ՄԱԿ-ում տեղեկացրել են, որ Գազայի բնակչության մեկ քառորդը քաղցից մահանալու շեմին է

ՄԱԿ-ում տեղեկացրել են, որ Գազայի բնակչության մեկ քառորդը քաղցից մահանալու շեմին է

Գազայի հատվածի ավելի քան 570 հազար բնակիչ «քաղցից մահանալու շեմին է», յուրաքանչյուր 6-րդ երեխա (մինչեւ 2 տարեկան) անկլավի հյուսիսում տառապում է սուր թերսնումից եւ հյուծումից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության պրոֆիլային տնօրինության ղեկավար Ռամեշ Ռաջասինգհամը։ «576 հազար մարդ Գազայում՝ բնակչության մեկ քառորդը, քաղցից մահանալու շեմին է, յուրաքանչյուր 6-րդ երեխա (մինչեւ 2 տարեկան) անկլավի հյուսիսում տառապում է սուր թերսնումից եւ հյուծումից»,- հայտնել է նա։ Ռաջասինգհամը նաեւ նշել է հետագա վատթարացման բոլոր նախադրյալների…

Կարդալ ավելին

Ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է. ԱԱԾ

Ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է. ԱԱԾ

Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Այս մասին հաղորդել են ԱԱԾ-ից։ «Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից։ Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։    

Կարդալ ավելին

Շուրջ 4 մլն դրամի հափշտակության և դրան օժանդակելու համար մեղադրվող ՊՆ պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 4 մլն դրամի հափշտակության և դրան օժանդակելու համար մեղադրվող ՊՆ պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ 4 մլն ՀՀ դրամի նյութական և իրային միջոցները: Այս մասին  տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ. Մ.-ն…

Կարդալ ավելին

Դեղատան աշխատակիցն այլեւս չի կարողանալու փոխել դեղի անվանումը, չափաքանակը եւ այլ դեղ առաջարկել. փոխնախարար

Դեղատան աշխատակիցն այլեւս չի կարողանալու փոխել դեղի անվանումը, չափաքանակը եւ այլ դեղ առաջարկել. փոխնախարար

Խնդիրներ ունեինք, երբ բժիշկը մի այլ դեղ էր նշանակում, դեղատան աշխատակիցը ինչ-որ պատճառներից ելնելով փոխում էր թե անվանումը, թե չափաքանակը. Էլեկտրոնային դեղատոմսերի դեպքում այդ հնարավորությունը չի լինելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: «Այն, ինչ նշանակված է, իսկ նշանակումը ազդող նյութով է նշվում, եթե չկա մեկ բրենդային անվանում, կա մեկ այլ բրենդային անվանում, պցիենտը ծանոթանալով այդ դեղորայքների գնացուցակին, ինքն է ընտրում, թե որ գումարի շրջանակներում է…

Կարդալ ավելին

Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. Պացիենտը դեղատուն պետք է գնա անձնագրով. Ինչպե՞ս է գործելու համակարգը

Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. Պացիենտը դեղատուն պետք է գնա անձնագրով. Ինչպե՞ս է գործելու համակարգը

Դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային․ մարտից ուժի մեջ են մտնում նոր փոփոխությունները: «Այս պահին աշխատում ենք եւ էլեկտրոնային, եւ թղթային տարբերակով, սակայն կառավարության համապատասխան որոշումից հետո արդեն կբացառվի թղթային դեղատոմսի դուրսգրումը, կգործի միայն էլեկտրոնայինը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: «Այս պիլոտի շրջանակներում միայն կենտրոնացված գնումներով արդեն 1,7 մլն-ից ավելի դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար ու արտոնյալ պայմաններով՝ մոտ 600 հազար դեղատոմս: Այս դեղատոմսերը դուրս են գրվել առաջնային օղակի բժիշկների…

Կարդալ ավելին

Փաշինյանը 15 օրով արձակուրդ է ուղարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 15 օրով արձակուրդ է ուղարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2024 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 12-ը ներառյալ: Սերգեյ Մովսիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը»,-ասված է որոշման մեջ:

Կարդալ ավելին

Մարտի 1-ից Երեւանի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Մարտի 1-ից Երեւանի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից: Խոսքը հետեւյալ խաչմերուկների մասին է. Իսաբեկյան – Դուրյան Արտաշիսյան – Հովսեփյան Դավիթ Բեկ – Գաջեգործներ:

Կարդալ ավելին

Բերված ապացույցները լրիվ հերքում են Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը. փաստաբանական խումբ

Բերված ապացույցները լրիվ հերքում են Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը. փաստաբանական խումբ

ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը նշանակվել է 2024 թ․ մարտի 1-ին, ժամը 16։15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում, նախագահող դատավորն է Դիանա Ղուկեյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մեր պնդմամբ՝ նույնիսկ թերի և օրենքի բազմաթիվ խախտումներով իրականացված  քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները համակցությամբ ամբողջովին հերքում են Տիրան Խաչատրյանին…

Կարդալ ավելին

Կրեմլը Ուկրաինա արեւմտյան զինվորականների հնարավոր ուղարկման մասին. դա կհանգեցնի ՌԴ եւ ՆԱՏՕ ուղիղ բախման

Կրեմլը Ուկրաինա արեւմտյան զինվորականների հնարավոր ուղարկման մասին. դա կհանգեցնի ՌԴ եւ ՆԱՏՕ ուղիղ բախման

Կրեմլում ուշադրություն են դարձրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա արեւմտյան ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման մասին հայտարարությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Եթե դա տեղի ունենա, ապա ստիպված կլինենք խոսել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ուղիղ բախման ոչ թե հավանականության, այլ անխուսափելության մասին, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ «Մենք նաեւ արձանագրել ենք, որ կարծիքների շատ լայն շրջանակ կա այս հաշվով, իսկապես կոնսենսուս չկա։  Այդ միջոցառման մասնակից երկրների մի ամբողջ շարք Փարիզում…

Կարդալ ավելին

«Խոպանչիները» Հայաստանում չեն հարկվի. ՊԵԿ–ը նահանջել է եւ նախագիծ է դրել շրջանառության մեջ

«Խոպանչիները» Հայաստանում չեն հարկվի. ՊԵԿ–ը նահանջել է եւ նախագիծ է դրել շրջանառության մեջ

Երեկվանից e-draft համակարգում տեղադրված է Հարկային օրենսգրում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, ապա Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու մասին օրենքին։ «Մենք հաշվի ենք առել մեր քաղաքացիների դիտարկումները եւ նախատեսել ենք դա: Այն ծանուցումները, որ հարկ վճարողները ստացել էին այն մասին, որ իրենցից հարկի գումար…

Կարդալ ավելին
1 332 333 334 335 336 668