ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում (Զատիկին ընդառաջ)

ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում (Զատիկին ընդառաջ)

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Հանձնաժողովից փոխանցում են , որ տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ, և առաջիկայում գնային…

Կարդալ ավելին

Օրական 2 անգամ տրանսպորտից օգտվող քաղաքացիների համար տոմսի գինը դառնում է 146 դրամ. ավագանու անդամ

Օրական 2 անգամ տրանսպորտից օգտվող քաղաքացիների համար տոմսի գինը դառնում է 146 դրամ. ավագանու անդամ

Երևանի ավագանու «Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել  միասնական տոմսային համակարգի մասին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. Արդյո՞ք պետք էր վերանայել տրանսպորտի սակագինը 30 տարի անց։ Միանշանակ այո, քանի որ Երևանի տրանսպորտային համակարգը այսօր ներառում է ոչ թե գազելներ և ռաֆեր, այլ գերմանական և չինական արտադրոթյան ավտոբուսներ, տրոլեբուսներ որոնց տեխնիկական սպասարկման համար նախատեսված ծախսերը տրամաբանորեն այլ են և որոնց քանակը շարունակաբար ավելացվում է և արդիականցվում: Արդյո՞ք հաճախակի օգտվող մեր քաղաքացիների…

Կարդալ ավելին

«ԿԳՄՍ–ն պետք է լսի երաժիշտներին. Հաստատ կլսի». Կոնսերվատորիայում վաղ առավոտից մեկնարկել է ստորագրահավաք

«ԿԳՄՍ–ն պետք է լսի երաժիշտներին. Հաստատ կլսի». Կոնսերվատորիայում վաղ առավոտից մեկնարկել է ստորագրահավաք

Այսօր՝ մարտի 13-ի առավոտից Կոնսերվատորիայում մեկնարկել է ստորագրահավաքը` ընդդեմ բուհը կառուցվելիք «ակադեմիական քաղաք» տեղափոխելու: Սրան զուգահեռ նաեւ էլեկտրոնային ստորագրահավաք է նախաձեռնվել, որպեսզի ստորագրահավաքին կարողանան միանալ նաեւ արտերկրից: Դասախոսներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Քանի որ դեռեւս չեն սկսկել քննարկումները, ես լուրջ չեմ ընկալում «ակադեմիական քաղաքի» գաղափարը: Շատ անորոշ է, ոչինչ հստակ չէ, չեմ կարողանում դրան լուրջ վերաբերվել, բայց որպես կանխարգելիչ միջոց միանում եմ ստորագրահավաքին»: Օպերային թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանն էլ նշեց. «Ես շատ եմ կարեւորում,…

Կարդալ ավելին

Բեռլինում ԼՂ մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է. պատճառը՝ «զանգվածային արշավ միջոցառման դեմ»

Բեռլինում ԼՂ մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է. պատճառը՝ «զանգվածային արշավ միջոցառման դեմ»

Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր, Հարություն Հարությունյան, Դագմար Հելլեր և Մարտին Թամքե), որի շնորհանդեսը պետք է տեղի ունենար մարտի 6-ին Բեռլինում: monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական գրեթե բոլոր թելեգրամյան ալիքներով  շնորհանդեսը խափանելու նախաձեռնությունները, ցավոք, հաջողեցին։ Նախատեսված ամսաթվից մեկ օր առաջ՝ մարտի 5-ին, կազմակերպիչները՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհուրդը (DGAP) և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (KAS) չեղյալ հայտարարեցին միջոցառումը, և այն անցկացրեցին…

Կարդալ ավելին

ՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխման դեպքում տնտեսական հետևանքների մասին քննարկումներ են ընթանում. ՀՀ ԿԲ

ՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխման դեպքում տնտեսական հետևանքների մասին քննարկումներ են ընթանում. ՀՀ ԿԲ

Այո, նման քննարկումներ լինում են։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե քննարկումներ կան արդյոք հնարավոր տնտեսական հետեւանքների մասին, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվեն։ Նա պարզաբանեց, որ գործում են համապատասխան աշխատանքային խմբեր։ Գալստյանը հավելեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկումները շարունակվում են։ «Այս խմբի աշխատանքներում ներգրավված են մեր մասնագետները։ Ավելի լավ է այս խմբի ղեկավարներին հարցեր տալ»,- նշեց նա։

Կարդալ ավելին

Դոլարն ու եվրոն էժանացել են

Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 403.38  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.06 դրամ (նվազել է 0.46 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.21 դրամ (նվազել է 2.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.43 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 3.99-403 դրամով, վաճառվում է 405-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 432-438 դրամով,…

Կարդալ ավելին

Մայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով. ՄՊՀ

Մայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք: ՄՊՀ-ից  հայտնում են, որ միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները և ուղղորդելու նրանց մինչև կարգավորումների ուժի մեջ մտնելն իրենց վարքագիծը համապատասխանեցնել նոր պահանջներին՝ ձեռնպահ մնալով հնարավոր…

Կարդալ ավելին

Կանցկացվի Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը

Կանցկացվի Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 5-9-ը կազմակերպում է Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ խորհրդաժողովի նպատակն է քննարկել Սփյուռքում հայկական կրթօջախների կրթության առկա հիմնահարցերը, սահմանել նպատակները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման, նպատակներին հասնելու հաջորդական քայլերը: Խորհրդաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել կրթական քաղաքականության և ռազմավարության հետ առնչություն ունեցող քննարկումներ, ինչպես նաև ներկայացնել մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումներ: Կրթական քաղաքականությունն ու ռազմավարությունը ներկայացվելու է…

Կարդալ ավելին

Հիմքեր կան ակնկալելու, որ Հայաստանի համար գազի սակագինը մինչև 2031-ն անփոփոխ կմնա. փոխնախարար

Հիմքեր կան ակնկալելու, որ Հայաստանի համար գազի սակագինը մինչև 2031-ն անփոփոխ կմնա. փոխնախարար

Հիմքեր կան ակնկալելու, որ Հայաստանի համար գազի սակագինը մինչև 2031 թվականն անփոփոխ կմնա։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 11-ին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2013 թվականի գազային համաձայնագրին լրացում։ Այն ընդգրկում է բնական գազի գնագոյացման հիմունքները: Ըստ այս փաստաթղթի՝ Հայաստանի համար գազի սակագինը չպետք է փոխվի մինչեւ 2031 թվականի վերջ։ Փոխնախարարը…

Կարդալ ավելին

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ պատմական նվազագույնի է հասել

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ պատմական նվազագույնի է հասել

Երկուշաբթի օրը թուրքական լիրան թարմացրել է իր պատմական նվազագույնը դոլարի նկատմամբ, իսկ ամերիկյան արժույթի միավորը վաճառվում է ավելի քան 32 լիրայով։ Այս մասին են վկայում առցանց առևտրի տվյալները։ Առայժմ օրվա ընթացքում փոխարժեքը բարձրացել է մինչև 32,02 լիրա՝ մեկ դոլարի դիմաց։ Առևտրի նախորդ փակման մակարդակը 31,93 էր: Եվրոն նույնպես վաճառվում է լիրայի նկատմամբ իր պատմական առավելագույն մակարդակով: Մարտի 8-ին եվրոն արժեր 34,98, իսկ այս պահին եվրոպական արժույթի մեկ միավորի համար տալիս են 35,06 լիրա։ Ստամբուլի BIST100…

Կարդալ ավելին
1 325 326 327 328 329 669