ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են կրկնակի ստուգայց անհատ ձեռնարկատեր Արկադի Միրիջանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Տավուշի մարզ, Կողբ բնակավայր)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԿարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը՝ ՆԳՆ ուշադրության կենտրոնում(Տեսանյութ)
«ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹԻ ՄԹԵՐՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են կրկնակի ստուգայց «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման կետի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ճամբարակ)։ Խախտումներ չեն արձանագրվել։ Կաթի մթերման կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՇնչառական հիվանդությունների սեզոնային աճը թաքցրել է թռչնագրիպով մարդկանց վարակման դեպքերը. CDC
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) մասնագետները հայտնաբերել են H5N1 թռչնագրիպի վիրուսի թաքնված տարածում մարդկանց շրջանում։ Միտումը քողարկվել է շնչառական վարակների սեզոնային աճով եւ տուբերկուլյոզի վերադարձով: Հաշվետվությունը հրապարակվել է հաստատության պաշտոնական կայքում։ Զեկույցի համաձայն՝ H5N1-ը հայտնաբերվել է խոշոր եղջերավոր անասունների հետ աշխատած երեք անասնաբույժների մոտ։ Երկու դեպքում էլ վարակի աղբյուրը պարզ չէր։ Ընդ որում՝ անասնաբույժներից եւ ոչ մեկը գրիպի նման ախտանիշներ չի ունեցել: Չի գրանցվել նաեւ մարդուց մարդուն հարուցչի փոխանցում: Վարակները հայտնաբերվել են հակամարմինների թեստերի միջոցով 46 նահանգների 150 անասնաբույժների մոտ, ինչը ցույց է տալիս, որ վիրուսը տարածվում է հայտնի բռնկումների սահմաններից դուրս: Փորձագետներն ընդգծել են, որ վարակի շատ դեպքեր անհայտ են մնում։ «Եթե վիրուսը տարածվում է ավելի հաճախ, քան հայտնաբերվում է, մենք վտանգում ենք բաց թողնել մուտացիաները, որոնք կհեշտացնեն փոխանցումը մարդկանց միջեւ»,- ասել է Նեբրասկայի համալսարանի հետազոտող Լորեն Սաուերը: Նեւադայում H5N1-ով մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է անցյալ շաբաթ՝ ԱՄՆ-ում դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 68-ի: Նահանգում նաեւ հայտնաբերվել է վիրուսի նոր շտամ՝ D1.1, որը կարող է ավելի լավ հարմարվել կաթնասունների բջիջներին: Կովի կաթի միջոցով H5N1-ի փոխանցումը փորձնականորեն հաստատվել է, ինչն անհանգստացրել է մասնագետներին։ Փորձագետները կոչ են անում մարդկանց ձեռնարկել նախազգուշական միջոցներ՝ խուսափել վայրի կենդանիների հետ շփումից, անասունների հետ աշխատելիս օգտագործել պաշտպանիչ միջոցներ եւ ուշադիր լինել հիվանդության նշանների նկատմամբ:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է, որ Հայաստան են ներթափանցելու տաք և ցուրտ օդային հոսանքներ։ «Այսօրվա օդի ջերմաստիճանի բարձրացմանը (Երևանում մինչև +12 աստիճան) չխաբվեք, փետրվարի 19-ի երեկոյան ժամերից և առաջիկա երեք օրերին կզգաք հյուսիս-արևմուտքից ներխուժող հզոր ցուրտ օդային հոսանքների և հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքների ճակատամարտը մեր հանրապետությունում»,- գրել է նա։ Ավելի վաղ ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և…
Կարդալ ավելին«Հայ ազգը վտանգավոր կացության մեջ է»․ Ազգային երեք կուսակցությունների հայտարարությունը
Ազգային երեք կուսակցությունները հայտարարություն են արել․ «Չորեքշաբթի, Փետրուար 12, 2025-ի երեկոյեան, ՀՅԴ-ի Կլենտէյլի կեդրոնատեղիին մէջ, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի Արեւմտեան Ամերիկայի ղեկավարութեանց ներկայացուցիչները ունեցան երկժամեայ հանդիպում մը, որուն ընթացքին արծարծուեցան Հայաստանի և Արցախահայութեան իրավիճակն ու տագնապները, Արեւմտեան Ամերիկայի հայութեան և յա՛տկապէս այստեղի հայ երիտասարդութեան դիմագրաւած ազգային բնագաւառի մարտահրաւէրները, ինչպէս նաեւ մեր տեղական ազգային կեանքը յուզող հարցեր: Հանդիպումին ՍԴՀԿ-էն կը մասնակցէին Միհրան Խաչատուրեան (ատենապետ), Ռուբէն Մուղալեան և Գրիգոր Մոլոյեան, ՀՅԴ-էն՝ Կարօ Մատէնլեան (ատենապետ), Տարօն Տէր Խաչատուրեան…
Կարդալ ավելինԵրևանում ապրելու արժեքն ավելի բարձր է, քան Մոսկվայում. Numbeo
Ապրելու արժեքի ինդեքսով Երևանը զբաղեցրել է 179-րդ հորիզոնականը։ Դրա մասին հայտնում է Numbeo-ի՝ կյանքի արժեքի և որակի աշխարհի ամենամեծ բազան: Ստամբուլը զբաղեցրել է 177-րդ հորիզոնականը (դա նշանակում է, որ այստեղ գները Երևանի համեմատ շատ ցածր չեն): Վարկանիշում Մոսկվան զբաղեցրել է 210-րդ հորիզոնականը, Թբիլիսին՝ 222-րդ, Բաքուն՝ 256-րդ։ Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը։ Ցանկում ներառվել են աշխարհի խոշորագույն քաղաքներից 327-ը։
Կարդալ ավելինՍԱՏՄ-ՊԳԿ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ծրագրի համակարգող Բոտագոզ Նարտաևայի և ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊԳԿ-ՍԱՏՄ համագործակցության հեռանկարները, ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններն ու առաջնահերթությունները սննդամթերքի անվտանգության, կենդանիների առողջության և բուսանիտարիայի ոլորտներում։ Հյուրերի կողմից ներկայացվել են մեր երկրում այդ միջազգային կազմակերպության կողմից իրականացվող առանցքային՝ հակամանրէային կայունության հսկողությանը և կանխարգելմանը, թունաքիմիկատների կառավարմանը, կենդանիների առողջությանն ու սննդամթերքի…
Կարդալ ավելինԳեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել(Տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա։ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բաժնում նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն հետքերով ապակե գլանակ և դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: 28-ամյա վարորդը ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։ Նա և 27-ամյա ուղևորը, մեքենայով հանդրեձ, տեղափոխել են…
Կարդալ ավելին«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով
«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով: Փետրվարի 16-ին «Ավետիսյան» դպրոցում տեղի ունեցավ «Բվիկ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Թռիչք գրքի թևերով» վեցամսյա ընթերցանության մրցույթի եզրափակիչ փուլը։ Այս բացառիկ նախաձեռնությունը, որը միավորել էր 14-18 տարեկան ընթերցասերներին, ուղղված էր գրագիտության մակարդակի բարձրացմանը, քննադատական մտածողության զարգացմանը և գրավոր ու բանավոր խոսքի հարստացմանը։ Մրցույթը մեկնարկել էր 2024թ. հունիսի 1-ին՝ 211 մասնակիցներով Հայաստանի տարբեր համայնքներից։ Մասնակիցները ընթերցել են 20 գիրք, մասնակցել 10 դասընթացի, որոնցից 7-ը եղել են…
Կարդալ ավելին