Առաջարկվում է պետական սեփականություն համարվող գույքի, այդ թվում` պետական հողամասերի օտարումից 30 տոկոս չափաբաժին փոխանցել համայնքի բյուջե: Գործող կարգավորումներով պետական գույքի օտարման դեպքում էր միայն փոխանցվում, իսկ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կփոխանցվի նաեւ պետական սեփականության հողամասերի օտարումից: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գնահատմամբ առաջարկվող կարգավորումները համայնքների բյուջետային կարողությունների ու հնարավորությունների մեծացման, ֆինանսական ապակենտրոնացման համատեքստում են: «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում նախատեսվող փոփոխությունները քննարկվել…
Կարդալ ավելինԱդրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի հայկական հոգեւոր ժառանգությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցը։ Մասնավորապես, զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։ 2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը բացասական դինամիկա է ունեցել։ Կառավարությունը շարունակել է զգալի վերահսկողություն իրականացնել կրոնական գործիչների նկատմամբ՝ շարունակելով հետապնդել եւ կալանավորել նրանց։ Նշվում է, որ անցած տարեվերջին Ադրբեջանում կրոնական համոզմունքների համար բանտարկվել է 19 մարդ։ Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները նաեւ ասում են, որ կառավարությունը «շարունակել է ֆիզիկական բռնություն…
Կարդալ ավելինՄրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Հայաստան է ներմուծվել շուրջ 1 տոննա կոկաին՝ Պանամա-Իտալիա–Վրաստան երթուղով․ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն Եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության…
Կարդալ ավելինԵվրոպան չպետք է մոռանար Արցախի մասին. Արցախի Հանրապետության ԱԳ նախարար
Եվրոպան չպետք է մոռանար Արցախում շրջափակված հայերին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը, նշել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը: Նրա խոսքով՝ կան արժեքներ, որոնք Եվրոպան քարոզում է, սակայն ոչինչ չի անում Արցախում այդ նույն արժեքների պաշտպանության համար: Իսկ Արցախի ժողովրդի մի շարք իրավունքներ ոչ թե պարզապես բարեմաղթանք են, այլ 1990-ականներից մեկնարկած բանակցային գործընթացի տարբեր հատվածներում ամրագրված կետեր:
Կարդալ ավելինՊուտինը մայիսի 9-ին ոչ պաշտոնական նախաճաշ կանցկացնի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պեսկով
Հաղթանակի շքերթի ժամանակ Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները Վլադիմիր Պուտինի հետ կլինեն նույն ամբիոնում, որից հետո ծաղիկներ կդնեն և կանցկացնեն ոչ պաշտոնական նախաճաշ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Москва 24-ը։ Նրա խոսքով՝ Հաղթանակի շքերթը պետք է սկսվի առավոտյան ժամը 10-ին։ Նա նշել է, որ ԱՊՀ երկրների գրեթե բոլոր նախագահները Մոսկվա են ժամանել Հաղթանակի շքերթին Պուտինի հրավերով։ Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Մոսկվայում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդալ ավելինՀամայնք եվ գործարար հատվածի համագործակցության արդյունքում իր դռներն է բացել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզը
Արտաշատի համայնքապետ ՝ Կառլեն Մկրտչյանի պաշտոնական կայք էջից տեղեկանում ենք , որ համայնքի ղեկավարը .« Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ այսօր այցելել ենք Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, որտեղ համայնքապետարանի և գործարար հատվածի համագործակցությամբ այսուհետ կգործի 2 նոր խումբ՝ նախատեսված 40 երեխայի համար: Խմբասենյակները վերանորոգվել են և հագեցվել անհրաժեշտ գույքով: Մարզպետի և բարերարների հետ մասնակցել ենք գեղարվեստական միջոցառմանը: Հրաշալի փոքրիկներ ունենք, ովքեր այնքան գեղեցիկ ցուցադրեցին իրենց սովորած հմտությունները, ինչի առթիվ ես և պարոն մարզպետը շնորհակալություն հայտնեցինք…
Կարդալ ավելինՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
«progressarmenia.com »-ին ՊՆ-ից հայտնում են ՝ «Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով մայիսի 16-ին ՊԱՀՀ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը: Դեսպան Քվինին ներկայացվել են ՊԱՀՀ-ի ստեղծման պատմությունը, գիտահետազոտական, կրթական և գիտահրատարակչական գործունեությունը և ընթացիկ ու ապագա ծրագրերը: ՊԱՀՀ-ի…
Կարդալ ավելինԵՄ-ում լավատեսություն են խաղում. Զատուլինը հիշեցրել է ԼՂ-ի մասին Պուտինի ակնարկը
Անցյալ տարի Սոչիում կայացած եռակողմ հանդիպման նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը, դիմելով Հայաստանի ղեկավարությանը, ասում էր, որ Մոսկվան, որպես միջնորդ, պատրաստ է պայքարել Հայաստանին հարմար տարբերակի համար և ուղիղ ակնարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նա նշեց, որ այսօր դրա կարգավիճակը որոշված չէ, և բուն խնդիրը, որը երկար տարիներ քննարկվում էր և քննարկվում էր հրապարակային՝ բոլոր…
Կարդալ ավելինԵվրոպական կողմը փորձում է ապահովել ադրբեջանցի հանցագործների փոխանակումը հայ ռազմագերիների դիմաց. Սիրանուշ Սահակյան
Եվրոպական կողմը, հաշվի առնելով ադրբեջանական շահերը, փորձում է ապահովել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների փոխանակումը հայ ռազմագերիների դիմաց: Այս մասին ասում է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն եւս մի քանի կալանավորվածներ։ Նա նաեւ ասել էր. «Ես նաև ընդգծել եմ փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունը այն հարցի շուրջ, որ զինվորները, որ պարզապես մոլորվել ու անցել են…
Կարդալ ավելին2022 թ. իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում գնաճն աստիճանաբար նվազել է՝ տարեվերջին կազմելով 8.3 տոկոս. ներկայացվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
12-ամսյա գնաճը 2022 թվականի մարտից զգալիորեն ավելացել է՝ երկրորդ եռամսյակի վերջին հասնելով 10.3 տոկոսի, իսկ այնուհետեւ, իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում, աստիճանաբար նվազել է եւ տարեվերջին կազմել 8.3 տոկոս: Այս մասին փաստել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում՝ ներկայացնելով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Նշվել է, որ իրականացվող հետեւողական դրամավարկային քաղաքականության ազդեցությամբ 2023 թվականի երկրորդ կեսից գնաճի տեմպն աստիճանաբար կթուլանա եւ կկայունանա նպատակային 4…
Կարդալ ավելին