Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 6-ին հանրապետության տարբեր վայրերում սպասվում  է ձյուն, օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի մի քանի աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է թույլ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +4+6։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+5, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3, Լոռիում գիշերը՝ -3-6,…

Կարդալ ավելին

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, վերահսկողություն են իրականացրել «Մարմարին» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Հ․ Հակոբյան փողոց): Պարզվել է, որ քաղաքացու ահազանգը ժամանակին և արդարացված էր. արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, այն է՝ կառույցի պատերի մակերևույթները հնարավոր չէ լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել․ ունի վերանորոգման կարիք, սանհանգույցի դուռը բացվում էր արտադրական տարածքի մեջ: Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Կարդալ ավելին

«Ժառանգություն կերտող երիտասարդներ»․ հայտնի է համաեվրոպական մրցույթի Հայաստանի հաղթողը

«Ժառանգություն կերտող երիտասարդներ»․ հայտնի է համաեվրոպական մրցույթի Հայաստանի հաղթողը

Ամփոփվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մանկապատանեկան մրցույթի ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները: Մրցույթի 2024-2025 թթ․ Հայաստանի հաղթող է ճանաչվել Գյումրին ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» թիմային աշխատանքը: Այն կշարունակի մրցել եվրոպական հարթակում՝ ներկայացնելով մեր երկիրը։ Ազգային ժյուրիում ընդգրկված էին Հայաստանից և արտերկրից մշակույթի ոլորտի 13 գործիչներ, որոնք մասնակցել են առցանց քվեարկությանը՝ 1-5 սանդղակով գնահատելով մանկապատանեկան մրցույթի եզրափակիչ փուլ անցած…

Կարդալ ավելին

Իրազեկում․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա

Իրազեկում․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա

Հարգելի՛ քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։ Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)։    

Կարդալ ավելին

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով  6.75%

2025 թվականի փետրվարի 04-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ դեկտեմբերին կազմելով 1․5%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.0%: 2025 թ-ի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման…

Կարդալ ավելին

«Ձեր փորձառությունը կարող է որոշիչ լինել մասնագիտական կողմնորոշման հարցում». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գործարար կանանց հետ

«Ձեր փորձառությունը կարող է որոշիչ լինել մասնագիտական կողմնորոշման հարցում». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գործարար կանանց հետ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մադամ» գործարար կանանց միության անդամներին՝ նախագահ Տաթև Բեյբությանի գլխավորությամբ: «Որևէ բնագավառում հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար՝ չվարանելու և գնալու իրենց նպատակների հետևից: Կրթական համակարգի կարևոր դերերից մեկն էլ երեխաների համար կանանց հաջողության պատմություններն ավելի տեսանելի դարձնելն է: ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և մենք հատուկ խրախուսում ենք պետություն-մասնավոր համագործակցությունը, որը նաև որակական փոփոխության նախապայման է»,-…

Կարդալ ավելին

Թանգարանները հրաշալի վայրեր են՝ ծրագրերի իրականացման համար․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրեններին

Թանգարանները հրաշալի վայրեր են՝ ծրագրերի իրականացման համար․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին նախորդ տարի կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ թանգարանային ոլորտում առկա հաջողություններն այս տարի ևս կշարունակվեն: Անդրադառնալով կատարված աշխատանքներին և ձեռքբերումներին՝ նախարարը նշել է, որ տարին ոլորտի առաջխաղացման առումով կարևոր…

Կարդալ ավելին

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025թ. կարճ ցանկում։ Ցանկում ընդգրկվել են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Առաքելոց վանական համալիրի և բնակատեղիի՝ Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում ընդգրկումն առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների…

Կարդալ ավելին

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է  դպրոցական բաժանորդային ծրագրով

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է  դպրոցական բաժանորդային ծրագրով

Հայաստանի պատմության թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, այսուհետ կարող են դիտել  դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների  1-12-րդ դասարանների աշակերտները: Այցելության ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել թանգարան այցից  առնվազն 7 օր առաջ (հեռ.՝ 010582761, 055520691): Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2025 թվականի մարտի 21-ը: Հիշեցնենք, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ`…

Կարդալ ավելին
1 3 4 5 6 7 619