ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արագածոտնի մարզային քննչական վարչության կազմում ձևավորվել է նոր՝ Ապարանի քննչական բաժին: ՔԿ-ից հայտնում են, որ նշված ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված է քննվող քրեական վարույթներով նախաքննության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանի ազգաբնակչության համար նախաքննական մարմնի հասանելիության ապահովման, ինչպես նաև՝ աշխատանքներն ավելի պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ քննչական կոմիտեի նոր ստորաբաժանումը կտեղակայվի քաղաք Ապարան, Գայի 9 հասցեում:
Կարդալ ավելինՎ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի մրցույթը տեղի կունենա մարտի 29-ին, համալսարանում
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Ռեկտորի ընտրության նիստը դռնփակ է: Այս մասին տեղեկանում է համալսարանից: Հիշեցնենք, որ ս. թ. փետրվարի 13-ին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետև`ռեկտոր) պաշտոնի համար:
Կարդալ ավելինԻրանի արտգործնախարարը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում բանակցություններ են վարում
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը Թեհրանում հանդիպել և բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ, հայտնում է Mehr-ը։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետը երեքշաբթի կեսօրին պաշտոնապես ողջունել է Հանիեին Իրանի արտաքին գործերի նախարարությունում: Ամիր Աբդոլլահյանը և ՀԱՄԱՍ-ի ղեկավարը նախատեսում են երեքշաբթի ավելի ուշ համատեղ մամուլի ասուլիս կազմակերպել։
Կարդալ ավելինՄիգրացիոն ոլորտում տիրող իրավիճակը անհանգստացնում է Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների. Պուտին
Միգրացիոն ոլորտում տիրող իրավիճակն անհանգստացնում է Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների, և այն պետք է վերահսկվի։ Այս մասին ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանցում է ТАСС-ը։ Նա վարչությանը հանձնարարել է մտածել կանխարգելիչ հակաքրեական միջոցառումների համակարգի մասին, այդ թվում՝ միգրացիոն ոլորտում օրենքի գերակայության պահպանումը։ «Իրավիճակն այս ոլորտում շատ կարևոր և անհանգստացնող է միլիոնավոր մարդկանց համար և պետք է վերահսկվի»,- ասել է ՌԴ նախագահը։
Կարդալ ավելինՄարդու ուղեղը մեծանում է. Սա լավ նորություն է ուղեղի տարիքային հիվանդությունների հետևանքների առումով. ուսումնասիրություն
Կալիֆոռնիայի Դեյվիսի համալսարանի գիտնականների կողմից անցկացված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդու ուղեղը մեծանում է: Հետազոտողները պարզել են, որ 1970-ականներին ծնված հետազոտության մասնակիցներն ունեին 6,6%-ով ավելի ուղեղի ծավալ և գրեթե 15%-ով ավելի ուղեղի մակերես, քան 1930-ականներին ծնվածները: Հետազոտողները ենթադրում են, որ ուղեղի չափի մեծացումը կարող է հանգեցնել ուղեղի պաշարների ավելացման՝ պոտենցիալ նվազեցնելով տարիքային դեմենցիայի ընդհանուր ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Neurology ամսագրում: Հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են ուղեղի մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա (MRI): Համայնքի…
Կարդալ ավելին«ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի ձերբակալությունը կամ սպանությունը որոշիչ կլինի պատանդների ազատ արձակման հարցում. Իսրայելի նախագահ
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարի գերեվարումը կամ սպանությունը որոշիչ գործոն է պատանդների ազատ արձակման հարցում, հայտնել է Times of Israel-ը։ «Ի վերջո, ընտրություն չկա, մենք պետք է շարունակենք կռվել, մենք պետք է Սինվարին բռնենք ողջ կամ մեռած, որպեսզի կարողանանք տեսնել պատանդների տունդարձը։ Սա է իրականությունը, և աշխարհը պետք է նկատի ունենա. ամեն ինչ սկսվում և ավարտվում է Սինվարով: Հենց նա է որոշել սկսել հոկտեմբերի 7-ի ջարդը, նա…
Կարդալ ավելինՍտեփանակերտի Արմենիա հյուրանոցը և Երիտասարդական պալատը՝ ադրբեջանցի վանդալների թիրախում
Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է բռնազավթված Արցախում ոչնչացնել հայկական հետքը։ «Հայքի մշակույթի Օմբուդսմեն», ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ ադրբեջանցի վանդալների թիրախում այս անգամ հայտնվեց Ստեփանակերտի Արմենիա հյուրանոց և Երիտասարդական պալատը։ «Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ»,- գրել է նա:
Կարդալ ավելինԿարմրուկի 200 դեպք է հաստատվել
Կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերը Հայաստանում հասնում են 200-ի։ Հոսպիտալացված է 18 հոգի։ Դուրս է գրվել 148 մարդ։ Հիվանդներից 123-ը երեխաներ են, 77-ը՝ մեծահասակներ։
Կարդալ ավելինԿալանքի միջնորդության ժամանակ դատարանը իրավասու չէ քննիչին տալ հարցերին չպատասխանելու հնարավորություն.Վերաքննիչ դատարան
Վերջերս «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը հոդված էր հրապարակել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանական կողմի հարցերին պատասխանելու քննիչի պարտականության և դատարանի կողմից քննիչին այդ պարտականությունից ազատելու անթույլատրելիության մասին։ Փասատաբանական գրասենյակի փոխանցմամբ, հոդվածում ներկայացված մտահոգությունների հիմքում կոնկրետ գործ էր, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը միջնորդության քննարկման ընթացքում քննիչին հայտնել էր պաշտպանական կողմի հարցերին պատասխանելուց հրաժարվելու իրավունքը, որից քննիչը օգտվել էր, իսկ դատարանը կայացրել էր միջնորդությունը բավարարելու մասին որոշում:…
Կարդալ ավելինՎերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ՝ Հայաստան այցելելու առնչությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն: Մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը վերջին տասնամյակներին վերաճել են փոխշահավետ միջպետական համագործակցության և շարունակում են ամրապնդվել՝ շնորհիվ ակտիվ քաղաքական երկխոսության: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք…
Կարդալ ավելին