Ռազմական տեխնիկայի մեծ շարասյունը շարժվում է դեպի Ռոստովի ուղղությամբ։ «Ростов Главный» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ զրահատեխնիկայի ու ռազմական մեքենաների շարասյունը ձգվում է կիլոմետրեր։ «Բոլորը չեչենները գնում են Ռոստով»,- տեսանյութում ասում է տղամարդը։ Նա հավելել է, որ տեսանյութը նկարահանվել է Ռոստովից 75 կիլոմետր հեռավորության վրա։ «Большая мобилизация» ալիքը հայտնում է, որ զինվորական մեքենաների մեջ նկատելի են զրահափոխադրիչներ՝ բեռնված կործանիչներով և զրահամեքենաներով։ Ալիքը հաղորդում է, որ ավտոշարասյունը շարժվում է Ռոստովի մարզի Սամբեկ գյուղ։
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին և ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիին
ՊՆ -ից փոխանցում են progressarmenia.com -ին որ երեկ՝ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ նախորդ տարվա…
Կարդալ ավելինԱդրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ
Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:
Կարդալ ավելինԱդրբեջանը նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդի ոչնչացման իր քաղաքականությունը. ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ. «Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին, կանանց և ծերերին, գոյատևման նվազագույն միջոցներից։ Ընդգծում…
Կարդալ ավելինՊահնորդին սպանած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
Երեկ Կապանի դատարանում հրապարակվեց ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, ով զոհի հեռախոսով տեսաուղերձ էր հրապարակել իր սոցցանցերով դաժանության և ատելության խոսք տարածել ընդդեմ հայերի։ Ադրբեջանցի մյուս դիվերսանտը , ով հայտնվել էր Սիսիանի տարածաշրջանի տներից մեկում դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման: Վերոհիշյալը նշենք, որ նա մեղավոր ճանաչվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջեւանից Սյունիք…
Կարդալ ավելինՀայաստանում է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը
Երեկ ՊՆ փոխանցմամբ progressarmenia.com -ին տեղի է ունեցել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը: Նա հունիսի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Արմավիրի ուսումնական կենտրոն։ Հյուրերին մանրամասներ է ներկայացվել կենտրոնի պատմության, կառուցվածքի և գործունեության վերաբերյալ։ Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաև արհեստավարժ…
Կարդալ ավելինԲայրամովը Լոնդոնում «Ուկրաինայի վերականգնման համար» միլիոններ է խոստացել
Ադրբեջանն առնվազն 10 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ինչպես նշել է Բայրամովը, «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և հումանիտար աղետի, մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար։ Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս այս ճգնաժամի շուտափույթ լուծման օգտին՝ Ուկրաինայի ինքնիշխանության…
Կարդալ ավելինՄահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել: Վիգեն Խաչատրյանի կենսագրությունը Ծնվել է 1951թ. հուլիսի 7-ին Իջեւանում: 1973թ. ավարտել է ԵՊԻ տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Ճարտարագետ-էլեկտրիկ: 1974-1976թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի կազմբաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Երեւանի Լենինյան շրջկոմի 2-րդ քարտուղար, ապա 1-ին քարտուղար: 1976-1984թթ.՝ ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի 1-ին քարտուղար: 1984-1986թթ.՝ «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ կուսկոմիտեի քարտուղար: 1986-1988թթ.՝ ՀԿԿ կենտկոմի կազմաբաժնի տեսուչ:…
Կարդալ ավելինԼուկաշենկոն՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը. Հայաստանը հիմնավորված բողոքներ է ներկայացնում
Հունիսի 20-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։ Երկրի ղեկավարը նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ բարդ ժամանակ է եւ պահանջում է ուժերի, փորձի եւ ռեսուրսների առավելագույն համախմբում՝ խաղաղությունը պահպանելու համար։ Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրների լուծման հարցում թերանալու համար։ «Ղրղզստանը վաղուց օգնություն է խնդրում…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱՄՆ պահանջի մասին տեղեկատվությունը, ցավոք, վստահելի է. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱՄՆ պահանջ-սպառնալիքի մասին տեղեկատվությունը, ցավոք, վստահելի է։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մի շարք ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների մասին հարցին, թե ԱՄՆ-ն իբր պահանջում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններից Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ինչ-որ երրորդ երկրում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Բաքուն «հակահաբեկչական գործողություն» կիրականացնի Լեռնային Ղարաբաղի դեմ։ «Նախ, ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հայտնված նյութին, ապա այն հայտնվել է մի քանի աղբյուրներում, ցավոք, այնտեղ տրված տեղեկատվությունը վստահելի է։ Երկրորդ՝ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Ստեփանակերտի…
Կարդալ ավելին