Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում օրերս անցկացվել է դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup օլիմպիադան: Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։   Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը: Թիմի ղեկավարը ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն է:   InfO(1)Cup ամենամյա օլիմպիադան անցկացնում է Ռումինիայի Պրահովայի շրջկենտրոն…

Կարդալ ավելին

Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկների հավաքագրում

Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկների հավաքագրում

2025 թվականին լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Անվանի արվեստագետի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ: Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի մարտի 31-ը: Ստացված առաջարկները քննարկելու է հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողովը: Հոբելյանական միջոցառումների առաջարկներ կարող են ներկայացնել գիտական, կրթական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները՝ հայտերն…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Բալասան Առաքելյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի կետում  իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Դավթաշեն թ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։  

Կարդալ ավելին

Բռնություն են գործադրել Շտապօգնության աշխատակիցների նկատմամբ․ պարեկները ձերբակալել են կասկածյալներին

Բռնություն են գործադրել Շտապօգնության աշխատակիցների նկատմամբ․ պարեկները ձերբակալել են կասկածյալներին

Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։ Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։ Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։ 37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6…

Կարդալ ավելին

Հայաստանում կանցկացվի մանուշյանական շաբաթ

Հայաստանում կանցկացվի մանուշյանական շաբաթ

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ» միջոցառումը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Մասնավորապես՝ տեղի կունենան «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գրքի և «Մանուշյան․․․» պիեսի շնորհանդեսները, Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան» ներկայացման առաջնախաղը, Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը…

Կարդալ ավելին

Միջազգային փոխանցումներ շահավետ սակագներով

Միջազգային փոխանցումներ շահավետ սակագներով

Ամիօ բանկում գործող հատուկ ակցիայի շրջանակում հնարավոր է իրականացնել շահավետ պայմաններով միջազգային փոխանցումներ՝ ընդլայնված ուղղություններով։ Այժմ բացի Եվրոպա և ԱՄՆ ուղղություններից փոխանցումների ցանկում ավելացել է նաև ԱՄԷ (Արաբական Միացյալ Էմիրություններ) դիրհամով ուղարկվող ուղղությունը։ Ամիօ բանկում անցկացվող ակցիայի շրջանակներում գործելու են հետևյալ հատուկ սակագները. ԱՄՆ դոլարով և ԱՄԷ դիրհամով փոխանցումների դեպքում՝ առանց փոխանցվող գումարի սահմանափակման, 0.1% (նվազագույնը՝ 6000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 40,000 դրամ) Մինչև 10,000 Եվրո փոխանցումների դեպքում` 6000 ՀՀ դրամ Ինչո՞ւ ընտրել Ամիօ Բանկը․ Արագ…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 27-ին հանրապետության որոշ վայրերում գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում է ձյուն, օրվա մնացած ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Որոշ ճանապարհներին կլինի մերկասառույց, լեռներում՝ բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հարավարեւմտյան քամու ուժգնությունը տեղ-տեղ կհասնի 17-20 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը էլի մի փոքր կբարձրանա։ Ինչպես   տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է թույլ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +2+4։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -3-6, Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -3-5,…

Կարդալ ավելին

Բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ կունենան. ՔՊ-ական պատգամավորները նախաձեռնությամբ հանդես կգան

Բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ կունենան. ՔՊ-ական պատգամավորները նախաձեռնությամբ հանդես կգան

ՔՊ-ական պատգամավորեր Արսեն Թորոսյանն ու Հասմիկ Հակոբյանը որոշել են նախաձեռնել փոփոխություն ՀՀ քրեական օրենսգրքում, որպեսզի մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ ունենան։ «Այսօրվա կարգավորումներով հատուկ առանձնացված չէ բուժաշխատողների դեպքը, իհարկե, կան ծանրացուցիչ հանգամանքներ՝ մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ բռնություն կիրառելու մասով, բայց դա, կարծում եմ, բավարար չէ։ Մենք պետք է հստակ հաղորդագրություն ուղարկենք բոլորին, որ սա անթույլատրելի է»,- նշել է Արսեն Թորոսյանը։ Նա կոչ է արել հասարակությանը հարգանքով վերաբերվել բոլոր բուժաշխատողներին։ Հիշեցնենք՝ փետրվարի…

Կարդալ ավելին

ԼՈՌԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՈՅԱՅԻ ՄԹԵՐՔԻ` ՏՈՖՈՒԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԼՈՌԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՍՈՅԱՅԻ ՄԹԵՐՔԻ` ՏՈՖՈՒԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գայանե Բադալյան ԱՁ-ին պատկանող սոյայի մթերքի՝ տոֆուի արտադրությունում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Լոռու մարզ, գ. Մարգահովիտ)։   Մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը  չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը, – արտադրությունը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, – չի եղել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան։  …

Կարդալ ավելին
1 2 3 4 5 631