Ամփոփելով Կատար պաշտոնական այցը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Անդրադարձ է կատարվել Կատարի գործընկերների հետ կայացած քննարկումներին և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին:
Կարդալ ավելինԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Մամուլում շրջանառվում է Ադրբեջանի նախագահը խոստովանությունը , ըստ որի ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Իր անշրջահայաց կիսախոստովանությունն Իլհամ Ալիեւն արել է Բաքվում, մայիսի 1-ին, «Երկխոսություն հանուն խաղաղության եւ գլոբալ անվտանգության» միջմշակութային VI համաշխարհային համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։ «Ադրբեջանը խաղաղությունն ապահովել է պատերազմի միջոցով։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է մանրակրկիտ հետազոտվի»,- ասել է Ալիեւը, եւ այդ պնդմանը չի կարելի չհամաձայնել, առավել եւս խոստովանությունից հետո հարցը պետք է…
Կարդալ ավելինԵրևանի շատրվանները գործարկվեցին. քաղաքապետարան
Երևանի շատրվանները գործարկվեցին: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետարանը նաեւ լուսանկարներ է հրապարակել:
Կարդալ ավելինԻսրայելի բանակը կմտնի Ռաֆահ՝ անկախ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ռազմական գործողություն ծավավել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում՝ անկախ հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից։ «Մինչև մեր բոլոր նպատակներին չհասնենք՝ մեր կողմից պատերազմը դադարեցնելու մասին խոսք լինել չի կարող։ Կմտնենք Ռաֆահ և լիակատար հաղթանակի հասնելու համար կկործանենք ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ համաձայնությամբ, թե առանց դրա»,- ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է Նեթանյահուն։ Նեթանյահուն շեշտել է, որ իսրայելցի զինվորականները պետք է մտնեն Ռաֆահ՝…
Կարդալ ավելինԸնդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխման կարևորությունը. Հունաստանի ԱԳՆ
«Ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը՝ ողջունում ենք ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների 8-րդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը»,- հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն՝ X-ի պաշտոնական միկրոբլոգում։ «Նշենք՝ երկու կողմերն էլ պայմանավորվել են, որ սահմանների սահմանազատման գործընթացը հիմնված կլինի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Կողմերին հորդորում ենք շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը»,- ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Կարդալ ավելինՈւկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Առաջին F-16-ները Ուկրաինայում ռազմադաշտում կհայտնվեն Սուրբ Զատիկից հետո։ Ըստ УНИАН-ի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Իլյա Եվլաշը։ Բարձրաստիճան զինվորականը ստույգ ժամկետներ չի նշել և ժամկետներին վերաբերող հարցերին հիմնականում պատասխանել է կատակով ՝ նշելով, որ դրանք արդեն մի քանի անգամ փոխվել են, ուստի ամեն ինչ կախված է բարձրագույն զինվորական ղեկավարության ընդունած որոշումներից։ Եվլաշը հավելել է, որ երբ F-16-ները հայտնվեն Ուկրաինայում, իրենք անպայման կհայտնեն դրա մասին:
Կարդալ ավելին2024 թվականի առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը շարունակում է նվազել.ԿԲ նախագահ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք այսօր ԿԲ նախագահը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն, որը վերաբերվում է ընթացիկ տարվա գնաճի նվազմանը ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, մարտին արձանագրվել է գնանկում՝ 1,2%։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ 12-ամսյա բնական գնաճը նույնպես նվազել է, մարտին արձանագրվել է 0.7% գնանկում։ «2024 թ-ի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը…
Կարդալ ավելինԵրևանը չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, ուստի ամսաթիվ որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ղազախստանում նախատեսված բանակցությունների ժամկետը դեռ որոշված չէ, քանի որ Երևանը դեռևս չի արձագանքել այս առաջարկին։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ Տնտեսության և համագործակցության արաբական ֆորումի երրորդ նստաշրջանի շրջանակում հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը։ Ղազախստանի փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իր իրավասության տակ չեն, և հանդիպման օրը դեռ որոշված չէ, քանի որ ոչ բոլոր ապագա մասնակիցներն են պատասխան ստացել: «Որքան գիտեմ Հայաստանն իր համաձայնությունը…
Կարդալ ավելինԼրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ բռնության դեպքերը: Այս մասին ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունում։ «ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում վեր հանված դեպքերի կապակցությամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ միջադեպերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Պարզաբանումներ են պահանջվել նաև իրավասու մարմիններից, Մարդու իրավունքների պաշտպանը պահանջել է նշված դեպքերով գործերի…
Կարդալ ավելինՌուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
2024 թվականի հունվար-մարտին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 50%-ով։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։ Նա պարզաբանեց, որ ոչ առևտրային տրանսֆերտները նվազել են 55%-ով։ Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ (աշխատավարձերի տարբերությունը (Հայաստանում և Ռուսաստանում – խմբ.), միգրացիոն ներհոսքերը, քան դրամավարկային համակարգերի խնդիրների հետ։ Նրա խոսքով՝ 2024 թվականի հունվար-մարտին Հայաստանից ԱՄՆ արտահոսքի ծավալը…
Կարդալ ավելին