Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 8։35-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 8։35-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի…

Կարդալ ավելին

Հայ զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվել են 18 եւ 19 տարվա ազատազրկման

Հայ զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվել են 18 եւ 19 տարվա ազատազրկման

Մարտի 5-ին Ադրբեջանի մայրաքաղաքում քրեական գործի շրջանակներում կայացվել է դատավճիռը Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ըստ տեղեկությունների՝ Սարգսյանը դատապարտվել է 19, Ռաֆայելյանը՝ 18 տարվա ազատազրկման։ Հայ ռազմագերիները 9 տարի իրենց պատիժը կկրեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Բաքուն շինծու գործի շրջանակներում մեղադրում է նրանց «2021 թվականի մայիսին Ադրբեջանի սահմանի ապօրինի հատման, ինչպես նաեւ Քարվաճառի (Քելբաջարի) շրջանով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիների ականապատման մեջ։

Կարդալ ավելին

Բնակչության համար գազի սակագինը ՀՀ 4 ղեկավարների օրոք (Գրաֆիկ)

Բնակչության համար գազի սակագինը ՀՀ 4 ղեկավարների օրոք (Գրաֆիկ)

Ինչպես կանխատեսվում էր՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում որոշում կայացրեց 2022 թվականի ապրիլի 1-ից հայ սպառողների համար բնական գազի սակագները բարձրացնելու մասին։ Բնակչության  կամ մինչև 10000 խմ սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 1 խմ-ի հաշվարկով թանկանալու է 4,7 դրամով կամ 3,4 տոկոսով՝ դառնալով 143,7 դրամ։ 90-ականների սկզբներին ընդհատվեց Հայաստանի գազամատակարարումը տարածաշրջանում ծագած հակամարտությունների (Աբխազիայի, Հարավային Օսիայի և Արցախյան) պատճառով: Պարբերաբար պայթեցվում էին Հայաստան գազ մատակարարող խողովակները։ Խորհրդային…

Կարդալ ավելին

Էրդողանը Պուտինին է փոխանցել Թուրքիայում հանդիպելու Զելենսկու մտադրությունը

Էրդողանը Պուտինին է փոխանցել Թուրքիայում հանդիպելու Զելենսկու մտադրությունը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է նրա հետ Թուրքիայում հանդիպելու Վլադիմիր Զելենսկու մտադրությունը, Անկարան կշարունակի աշխատել այդ ուղղությամբ, նշել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ Քալինն ասել էր, թե Զելենսկին իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին հայտնել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում կամ Անկարայում։ «Մեր նախագահն (Էրդողանը – խմբ.) արդեն այս ուղերձը (Զելենսկու պատրաստակամության մասին – խմբ.) փոխանցել է Պուտինին։…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում մարտի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 341-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 3422 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 916 349 է: Վերջին մեկ օրում առողջացել է 505 պացիենտ, փաստացի այս պահին բուժվում է 4984 պացիենտ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 8536 է:…

Կարդալ ավելին

Քննարկվել է մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատմանն աջակցող նախաձեռնություն

Քննարկվել է մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատմանն աջակցող նախաձեռնություն

Նպատակ ունենալով ներդաշնակեցնել բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների հետ կապված գործարքներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, խթանել մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատումը` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանն առաջարկում են փոփոխություներ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է մարտի 4-ի ԱԺ նիստում: Փոփոխությունների արդյունքում սեփականատերեր չհամարվող անձինք հնարավորություն կստանան անշարժ գույք գնելու իրավունք ունենալ ոչ միայն կառուցվող բազմաբնակարան…

Կարդալ ավելին

Աշխարհը պարենային ճգնաժամի եզրին է. Ինչպե՞ս Հայաստանը կարող է մեղմել դրա հետեւանքները

Աշխարհը պարենային ճգնաժամի եզրին է. Ինչպե՞ս Հայաստանը կարող է մեղմել դրա հետեւանքները

Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը լուրջ մարտահրավերներ է կանխատեսում պարենային անվտանգության մասով Այս հարցը, ըստ տնտեսագետ Հրանտ Միքայելյանի, մշտական ​​բնույթ է կրում Հայաստանի համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտարարեց, որ խնդիրը կարճաժամկետ լուծում չունի, բայց ամեն դեպքում դրանով պետք է զբաղվել։ Իսկ ի՞նչ անել Նախ, ըստ տնտեսագետի, պետք է խրախուսել տեղական արտադրությունը եւ առավելագույնս օգտագործել չմշակվող գյուղատնտեսական հողերի ներուժը։ Նշենք, որ տարբեր տվյալներով, Հայաստանում չմշակվող վարելահողերի մասնաբաժինը 50 տոկոս է կազմում։ Երկրորդ՝ ամենալուրջ ուշադրությունը…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին

Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կկայանա  մարտի 13-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից։ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում մարտի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421008 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2909913 վերջին մեկ օրում` 3847 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5875 պացիենտ, նվազել է 597-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 404993 անձ` վերջին մեկ օրում 836 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի,…

Կարդալ ավելին

Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը թանկացել են մինչեւ 1250 դոլար

Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը թանկացել են մինչեւ 1250 դոլար

Մոսկվա-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթների ավիատոմսերը վերջին օրերին կտրուկ թանկացել են՝ 250 ԱՄՆ դոլարից հասնելով 1250 ԱՄՆ դոլարի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ՋՈԵԼ» միջազգային բեռնափոխադրումների եւ տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Եղիազարյանը։ «Շատ են թանկացել Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը. երկկողմանի տոմսերի գները տատանվում են 1250-ից 1350 դոլարի սահմանում, ընդ որում, առանց ուղեբեռի 1300 դոլար է։ Իսկ, օրինակ,  «ՆՈՐԴՎԻՆԴ» ավիաընկերության  տոմսերի գինը հասնում է մինչեւ 2000 դոլարի»,- նշեց նա։ Ըստ Սոնա Եղիազարյանի՝ ավիատոմսերի թանկացումը պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով։…

Կարդալ ավելին
1 521 522 523 524 525 569