համակված Արևմուտքը մերժում է երկխոսությունն ու համագործակցությունը, ավելի քան երբևէ կարևոր է նրանց ձայնը, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն խաղաղության, ձգտում են համագործակցության և կիսում են արդարության…
Կարդալ ավելինՍպասվող Եղանակը Հայաստանում
Հայաստանի առանձին մարզերում մայիսի 9-ին սպասվում են անձրեւ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վրկ-ի։ Օրվա մնացած ժամերին կլինի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +13+16, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +18+20,…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով: Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։ ՄԻՊ-ից հայտնում են, որ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով ժողովրդավարության արժեքներն ու իրավունքի գերակայության պահանջները: Հավաքների ազատության իրավունքն…
Կարդալ ավելին