ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների վարձատրությունը կաճի. 5 մլն դրամ է հատկացվել

ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների վարձատրությունը կաճի. 5 մլն դրամ է հատկացվել

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց ԱԳՆ-ի միջոցներից 5 մլն դրամ հատկացնել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների վարձատրությունը լավարկելու նպատակով: Հիմնավորման մեջ նշվում է, որ  պետական արարողակարգի ծառայության բնականոն աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ են ժամանակակից պահանջներին համապատասխան մրցունակ կադրեր։ Սակայն, ցածր վարձատրությամբ պայմանավորված, խնդիր է առաջանում ինչպես փորձառու կադրերի արտահոսքի, այնպես էլ նոր ռեսուրսների ներգրավման տեսանկյունից:Աշխատանքի ծավալները, պատասխանատվությունը, մասնագիտական հմտությունները, լեզուների իմացության պահանջը չեն համապատասխանում  դրա դիմաց ստացած վարձատրությանը։ Պետական արարողակարգում աշխատանքը պահանջում է…

Կարդալ ավելին

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ապրիլին կազմել է 747 419. Աճը` 5,2 տոկոս

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ապրիլին կազմել է 747 419. Աճը` 5,2 տոկոս

Հարկ վճարողների կողմից 2024թ. ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37 269-ով կամ 5.2%-ով: Այս մասին  հայտնում են ՊԵԿ-ից։

Կարդալ ավելին

Հենց այսօր պետությանն է վերադարձվում Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները. դատախազ

Հենց այսօր պետությանն է վերադարձվում Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253.8 քմ ներքին մակերեսով տարածքները. դատախազ

Կառավարության նիստում, այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե նախորդ 8 ամիսների ընթացքում ինչ գույքեր են ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ «Նշեմ, որ ընդհանուր առմամբ մեր երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք և արժույթ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և մեկ շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 118…

Կարդալ ավելին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը

Հիշո՞ւմ եք,  նման մի երգ կար և դրա մեջ «Իմ սիրելի, գուշակիր ինքներդ» արտահայտությունը: Անկեղծ ասած, ինձ հետաքրքրում է, թե ինչ երկրների մասին էր խոսում Հայաստանի վարչապետը։ Մենք բոլորս պետք է դա պարզենք ինքնե՞րս, թե՞ հետո մեզ կասեն։ Այս մասին մայիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դրանց բարձրաձայնելը միանգամայն տրամաբանական կլինի, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է։ Սա թողնենք պաշտոնական Երևանին»,- հավելել է նա։ Զախարովան վստահեցրել է, որ…

Կարդալ ավելին

Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դիվանագետ

Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները.  Դիվանագետ

Թուրքիայի Ապագա կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, երկկողմ դեսպանատներ բացել եւ բացել սահմանները։ Դավութօղլուն պնդել է, որ չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս։

Կարդալ ավելին

Երկրի սահմանները գծել են Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր հայրերը. պատգամավոր

Երկրի սահմանները գծել են Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր հայրերը. պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր հայրերը երկրի սահմանները գծել են դեռ Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարի եւ ազգային բանակի ձեւավորման շրջանում։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցներում, մայիսի 23-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Հայաստանում գործող իշխանությունների ներկայացուցիչների համար պետական սահմանը ընդամենը գիծ է թղթի վրա։ «ՀՀԿ մոտեցումը սահմանազատման հարցին հրապարակվել է մի քանի շաբաթ առաջ կուսակցության գործադիր մարմնի հայտարարության շրջանակում»,- ավելացրել է Մամիջանյանը։ Նա նաեւ անդրադարձել է…

Կարդալ ավելին

Ի գիտություն բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների. մեկնարկում է բուհերի դիմում-հայտերի ընդունումը

Ի գիտություն բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների. մեկնարկում է բուհերի դիմում-հայտերի ընդունումը

«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները բակալավրի կրթական աստիճանով մանկավարժի որակավորում ստանալու համար պետք է դիմեն մանկավարժական որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համապատասխան կուրսում ուսումնառելու կամ շարունակելու ուսումնառությունը՝ այն ընդհատված լինելու դեպքում։ ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ նախընտրած բարձրագույն ուսումնական հաստատություն (ընդունող հանձնաժողովին) դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետն է 2024 թվականի մայիսի 23-ից մինչև հուլիսի 23-ը (աշխատանքային օրերին): Պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներառում է՝ 1) դիմում` ուղղված բուհի ռեկտորին. 2) միջին…

Կարդալ ավելին

ԵՄ-ը ցանկանում է արգելել երկակի նշանակության մթերքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Բելառուս. FT

ԵՄ-ը ցանկանում է արգելել երկակի նշանակության մթերքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Բելառուս. FT

Եվրամիությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել Բելառուսի հանդեպ, որոնք վերաբերելու են երկակի նշնակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանմանը, նպատակ ունենալով խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) թերթը, որը ծանոթացել է Բրյուսելի համապատասխան փաստաթղթի նախագծին։ Ըստ պարբերականի՝ ԵՄ-ը ծրագրում է «արգելել Բելառուս եւ նրա միջոցով՝ տեխնոլոգիաների եւ ապրանքների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ ԵՄ-ը նաեւ «կդադարեցնի Բելառուսից ադամանդների ներկրումը», որը կհաջորդի G7-ի երկրների կողմից Ռուսաստանում արդյունահանված կամ մշակված թանկարժեք քարերի ներմուծման…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մայիսի 24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբաններրը կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին ցերեկային ժամերին աստիճանաբար կիջնի 4-6 աստիճանով, նորից կբարձրանա միայն հաջորդ շաբաթվա սկզբին։ Ինչպես  տեղեկացնում է  «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Քամին կուժգնանա՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +19+21։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +4+9,…

Կարդալ ավելին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 23-ին, կազմել է 387.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.29 դրամ (նվազել է 0.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.16 դրամ (նվազել է 1.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.29 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-416 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին
1 249 250 251 252 253 645