Հայաստանը ԵՄ-ում եւ Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ կունենա. «Սա կմեծացնի ՀՀ դիմադրողականությունը»

Հայաստանը ԵՄ-ում եւ Բելգիայում պաշտպանության հարցերով կցորդ կունենա. «Սա կմեծացնի ՀՀ դիմադրողականությունը»

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 6-ի նիստում ԵՄ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, նախատեսվում է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը կից  պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով ԵՄ-ում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով  կցորդ նշանակել և հավատարմագրել։ Հիմնավորման մեջ նշվում է. «Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին տրամադրված աջակցությունը, ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններում ՀՀ մասնակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգում անվտանգային և պաշտպանական բաղադրիչի զգալի ընդլայնումը…

Կարդալ ավելին

Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ պետական կրթաթոշակ՝ մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ

Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ պետական կրթաթոշակ՝ մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ

Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորելու համար ՀՀ քաղաքացիներն այսուհետ կստանան պետական կրթաթոշակ, եթե նրանք համապատասխան աջակցություն ունեն նաև ՀՀ-ում գործող մասնավոր ընկերությունների կողմից և համարվում են տվյալ ընկերության աշխատակից։ Բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կրթաթոշակը կտրամադրվի աշխարհի լավագույն բուհերի  http://www.shanghairanking.com վարկանիշավորման կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65, իսկ   մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի համար։ Պետության կողմից տրվող կրթաթոշակի առավելագույն չափ է սահմանվում 10 մլն ՀՀ դրամը՝ մեկ տարվա համար։ Պարտադիր պայման է նաև, որ…

Կարդալ ավելին

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը:  Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։   Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում  է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ։   2025 թվականի մայիսին գյումրեցի պատանիները կմեկնեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաք՝  մասնակցելու մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը:…

Կարդալ ավելին

Ազգային ժողովն ընդունել է հանրային անվտանգության բարելավման և սոցիալական նշանակություն ունեցող մի շարք օրենսդրական նախագծեր

Ազգային ժողովն ընդունել է հանրային անվտանգության բարելավման և սոցիալական նշանակություն ունեցող մի շարք օրենսդրական նախագծեր

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությամբ՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար կհատկացվի 13 միավոր՝ նպատակ ունենալով թեթևացնել վարորդների սոցիալական բեռը: Միաժամանակ, կխստացվեն այն խախտումների պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը։ Արդյունքում՝ կարգավորումը կնպաստի տուգանային միավորների նպատակային կիրառմանը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը՝…

Կարդալ ավելին

Հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման նոր կարգերը. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման նոր կարգերը. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման նոր կարգերը: Կառուցվածքային առումով նոր կարգերի ընդունումը թույլ է տվել մեկ իրավական շրջանակի մեջ ներառել բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային (նախկինում՝ պայմանագրային-թեմատիկ) ֆինանսավորման ձևերը՝ սահմանելով հայտադիմումների ընդունման, գնահատման և հաշվետվողականության միասնական սկզբունքներ։ Բովանդակային առումով նոր կարգերում նախատեսվել են արդյունքահեն ֆինանսավորման համակարգի ներդրմանը, գիտահետազոտական ոլորտում միջգերատեսչական համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը և փորձաքննության ավելի հստակ մեխանիզմների սահմանմանն ուղղված մի շարք…

Կարդալ ավելին

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս ԱՄՆ-ում

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս ԱՄՆ-ում

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում:   Հյուրախաղերը իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում: Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են փետրվարի 21-ին «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի դատին է հանձնվել «Սիրո Casting» կատակերգությունը:   Հյուրախաղերը կեզրափակվեն մարտի 9-ին. հանդիսատեսին կներկայացվի «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

Ամիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի հունվարի 27-ի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ընթացքում։ Կապիտալի համալրումը միտված է Բանկի ռազմավարական զարգացման ծրագրի իրագործմանը՝ շեշտադրելով հատկապես Բանկի մրցակցային դիրքի հետագա բարելավմանն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացման առաջնահերթությունը։ Ներդրված միջոցները, մասնավորապես, կուղղվեն մանրածախ պորտֆելի ընդլայնմանը, թվային տեխնոլոգիաներում ներդրումներին, ինչպես նաև բանկի ռազմավարական խնդիրների իրագործմանը, ներառյալ՝ ռեբրենդինգի նախագծի ավարտը: Բանկի կանոնադրական կապիտալը համալրման արդյունքում կազմում է շուրջ 190…

Կարդալ ավելին

Կեռասի հյութը թեթեւացնում է աղիների բորբոքումը. Life

Կեռասի հյութը թեթեւացնում է աղիների բորբոքումը. Life

Հարթֆորդշիրի եւ Կենտրոնական Լանքաշիրի համալսարանների գիտնականները պարզել են, որ կեռասի 130 միլիտր նոսրացված Մոնմորանսի հյութը նվազեցնում է աղիների բորբոքման նշանները թեթեւ եւ միջին ծանրության խոցային կոլիտի դեպքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Life ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել է խոցային կոլիտ ունեցող 18-65 տարեկան 35 պացիենտ: Սա քրոնիկական, կրկնվող հիվանդություն է, որը բնութագրվում է հաստ աղիի լորձաթաղանթի բորբոքմամբ: Խոցային կոլիտն ուղեկցվում է մարսողության խանգարումներով, որովայնի ցավով, աղիների կծկման հետ կապված խնդիրներով, սրտխառնոցով եւ հոգնածությամբ։ Կարող են առաջանալ նաեւ էրոզիա եւ խոցեր։ Կամավորները բաժանվել են երկու խմբի։ Առաջին խումբը շաբաթը երկու անգամ խմել է 100 միլիլիտր ջրից եւ 30 միլիլիտր խտացրած Մոնմորանսի կեռասի հյութից պատրաստված ըմպելիք, իսկ երկրորդ խումբը՝ դատարկահաբ։ Միջամտությունն սկսվելուց վեց շաբաթ անց գիտնականներն ուսումնասիրել են մասնակիցների կղանքի նմուշները՝ բորբոքման մակարդակը գնահատելու համար: Պարզվել է, որ հյութի օգտագործումը 40տոկոսով նվազեցրել է աղիքային բորբոքման մարկերների սրությունը թեթեւ եւ միջին ծանրության խոցային կոլիտ ունեցող մարդկանց մոտ: Առաջին խմբի մասնակիցները նույնպես հայտնել են կյանքի որակի բարելավման մասին: Գիտնականները դեռ չեն կարող հստակ ասել, թե ինչն է առաջացնում այս օգտակար ազդեցությունը: Նրանք ենթադրել են, որ կեռասի մեջ առկա թթվային սննդանյութերը, որոնք կոչվում են անտոցիաններ, կարող են հակաօքսիդանտային ազդեցություն ունենալ՝ պաշտպանելով աղիների բջիջները վնասումներից:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի աստիճանական տաքացումը կշարունակվի։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +9+11։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +1+5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +1+4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+9, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +2+5, Լոռիում գիշերը՝-3-7, ցերեկը՝ +8+11, Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+12, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0+3, Արագածոտնի…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 635