ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է 388.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.11 դրամ (նվազել է 1.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.90 դրամ (նվազել է 1.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.21 դրամ (նվազել է 0.05 դրամով):Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 391-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-414 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում, նշվել է ՆԱՏՕ մամուլի ծառայության Բրյուսելում տարածված հաղորդագրությունում։ «ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը Վաշինգտոնում 2024թ. հուլիսի 9-ին, 10-ին եւ 11-ին։ Գագաթաժողովը տեղի կունենա ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի նախագահությամբ, ծրագիրը կներկայացվի ավելի ուշ»,- նշվել է հայտարարությունում։
Կարդալ ավելինՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք պատրաստ ենք շարունակել աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղմանը»,- ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է, որ այսօր տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Նա նշել է, որ բանակցությունների օրակարգում լինելու են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը։…
Կարդալ ավելինԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մինչեւ հուլիս։ Այս մասին տեղեկացրել է EUobserver պորտալը։ Նրա տեղեկացմամբ՝ փաթեթը ԵՄ-ում ռուս դիվանագետների տեղաշարժի ազատության սահմանափակումներ եւ ռուսական հեղուկացված գազի, միջուկային վառելիքի եւ ալյումինի ներմուծման արգելք չի պարունակում։ Դրա մեջ կընդգրկվեն ռուսական եւ օտարերկրյա 52 ընկերություններ, որոնք կասկածվում են ՌԴ արգելված արտադրանք մատակարարելու մեջ։ Euobserver-ի տվյալներով՝ արգելված արտադրանք են համարվում, մասնավորապես, անօդաչուների բաղադրիչները։
Կարդալ ավելինԱՅՍ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՈՉ ՈԳ ԷԼ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԽԿԻՆԸ 2024 թվականի գարնան գլխավոր մշակութային իրադարձությունը Հայաստանում.
«Ես հավատում եմ մոլորակի մարդու հանճարին» 2024 թվականի գարնան գլխավոր մշակութային իրադարձությունը Հայաստանում. Ընդամենը երկու օր ընկղմվեք երաժշտության, պոեզիայի, գրականության, փիլիսոփայության և արվեստի աշխարհ: Հայտնի երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում։ Հրավիրում ենք հիանալի համերգների։ Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործությունների ամենախորը գաղտնիքների մեջ խորանալու և հանդիսատեսին դրանք բացահայտելու ունակությամբ: Արվեստագետը կիսում է իր խորը մտքերը աշխարհի միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր ներկա են լինում նրա…
Կարդալ ավելինAPOE4 երկու գեն ունեցող տարեցների մոտ Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը հասնում է 95 տոկոսի. Nature
Տարեցների 95 տոկոսը APOE4 գենի երկակի պատճենի կրող է, ինչը Ալցհեյմերի հիվանդության առաջացման մասին է վկայում։ Այսպիսի եզրահանգման են եկել Բարսելոնայի Սան Պաու հոսպիտալի հետազոտական եւ բժշկական կենտրոնի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։Ընդունված կարծիք կա, որ APOE4 գեն կրելը առավել հզոր գենետիկ գործոն է, որը վկայում է ուշ սկսվող Ալցհեյմերի հիվանդության վտանգի մասին։ Հյատնի է նաեւ, որ գենոմում APOE4-ի երկու պատճենի առկայության դեպքում կոգնիտիվ ունակությունների լուրջ վնասման հավանականությունը ավելանում է մոտ 10…
Կարդալ ավելին«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Ուսանող ե՞ս, հետևապես Ամիօի առաջին մասշտաբային կրթական բարեգործական ծրագիրը հենց քեզ համար է: Ամիօ Բանկը մեկնարկում է Amio Era՝ Ամիօ ժամանակաշրջան կրթական բարեգործական ծրագիրը, որը նախատեսված է վառ ու բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար: Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է: Ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ֆինանսական առավել խոցելի խմբերից ընտրվելու են բարձր առաջադիմությամբ 1-ից 3-րդ կուրսի մինչև 25 ուսանող, ովքեր Ամիօ Բանկի կողմից կստանան իրենց…
Կարդալ ավելինCNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Իսրայելի պաշտոնյաները վախենում են, որ Գազայի հատվածում հրեական պետության գործողությունների վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի առաջիկա զեկույցը կարող է դրդել նախագահ Ջո Բայդենին սահմանափակել ռազմական օգնությունը երկրին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի աղբյուրները։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչները սերտ կապի մեջ են զեկույցը կազմող ամերիկյան վարչակազմի հետ։ Եթե զեկույցը պարզի, որ Իսրայելը չի հետեւում միջազգային իրավունքին, «դա, ամենայն հավանականությամբ, աղմուկ կբարձրացնի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունում», – նշում է հեռուստաալիքը: Նրա տեղեկություններով՝ զեկույցը չի…
Կարդալ ավելինՀիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի։ Ըստ Hypabeast-ի՝ «Հյուսնի որդին» ֆիլմում գլխավոր դերերը կխաղան Նիկոլաս Քեյջը եւ բրիտանացի դերասանուհի FKA Twigs-ը, ոքեր կմարմնավորեն Հիսուսի ծնողներին։ ««Հյուսնի որդին» պատմում է հռոմեական Եգիպտոսում թաքնված ընտանիքի մութ պատմությունը»,-ասվում է պաշտոնական ամփոփագրում,-««Տղա» անունով հայտնի որդին հարցականի տակ է դրվում մեկ այլ առեղծվածային երեխայի պատճառով եւ ապստամբում է իր խնամակալի՝ Հյուսնի դեմ՝ բացահայտելով բնածին ուժերն ու իր ճակատագիրը, որը իր հասկացողությունից դուրս է: Երբ նա օգտագործում է իր ուժը,…
Կարդալ ավելինՊակիստանը եւ Իրանը ավարտին կհասցնեն գազատարի կառուցումն՝ ի հեճուկս ԱՄՆ նախազգուշացումների
Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը վստահություն է հայտնել, որ Իրանի հետ «Խաղաղություն» մայրուղային գազատարի կառուցումը կհասցվի ավարտին՝ հակառակ ԱՄՆ նախազգուշացումների։ «ԱՄՆ-ը հայտնել է, որ չի պաշտպանոմ Պակիստան-Իրան գազատարի նախագծի իրականացումը եւ նախազգուշացրել է պատժամիջոցներ մտցնելու մասին Թեհրանի հետ բիզնես վարելու դեպքում։ Մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով եւ գործենք դրանց համապատասխան, անկախ այն բանից, թե ինչ է ասում ԱՄՆ-ը կամ այլ երկրները»,- Իսլամաբադում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Դարի խոսքը մեջբերել է Dawn թերթը։Պակիստանը…
Կարդալ ավելին