ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.2 տոկոսով:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.
- արդյունաբերությունն աճել է 22 %-ով.
- ծառայությունների ծավալն աճել է 3.7 %-ով.
- առևտրի շրջանառությունն աճել է 24.6 %-ով.
- շինարարության ծավալն աճել է 14.9 %-ով.
- արտահանման ծավալն աճել է 2.5 անգամ.
- ներմուծման ծավալն աճել է 99.6 %-ով։