ԼՈՌԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՈՅԱՅԻ ՄԹԵՐՔԻ` ՏՈՖՈՒԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գայանե Բադալյան ԱՁ-ին պատկանող սոյայի մթերքի՝ տոֆուի արտադրությունում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Լոռու մարզ, գ. Մարգահովիտ)։

 

Մասնավորապես՝

– արտադրական շինության կառուցվածքը  չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,

– արտադրությունը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,

– չի եղել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան։

 

Տոֆուի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 

 

Spread the love