Քրդերն այլեւս չեն կարող օգնել ԱՄՆ-ին՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, քանի որ բախվում են թուրքական գրոհներին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մազլում Աբդին։ «Մենք միտումնավոր չենք սառեցրել միջազգային կոալիցիայի հետ ԴԱԻՇ-ի դեմ համատեղ գործողությունները,- ասել է Մազլումը,- Բայց, ինչպես ասել եմ, ստիպված ենք դադարեցնել այս գործողությունը շարժման մեջ, քանի որ ահռելի սթրես ենք ապրում մեր տարածքներ թուրքական հնարավոր ներխուժման պատճառով»: Թուրքիան նոյեմբերի 13-ին Ստամբուլում…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, Հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելինԲաքուն Մոսկվայից պահանջում է ԼՂ-ում ադրբեջանական տեղանուններ օգտագործել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որում կոչ է արվում ԼՂ-ում ադրբեջանական տեղանուններ օգտագործել։ «Ադրբեջանական կողմը պաշտոնապես Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, Ադրբեջանի տարածքներում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին եւ ներկա հրամանատարությանը, ինչպես նաեւ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնին ուղարկել է ադրբեջանական տեղանունները եւ բազմիցս դիմել է պաշտոնական տեղեկատվության մեջ այդ անվանումներն օգտագործելու կապակցությամբ։ Սակայն Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պաշտոնական տեղեկատվության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, ադրբեջանական բնակավայրերն անվանվում են հորինված…
Կարդալ ավելինՄեծ Բրիտանիայում ձվի դեֆիցիտ է
Մեծ Բրիտանիայում հավի ձուն դարձել է բազմաթիվ խափանումների զոհ, որոնք հանգեցրել են այն բանին, որ որոշ խանութների դարակներում ձու չկա, տեղեկացրել է Bloomberg-ը։ Սուպերմարքետները նորմավորում են վաճառքը, հացթուխներն այլընտրանք են մտածում, իսկ ֆերմերները պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի։ Բացի անմիջական ներգործությունից, ճգնաժամն ավելի լայն առումով ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարելի է քանդել մթերային շուկաների կառուցվածքը։ «Այն, ինչ հիմա տեղի է ունենում ձվի շուկայում, կարելի է նույն հաջողությամբ կիրառել մրգերի, ցորենի կամ մսի…
Կարդալ ավելինՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ասկերանում և Մարտունիում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Կարդալ ավելինԱյս տարվա 9 ամսում Արցախում գրանցվել է 18.2 տոկոս տնտեսական աճ
Նոյեմբերի 25-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում «ԱՀ 2023թ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Այն ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ԱՀ 2023թ պետական բյուջեի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թվականների ծրագրի նպատակադրումները և Արցախի Հանրապետության 2023-2025 թվականների պետական…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը՝ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին: Հայտարարության մեջ ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ« սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանը 2022 թվականի նոյեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն…
Կարդալ ավելինՀայաստանում կանանց շուրջ 62 տոկոսը կամ գործազուրկ է, կամ չի աշխատում ու չի փնտրում աշխատանք. պաշտոնյա
Մի կողմից մենք ուզում ենք կանայք ավելի շատ ներգրավվեն աշխատաշուկայում, որովհետեւ ունեն ավելի լավ մարդկային կապիտալ, մյուս կողմից ուզում ենք կանայք ավելի շատ երեխաներ ունենան, քանի որ դա պետության առաջընթացի ու ռազմավարական կարևորություն ունի, ուզում ենք կանայք ներգրավեն բանակում, տնտեսության մեջ, քաղաքականության մեջ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Վիկտորյա Այդինյանը։ «Ու այնպես է ստացվում, որ Պետության խնդիրների ահռելի մասը դնում…
Կարդալ ավելինՀայաստանում ամեն 5-րդ երեխան չի ծնվում. մեծ մասը՝ սեռով պայմանավորված. Տիգրան Ավինյան
Վերչջին տարիներին ավելի ակտիվ են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը: Նախկինում այն ոլորտները, որոնք ավանդաբար եղել են տղամարդկանց ոլորտներ, հիմա ավելի ու ավելի հարստանում են կանանցով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովի ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով, թվերը, որոնք ցույց են տալիս, որ կանանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, իրականում չեն նշանակում, որ դեպքերն են ավելացել, նշանակում են, որ ինչ-որ մարմիններ ավելի լավ են աշխատում,…
Կարդալ ավելինԹուրքիան եւ Կատարը ավարտում են Անկարային մինչեւ 10 մլրդ դոլար տրամադրելու մասին բանակցությունները
Թուրքիան եւ Կատարը ավարտում են Անկարային մինչեւ 10 մլրդ դոլար տրամադրելու մասին բանակցությունները, այդ թվում մինչեւ 3 մլրդ դոլարը մինչեւ տարեվեջ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստճան պաշտոնյաներին։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ ընդհանուր ֆինանասավորումը կարող է իրականացվել սվոփի ձեւով՝ եվրոպարտատոմսերի կամ այլ մեթոդի, եւ Թուրքիայի ու Կատարի առաջնորդները քնանրկել են այս հարցը։ Օտարերկրյա ֆինանսավորումը կարող է օգնել ամրապնդել արժութային ռեզերվները՝ աջակցելու համար տոկոսադրույքների նվազմանն ուղղված նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը եւ խթանման այլ միջոցներին՝ չնայած…
Կարդալ ավելին