1956 թվականին Աբովյան 16 հասցեում կառուցված Նկարիչների տունը սեփականության իրավունքով պատկանում է Նկարիչների միություն ՀԿ-ին: ՀՀ-ը ճանաչել է Նկարիչների տան նկատմամբ միության սեփականության իրավունքը: Շենքը չի հանդիսացել պետական սեփականություն և առ այսօր ծառայում է իր նպատակին: Սա մայիսի 4-ին Նկարիչների միության արտահերթ համագումարի ժամանակ ընդունված հայտարարության տեքստից մի հատված է: Հայտարարությունն ընդունվել է միաձայն: Արտահերթ համագումարը հրավիրել միության շենքի շուրջ ստեղծված խնդիրը քննարկելու համար: Համագումարին հրավիրված էր նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միության նախագահ Սուրեն…
Կարդալ ավելինՈւշակով. Պուտինի այցը Թուրքիա արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, սակայն ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն, սակայն հնարավոր տարբերակները կքննարկվեն մոտ ապագայում, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Օրակարգում է Թուրքիա այցը։ Այն պատրաստվում է, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ համաձայնեցված չեն։«Բայց այս այցը օրակարգում է։ Նա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- լրագրողներին ասաց նա։ Ուշակովը նշել է, որ մոտ ապագայում կքննարկվի Էրդողանի հրավերի իրականացման հնարավոր ժամկետները։
Կարդալ ավելինՄարզային կրթօջախի գործունեությունը մշտապես ուղեկցվում է միջոցառումներով
Արարատի պետական քոլեջը շարունակում է իր գործունեությունը հերթական իրադարձությամբ : Վերջերս Արարատի պետական քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանից «Զրույց»-ի թղթակիցը տեղեկանում է , որ կրթօջախի աջակից և բարերար «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամ» – ի անկախ հանձնախմբի նախագահ Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն Միքայելյանի նախաձեռնությամբ մարտի 22-ին Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան արարողություն` «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան կրթական հիմնադրամ» -ի հիմնադիր Անուշավան Աբրահամյանի հոգու խաղաղության համար։…
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Բալթյան երկրների հետ հարաբերությունների լիակատար խզման հավանականությունը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Ռուսաստանի Դաշնության և Բալթյան երկրների միջև հարաբերությունների լիակատար խզման հավանականության մասին հարցին, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ Մոսկվան երբեք հանդես չի գալիս դիվանագիտական հարաբերությունները խզելու նախաձեռնող, նշելով, որ «Մերձբալթյան երկրների թշնամական վերաբերմունքի պատճառով բոլոր միջպետական կապերը խզվել են»։«Ռուսաստանը երբեք չի նախաձեռնում դիվանագիտական հարաբերությունների խզում այլ երկրների հետ՝ ձգտելով պահպանել երկխոսության հնարավորությունը»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։Զախարովան հավելել է, որ «ոչ բարեկամ պետություններն անում են ամեն հնարավորը նորմալ…
Կարդալ ավելինՄինչ քայլերթը մայրաքաղաք ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր. Դավիթ Անանյան
Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը.«Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը։ Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը՝ մեկնարկելով Տավուշի մարզից, խորհրդանշում է ոչ միայն հոգևոր ուխտագնացությունը, այլև հայ ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը։Հայաստանի պատմության մեջ՝ 4-րդ դարի մեկնարկից մինչև միջնադարյան մելիքությունները և Օսմանյան կայսրությունից մինչև խորհրդային ժամանակները, եկեղեցու դերը միշտ եղել է մշակութային և քաղաքական կյանքի անբաժանելի մասը։ Անհիշելի ժամանակներից…
Կարդալ ավելինԿոտայքի մարզպետը շարունակում է համայնքներում հանդիպումները ազգաբանկչության հետ.(ֆոտո)
Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ շարունակվում են հանդիպումները ազգաբնակչության հետ : Այդ մասին տեղեկացնում է մարզպետարանի պաշտոնական էջը՝ « Մեր մարզի քաղաքացիների ձայնը մշտապես լսելի է։ Նախօրեին Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի, մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտների պատասխանատուների և խորհրդականներիս ուղեկցությամբ այցելել եմ Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայր՝ հանդիպելու բնակիչների հետ և լսելու նրանց կողմից բարձրացված մի շարք մտահոգությունների մասին»-ասվում է հաղորդագրության մեջ։ Մարզպետ Սահակյանը հանդիպում-այցը կազմակերպել է մարզային համապատասխան ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ, որին ներկա են…
Կարդալ ավելինԵրևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ
Տեղատարափ անձրևի հետևանքով մայիսի 3-4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ժամը 23։45-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում տեղի են ունեցել ջրալցումներ, փլուզումներ, միաժամանակ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար…
Կարդալ ավելինՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է մտցրել. թույլատրվել է Հայաստան արտահանել 28 հազար տոննա
Ռուսաստանում մտցվում է շաքարեղեգի կամ ճակնդեղի շաքարի եւ քիմիապես մաքուր սախարոզայի արտահանման արգելք։ Այս մասին որոշումը ստորագրված է, տեղեկացրել է ՌԴ կառավարության Թելեգրամ-ալիքը։Նշվել է, որ սահմանափակումը գործելու է մինչեւ 2024թ. օգոստոսի 31-ը։ Ընդգծվել է, որ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունությանն աջակցելուն։ՌԴ կառավարության տեղեկության համաձայն՝ շաքարի մատակարարումները հնարավոր կլինեն ԵԱՏՄ երկրներ որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս՝ 5 հազար տոննա, Ղազախստան՝ 120 հազար տոննա, Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա։ Այս ծավալների…
Կարդալ ավելինՀազարավոր ուխտագնացներ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում են՝ Բարեբեր կրակին սպասելով
Մի քանի հազար ուխտագնացներ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում են՝ Բարեբեր կրակին սպասելով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։Հավատացյալները կանգնած են խիտ շարքերով Կուվուկլիի՝ տաճարի կենտրոնի ժամատան մոտ, որը փակում է Տիրոջ գերեզմանը։ Հենց այստեղ պետք է ուխտագնացների եւ Երուսաղեմի պատրիարքի աղոթքներով հայտնվի Բարեբեր կրակը։Շատերն աղոթում են ինքնամոռաց՝ թերթելով աղոթարանները։ Հրաշքի ակնկալիքով Երուսաղեմ են եկել ուխտագնացներ աշխարհի տարբեր երկրներից. տաճարում լսվում է ռուսերեն, հունարեն, ռումիներեն, արաբերեն, հայերեն խոսք։ Կարգը տաճարի ներսում ապահովում են տասնյակ ոստիկաններ, բժիշկներ, հրշեջներ։ Ինչպես ՏԱՍՍ-ին…
Կարդալ ավելինԱդրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Հայտնում են Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակից: «Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Ստեփանակերտի հերոսների պանթեոնը։ Այս մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։ Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված…
Կարդալ ավելին