Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դրույթի վերաբերյալ ըստ որի այն վարորդները, որոնց մեքենաների ապակիները թույլատրելիից մգեցված կլինեն, կտուգանվեն։ «Հարգելի’ քաղաքացիներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %, և, որ հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է։ Մշտադիտարկումները ցույց են տվել, որ վարորդների մեծ մասը, անսալով Ոստիկանության հորդորներին, արդեն իսկ հեռացրել…
Կարդալ ավելինԻնչպես պարզել թե ձեր հեռախոսը ինչ ծրագրով են գաղտնալսում
Եթե Android-ով աշխատող ձեր սմարթֆոնում, պլանշետում կամ նոութբուքում լրտեսական հավելված է տեղադրվել, ապա դեպքերի մեծ մասի պարագայում, ըստ «Անվտանգության համակարգերի ուրալյան կենտրոն» ընկերության Աուդիտի և տեղեկատվական անվտանգության համապատասխանության բաժնի ղեկավար Եվգենի Բակլուշինի, դա հնարավոր է պարզել։ «Դա հասկանալու համար երեք դասական եղանակ կա. սարքը սկսել է կտրուկ ավելի վատ աշխատել, հիշողության ծավալն արագորեն նվազում է, գործող հակավիրուսը հայտնաբերում է լրտեսող ծրագրակազմը»,- «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է մասնագետը։ Սարքերը վնասակար հավելվածներով վարակելուց խուսափելու համար մասնագետը խորհուրդ է…
Կարդալ ավելինԼրատվամիջոցներին պետք է պաշտպանել, բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է. Վիկտորինը հակադարձեց՝ Փաշինյանին
Հաշվի առնելով այն դժվար, անվտանգային իրավիճակը, որ գտնվում է Հայաստանը, անհրաժեշտ է, որ այստեղ բնակչությունը լինի դիմադրունակ, եւ մենք աջակցում ենք այն տարածաշրջաններին, որտեղ տեսնում ենք անվտանգության մարտահրավերներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ որպես օրինակ բերելով Սյունիքի մարզը: Նա խոսեց նաեւ մամուլի ազատությունից. «Լրատվամիջոցները պահապաններն անկախության, նրանց պետք է պաշտպանել եւ բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է: Պետք է դիտարկել…
Կարդալ ավելինՔննարկվել են ՀՌՀ-ի, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թ. բյուջետային հատկացումների կատարողականները
Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ ՀՌՀ-ի 2022 թվականի պետական բյուջեով ֆինանսական հատկացումները կազմել են շուրջ 325 մլն դրամ՝ ճշտված բյուջեի նկատմամբ՝ 324 միլիոն դրամ է, փաստացի կատարողականը՝ 99.6 տոկոս: Այս մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում: Իրականացվել է 1 ծրագիր, 3 միջոցառում: Տիգրան Հակոբյանը նշել է, որ հատկացված գումարի 85 տոկոսն աշխատավարձի ֆոնդն է:…
Կարդալ ավելինՔննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը
2022 թվականի ընթացքում նախարարությունն ունեցել է հաստատված 16 ծրագիր, 94 միջոցառում: Փաստացի կատարվել է 16 ծրագիր եւ 112 միջոցառում: Տարեկան ճշտված պլանը կազմել է 620 մլրդ 369 մլն դրամ, փաստացի կատարողականը ճշտված պլանի համեմատ կազմել է 98,9 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Մայիսի 31-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` 2022 թվականի պետական բյուջեի…
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին
ՊՆ փոխանցմամբ progressarmenia. com-ին այսօր մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին: Նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքը և հետագա ընդլայնման ուղիները: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելինԵթե ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, երկու ժամ հետո բնակչությունը կբնաջնջվի. Ձյունիկ Աղաջանյան
Ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալուց երկու ժամ հետո, ինչը պահանջելու է Ադրբեջանը, եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, Արցախի բնակչությունը կբնաջնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ «Եթե ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, ինչը միանգամից է լինելու է, եթե պայմանագրով երաշխավորված չլինի, որ Արցախն Ադրբեջանից դուրս է, երկու ժամ հետո Արցախը կբնաջնջվի։ Կոսովոյում էլ միջազգային երաշխիքներ կային, հիմա ի՞նչ է կատարվում։ Դա է այն ապագան, որը կսպասվի Արցախին, եթե որոշի…
Կարդալ ավելինԻնչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը հայտարարություն է հրապարակել
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը լրատվամիջոցներին տեսանյութ է ուղարկել, որում երեւում է, թե ինչպես են «Մրգենի» ՍՊ ընկերության աշխատակիցները մրգի արկղերում հայտնաբերում թմրանյութը։ Նշենք, որ մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում…
Կարդալ ավելինՄԱՀԱՑԵԼ Է ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ ՄԱՅՐԸ
Խոր ցավով տեղեկացանք , որ մահացել է դրամատուրգ, ռեժիսոր Լիանա Անթառանյանի մայրը: Մեր սիրելի Լիանա Անթառանյանը հուզիչ գրառում է կատարել, ֆբ էջում, որտեղ ասված է. «Իմ գեղեցկուհին էլ չկա: Մամուշիկս, պուպուշիկս, Անուշիկս, պապայիս լավ կնայես»: progressarmenia.com կայքի խմբագրությունը ցավակցում և զորակցում է տիկին Անթառանյանին և մերձավորներին:
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 30-ին, կազմել է 386.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.89 դրամ (աճել է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.41 դրամ (աճել է 3.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.78 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 389-390 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-411 դրամով,…
Կարդալ ավելին