ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցումներին՝ ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին: Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր են տարածվում ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են թուղթ, որն իբրև ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Ի՞նչ կասեք սրա մասին: Պատասխան. Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված…
Կարդալ ավելինԲայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Միացյալ Նահանգների վարչակազմն իր դաշնակիցների և գործընկերների հետ Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանում՝ անցյալ շաբաթվա վերջին Իսրայելի վրա հարձակման համար: Դրա մասին գրավոր հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանն Իսրայելի նկատմամբ կատարել է աշխարհի ամենախոշոր հարձակումը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: «ԱՄՆ-ն իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին պաշտպանեց Իսրայելին։ Մենք օգնեցինք հետ մղել այդ հարձակումը»,-ընդգծել է Բայդենը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների դաշնակիցներն ու գործընկերները…
Կարդալ ավելինԱյսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան։ Օգտագործելով ամբողջ աշխարհում սուրճի բույսերի գեները՝ հետազոտողները ստեղծել են աշխարհի ամենահայտնի սորտի՝ Coffea arabica-ի տոհմածառը: Նրանք հայտնաբերել են, որ տեսակը առաջացել է մոտ 600 000 տարի առաջ՝ երկու այլ տեսակի սուրճի բնական խաչաձեւման արդյունքում։ «Այլ կերպ ասած՝ առանց մարդկային որեւէ միջամտության»,-ասել է Բուֆալոյի համալսարանի կենսաբան Վիկտոր Ալբերտը, որին մեջբերում է NYP-ն: Սուրճի այս վայրի բույսերը առաջացել են Եթովպիայում, բայց ենթադրվում է, որ դրանք առաջին…
Կարդալ ավելինԿաղամբի հյութն օգնում է պայքարել աղիների բորբոքային հիվանդության դեմ. JMS
Միսսուրիի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողների թիմը պարզել է, որ կարմիր կաղամբի հյութը կարող է թեթևացնել մարսողական համակարգի բորբոքային հիվանդությունների ախտանիշները, ինչպիսիք են խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Molecular Sciences (JMS) ամսագրում: Հետազոտության ընթացքում գիտնականները ներառել են կարմիր կաղամբի հյութ ԱԲՀ-ով` աղիների բորբոքային հիվանդություն ունեցող մկների սննդակարգում: Այս խմբի հիվանդությունները բնութագրվում են քրոնիկական բորբոքային պրոցեսով, որն ախտահարում է ամբողջ աղիքը կամ ստամոքս-աղիքային տրակտի մի մասը (GIT): Սա սովորաբար հանգեցնում է որովայնի…
Կարդալ ավելինԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
Կարդալ ավելինAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Անսահման հնարավորություններ Ամիօ բանկի կողմից. այս անգամ Ամիօն ներկայացնում է իր բացառիկ Visa Signature Business քարտը: Amio Visa Signature Business քարտի հետ աշխարհը սահմաններ չունի, իսկ հնարավորություններն անսահմանափակ են: Առաջին անգամ կարող եք համադրել անհրաժեշտն ու հաճելին՝ օգտվելով նմանը չունեցող Ամիօ բիզնես քարտի առավելություններից: Որո՞նք են քարտի առավելությունները. Բժշկական և տեղեկատվական աջակցություն Զեղչեր, հատուկ առաջարկներ և chashback-եր Ճամփորդական ապահովագրություն մինչև 500.000$ ծածկույթով Բիզնես կոնսիերժ՝ ներառյալ նաև իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություն Առավելություններ օդանավակայաններում, ինչպիսիք են Fast…
Կարդալ ավելինՀայտնի «Արկոլադ» ընկերությունը նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐԿՈԼԱԴ» փակ բաժնետիրական ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում է օգտագործել նոր գործարանի արտադրական տարածքի և պահեստների կառուցման համար։ Ընկերությունը զբաղվում է շոկոլադի և շոկոլադապատ չրերի արտադրությամբ։ Արտադրությունն իրականացվում է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 105 մլն դրամի ներդրում, որից 58 մլն դրամը ներմուծվող ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արտադրական…
Կարդալ ավելինՏնային կալանք եւ վարչական հսկողություն կիրառելու համար նախատեսված էլեկտրոնային հսկողության սարքերը վերջացել են
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդի 140 մլն 146 հազար դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը՝ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու նպատակով էլեկտրոնային հսկողության սարքեր ձեռք բերելու համար: Բանն այն է, որ Պրոբացիայի ծառայությանը վերապահված խափանման միջոցների կիրառումն ապահովելու նպատակով 2023 թվականին ձեռք բերված էլեկտրոնային հսկողության սարքերը (661 հատ՝ 445-ը տնային կալանք և 216-ը վարչական հսկողություն) ամբողջությամբ կիրառվել են: Անհրաժեշտությունից ելնելով՝ 2024-ի գնման պլանում կատարվել են որոշակի փոփոխություններ և նախատեսված 179 էլեկտրոնային հսկողության…
Կարդալ ավելինԵրևանի Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հաշտության համաձայնությունը կնքվել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև: Հաշտության համաձայնությունը 2024 թվականի…
Կարդալ ավելինՆոր որոշում. Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում 2024-ի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում: Գարնան ընթացքում ձյան ինտենսիվ հալքի և անձրևների համեմատաբար առատության պայմաններում (ապրիլ և մայիս ամիսներին) գետերի սնման գործում գլխավոր դերը պատկանում…
Կարդալ ավելին