Տեղի ունեցավ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպմամբ տեղի ունեցավ պատմաբան–արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։ Հայ գիտական շրջանակներում Ադրբեջան պետության պատմությանը նվիրված առաջին աշխատությունն է, որտեղ քննարկվել են Ադրբեջան պետության առաջացմանը, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին, 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս մուսուլման բնակչության շրջանում սկսված գործընթացներին, 1918–1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքներին ու պայմաններին, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։ Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են արխիվային մի շարք…

Կարդալ ավելին

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 30 կգ մարիխուանա

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 30 կգ մարիխուանա

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, և արդյունքը չուշացավ: Փետրվարի 24-ին հայտնաբերվեց և նախաքննական մարմին ներկայացվեց շուրջ 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Թմրանյութն առգրավվեց: Սրանով կանխվեց շուրջ 450 միլիոն դրամի…

Կարդալ ավելին

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում

Կառավարությունը 2025 թվականի մարտի 6-ի նիստում հավանություն է տվել «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Հարկ է նշել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, և չի համապատասխանում թե ներկայիս կառավարման համակարգին, թե միջազգային պահանջներին և ստանդարտներին։ Բացի այդ, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան, հատկապես բնակչության…

Կարդալ ավելին

Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով

Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով

Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։ Որոշմամբ սահմանվում է, որ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող այլ պետություններում ստացած վարորդական վկայականների հիման վրա Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացուն կտրվի ազգային վարորդական վկայական՝ առանց որակավորման քննություններ հանձնելու (տեսական և գործնական): Ընդ որում, նոր վկայականը տրվելու է առանց մյուս վկայականը վերցնելու։ Այս ընթացակարգի շրջանակում՝ 1․ քաղաքացին պետք է ներկայացնի…

Կարդալ ավելին

«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն

«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն

  Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակն ուղղված անհատների, հաստատութ­յունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերի ու ծրագրերի պարգևատրմանը: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում՝ https://www.unesco.org/en/prizes/education-sustainable-development հղմամբ: Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնա­առաջադրվող հայտերը չեն ընդունվելու։ Հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Պատշաճ լրացված հայտաձևն ու փաստաթղթերի…

Կարդալ ավելին

   Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթն այս տարի կանցկացվի մայիսին

   Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթն այս տարի կանցկացվի մայիսին

  ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Այս տարի այն կանցկացվի մայիսի 12-17-ը Երևանում: Մրցույթի կազմակերպիչն է «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամը: Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ՝ տարիքային երկու խմբով և երկու փուլով: Մայիսի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը: Մրցութային երկու…

Կարդալ ավելին

Հաշված ժամեր և գարնան ամենագեղեցիկ տոնը կազդարարի և սիրով կջերմացնի կանանց սրտերը.(Տեսանյութ)

Հաշված ժամեր և գարնան ամենագեղեցիկ տոնը կազդարարի և սիրով կջերմացնի կանանց սրտերը.(Տեսանյութ)

Հաշված ժամեր և գարնան ամենագեղեցիկ տոնը կազդարարի և սիրով կջերմացնի կանանց սրտերը։ Խորին հարգանքով եւ մեծ սիրով ,շնորհավորհում եմ իմ հավատարիմ, չքնաղ և հմայիչ,  գեղեցիկ սեռի  կոլոգաներիս   այս չքնաղ տոնի ,գարնան զարթոնքի, ժպիտների և ծաղիկների տարափի,  կանանց մեկամսյակի   կապակցությամբ: Հարգելի, սիրելի  իմ  ընկեր  գնահատում և արժևորում եմ   յուրաքանչյուրիդ  անգին ընկերությունն ու մարդկային տեսակը,  հոգատարությունն  ու  հարգանքը: Շնորհակալ եմ Ձեր  պատրաստակամության ,նվիրվածության և  հարեհասության  համար: Ձեզ մաղթում եմ  անսահման երջանկություն, բազում  հաղթանակներ, հոգու խաղաղություն, արևշատություն և իհարկե տոկուն առողջություն:

Կարդալ ավելին

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ. 28-ամյա երիտասարդը կալանավորված է(Տեսանյութ)

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ. 28-ամյա երիտասարդը կալանավորված է(Տեսանյութ)

Բնակարանային գողության բացահայտումը հատկապես բարդանում է, երբ մտնում են չբնակեցված տուն: Հենց նման դեպքեր էին արձանագրվում անցած տարեվերջին ու այս տարվա սկզբին Էջմիածնում և մոտակա բնակավայրերում: Այս ժամանակաշրջանն էլ պատահական չէր. Ամանորի տոներին շատերն են օրերով լքում տունը: Նման վերջին ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվեց հունվարի 12-ին: Այդ օրը վերադառնալով տուն` Պտղունք գյուղի բնակիչը հայտնաբերել էր պատուհանը բաց, իսկ տնից գողացել էին ոսկյա զարդեր ու փող: Քրեական ոստիկաններն ուսումնասիրեցին նաև այս դեպքի հանգամանքները,…

Կարդալ ավելին

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ծրագրի շահառու 15 ավագ դպրոցների ուսուցիչներին,  տնօրեններին և փոխտնօրեններին: Հանդիպմանը ընթացքում ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող դպրոցներին ներկայացվել են այս…

Կարդալ ավելին

Քննարկվել է մի շարք կառույցների հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

Քննարկվել է մի շարք կառույցների հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի  9 կառույցի։ Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝ Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.), Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9 հասցեի բնակելի տունը (1945-1950 թթ.) Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոց 2/3 հասցեի «Զեյթունցիներ» հարթաքանդակների համալիրը (1985-1986 թթ․), Արմավիրի մարզի…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 636