2024 թվականի մայիսի 17-19-ը Հայաստանում տեղի կունենա Ամենամյա Ամենամեծ Ակնաբուժական Համաժողովը (AIOC VI): Համաժողովին ներկա կլինեն արտերկրից ժամանած առաջատար ակնաբույժներ։ Համաժողովը տեղի կունենա DoubleTree by Hilton հյուրանոցում և Աչքի Առողջության Ինստիտուտում։ Ծրագիրը ներառում է. May 17. Eye Health Institute • WetLab session – Corneal Cross linking and ICRS implantation- Ashraf Armia (prior registration is required, number of participants are limited) • Marketing in health care – Chris Liassides (prior registration is required, number of participants…
Կարդալ ավելինԿենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է զբաղվեցրած պաշտոնից։ «Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ, Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենազնիվն է ու առաջնայիններից մեկը ինձ համար: Մեծապես հույս ունեմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերով կարողացել եմ ապահովել առաջընթաց հարմարավետ քաղաքային միջավայրի ձևավորման գործում, և այդ նպատակին ուղղված քայլերն…
Կարդալ ավելինԹուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ. Bloomberg
Թուրքիան հինգշաբթիից դադարեցրել է Իսրայելի հետ կապված բոլոր արտահանումներն ու ներմուծումները: Դրա մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու թուրք պաշտոնյաների: Ընդ որում, նշվում է, որ Անկարան պաշտոնապես չի հայտարարել այս քայլի մասին։ Անցյալ ամիս Թուրքիան Գազայի պատերազմի պատճառով սահմանափակել էր արտահանումը Իսրայել: 2023 թվականին երկու երկրների միջև առևտուրն, ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի՝ կազմել է 6,8 միլիարդ դոլար, որից 76 տոկոսը թուրքական արտահանումն է:
Կարդալ ավելինԿիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով․ լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները շարունակվում են, այցեր են իրականացվում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունում։ «Մասնավորապես, ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես…
Կարդալ ավելինԱՄԷ ԱԳ նախարարն Իսրայելի խորհրդարանական ընդդիմության առաջնորդի հետ քննարկել է Գազայում ստեղծված իրավիճակը
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանը հանդիպել է Իսրայելի նախկին վարչապետ, խորհրդարանական ընդդիմության առաջնորդ և «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդին։ Ինչպես ասվում է ԱՄԷ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում, կողմերը «քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, ներառյալ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի վատթարացումը»։ ԱՄԷ ԱԳ նախարարը կարևորել է երկու պետությունների ստեղծման հիման վրա պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար բանակցությունները վերսկսելու հնարավորություններ գտնելու կարևորությունը։ Նա նաև ընդգծել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերի կարևորությունը։
Կարդալ ավելինԿիրանցում տեղադրված վրաններն էլ չկան. 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ բնակիչ
Կիրանցում տեղադրված վրաններն այլևս չկան։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ վկայակոչելով բնակիչներից մեկի հայտնած տեղեկությունը։ Ըստ աղբյուրի՝ 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ավելի ուշ տարածքը տեսանկարահանող տեսախցիկների տեսագրություն է տարածվել, որում երևում է, թե…
Կարդալ ավելին«Միջոցառման այս տարվա ուղղվածությունը՝ զեղծարարության, խարդախության դեմ գրագետ պայքարն է».Կենտրոնական բանկ
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բակի կողմից կազմակերպված ամենամյա Ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական խաղ-մրցույթը, որին մասնակցում էին հանրապետության տաս մարզերը և մայրաքաղաքից դպրոցականների թիմը:Եզրափակիչ անցած երեք թիմերից մեկը՝ Արարատի մարզը ներկայացնող Մասիսի տարածաշրջանի Այնթապի դպրոցն էր , աշակերտները մեծ սիրով և նվիրումով էին եկել և մասնակցել միջոցառմանը:«Մեր ֆինանսական և տնտեսական գիտելիքները ավելի է զարգացնում: Ստանում ենք կրթություն հետագայում մեր ռեսուրսները ճիշտ օգտագործելու և ֆինանսները ճիշտ տնօրինելու հնարավորություն, որ ունենանք եկամուտ ՝ ոչ թե հակառակը»,- ասացին այնթապցի…
Կարդալ ավելինԱմիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Ապրիլի 27-ին և 28-ին Ամիօ բանկը կարիերայի քաղաքում մասնակցեց լավագույն գործատուների փառատոնին, որը մեկ հարթակում համախմբում է հարյուրավոր ընկերությունների և հազարավոր մարդկանց։ Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին, մասնակցեցին ֆինանսական գրագիտության թեմաներով խաղ-քուիզին և շահեցին հետաքրքիր նվերներ: Ի դեպ, CCF-ի ընթացքում մեր տաղվարի բոլոր այցելուները ծանոթացան Amio Era կրթական բարեգործական ծրագրին, որը մեկնարկելու ենք շատ շուտով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Amio Bank…
Կարդալ ավելինԱրժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղեր. ԱՍՀ նախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ քաղաքացիներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Լավագույնս գիտակցելով աշխատանքի դերը և՛ քաղաքացու ինքնիրացման, և՛ երկրի զարգացման գործում՝ պետությունը շարունակում է ոլորտային քաղաքականության առանցքում դիտարկել արժանապատիվ աշխատանքի իրավունքի ու զբաղվածության ապահովումը։ Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ, պատշաճ կատարել իր քաղաքացիական պարտավորությունները, զարգացնել տնտեսությունն ու ենթակառուցվածքները, աշխատանքի արդյունքում կուտակվող հարկերից՝ վճարել կենսաթոշակ, ստեղծել…
Կարդալ ավելին«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է ամբողջ մայիս ամսվա եղանակի կանխատեսումը: Համաձայն դրա՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր մինչև 1 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից ավել։ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, իր էջում կիսվելով կանխատեսմամբ, գրել է, որ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս:
Կարդալ ավելին