Քննարկվել են ՀՌՀ-ի, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թ. բյուջետային հատկացումների կատարողականները

Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ ՀՌՀ-ի 2022 թվականի պետական բյուջեով ֆինանսական հատկացումները կազմել են շուրջ 325 մլն դրամ՝ ճշտված բյուջեի նկատմամբ՝ 324 միլիոն դրամ է, փաստացի կատարողականը՝ 99.6 տոկոս:  Այս մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում: Իրականացվել է 1 ծրագիր, 3 միջոցառում: Տիգրան Հակոբյանը նշել է, որ հատկացված գումարի 85 տոկոսն աշխատավարձի ֆոնդն է:…

Կարդալ ավելին

Քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը

Քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը

2022 թվականի ընթացքում նախարարությունն ունեցել է հաստատված 16 ծրագիր, 94 միջոցառում: Փաստացի կատարվել է 16 ծրագիր եւ 112 միջոցառում: Տարեկան ճշտված պլանը կազմել է 620 մլրդ 369 մլն դրամ, փաստացի կատարողականը ճշտված պլանի համեմատ կազմել է 98,9 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Մայիսի 31-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` 2022 թվականի պետական բյուջեի…

Կարդալ ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՊՆ փոխանցմամբ  progressarmenia. com-ին այսօր  մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին: Նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝  մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքը և հետագա ընդլայնման ուղիները: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք  հարցեր:

Կարդալ ավելին

Եթե ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, երկու ժամ հետո բնակչությունը կբնաջնջվի. Ձյունիկ Աղաջանյան

Եթե ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, երկու ժամ հետո բնակչությունը կբնաջնջվի. Ձյունիկ Աղաջանյան

Ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց երկու ժամ հետո, ինչը պահանջելու է Ադրբեջանը, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, Արցախի բնակչությունը կբնաջնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ «Եթե ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, ինչը միանգամից է լինելու է, եթե պայմանագրով երաշխավորված չլինի, որ Արցախն Ադրբեջանից դուրս է, երկու ժամ հետո Արցախը կբնաջնջվի։ Կոսովոյում էլ միջազգային երաշխիքներ կային, հիմա ի՞նչ է կատարվում։ Դա է այն ապագան, որը կսպասվի Արցախին, եթե որոշի…

Կարդալ ավելին

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը հայտարարություն է հրապարակել

Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը հայտարարություն է  հրապարակել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը լրատվամիջոցներին տեսանյութ է ուղարկել, որում երեւում է, թե ինչպես են «Մրգենի» ՍՊ ընկերության աշխատակիցները մրգի արկղերում հայտնաբերում թմրանյութը։ Նշենք, որ մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում…

Կարդալ ավելին

ՄԱՀԱՑԵԼ Է ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ ՄԱՅՐԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ ՄԱՅՐԸ

Խոր ցավով տեղեկացանք , որ մահացել է դրամատուրգ, ռեժիսոր Լիանա Անթառանյանի մայրը: Մեր սիրելի Լիանա   Անթառանյանը  հուզիչ գրառում է կատարել,  ֆբ էջում, որտեղ ասված է. «Իմ գեղեցկուհին էլ չկա: Մամուշիկս, պուպուշիկս, Անուշիկս, պապայիս լավ կնայես»: progressarmenia.com կայքի խմբագրությունը ցավակցում և զորակցում է  տիկին Անթառանյանին և  մերձավորներին:

Կարդալ ավելին

Դոլարն ու եվրոն թանկացել են

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 30-ին, կազմել է 386.52  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.89 դրամ (աճել է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.41 դրամ (աճել է 3.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.78 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 389-390 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-411 դրամով,…

Կարդալ ավելին

Շիրակի ոստիկանապետը հրաժարական է ներկայացրել

Շիրակի ոստիկանապետը հրաժարական է ներկայացրել

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արամ Ղազարյանը: «Զեկուցագիր եմ ներկայացրել՝ սեփական նախաձեռնությամբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Բավական երկար ժամանակ է՝ համակարգում էի, կենսաթոշակի անցնելու նպատակ ունեի, ինչպես նաեւ այլ աշխատանքի անցնելու նպատակով հեռանում եմ»,- ասաց նա: Գնդապետը նշեց, որ իր տեղեկություններով Վահե Ղազարյանը ներկայացրած զեկուցագիրը ստորագրել է: Հիշեցնենք, որ Արամ Ղազարյանը Շիրակի մարզային ոստիկանապետի պաշտոնը ստանձնել է  2020 թվականի դեկտեմբերի 5-ից, նա նախկինում…

Կարդալ ավելին

2022 թ. պետական բյուջեի 4 ծրագրերի եւ 24 միջոցառումների գծով ԲՏԱ նախարարության ճշտված բյուջեն կազմել է 12,8 մլրդ դրամ, կատարողականը` 11,5 մլրդ դրամ. Ռոբերտ Խաչատրյան

2022 թ. պետական բյուջեի 4 ծրագրերի եւ 24 միջոցառումների գծով ԲՏԱ նախարարության ճշտված բյուջեն կազմել է 12,8 մլրդ դրամ, կատարողականը` 11,5 մլրդ դրամ. Ռոբերտ Խաչատրյան

Ոլորտի քաղաքականության նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր, որին հասնելու ուղիներից են բարձր տեխնոլոգիաների, կապի, թվայնացման եւ ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը: 2022 թվականին ոլորտի աշխատանքն ուղղված է եղել հետեւյալ նպատակների կատարմանը` պաշտպանական տեխնոլոգիաների զարգացում` ռազմարդյունաբերություն, գիտահետազոտական ծրագրեր, տեխնոլոգիաների ներդրում, տաղանդի արտահոսքի կանխում եւ նոր հոսքի խթանում, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ինչպես նաեւ ստարտափ ու ինժեներական էկոհամակարգի զարգացում եւ արտաքին շուկաներում պրոյեկտների եւ արտադրանքի ներկայացում, տնտեսության եւ կառավարման համակարգի թվայնացում եւ արտահանման ծավալների ավելացում: Այս մասին…

Կարդալ ավելին

Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը

Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ունի օրենքով հաստատված 22 ծրագիր, 2022 թվականին փաստացի իրականացվել է 24-ը, 129 միջոցառումից փաստացի իրականացվել է հավելյալ 6-ը. ճշտված պլանի նկատմամբ նախարարության տոկոսային կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 30-ի համատեղ նիստում քննարկվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը: Ըստ հիմնական զեկուցող…

Կարդալ ավելին
1 443 444 445 446 447 635