Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը պաշտոնապես տրվել է Ապարան համայնքին

Երիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը պաշտոնապես տրվել է Ապարան համայնքին

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և հյուրեր: Մինչ պաշտոնական միջոցառման մեկնարկը՝ հյուրերը ծանոթացել են Ապարան համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցների ու Ապարանի արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսին: Երիտասարդների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև «Երիտասարդության պայծառ գույները» խորագրով կտավի…

Կարդալ ավելին

Մշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում

Մշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում տեղակայված Մշակույթի զարգացման հիմնադրամի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքային պայմաններին ու գործունեության ընթացքին: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Շրջելով տարածքում՝ նախարարը հետաքրքրվել է աշխատակազմի գործունեությամբ, ընթացիկ խնդիրներով, նոր միջավայրում աշխատանքային տրամադրվածությամբ և այլ հարցերով: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի գործարկման միջոցով փորձ է արվում բարձրացնել թանգարանների կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես՝ նախատեսվում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող…

Կարդալ ավելին

Հայտարարություն․ տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Հայտարարություն․ տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Մ-7 միջպետական նշանակության ճանապարհի Գյումրի քաղաքի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մարտի 17-ից: ՆԳՆ ոստիկանությունը…

Կարդալ ավելին

Կիբեռմարտահրավեր․ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին

Կիբեռմարտահրավեր․ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին

  Ձեզանից շատերը տարբեր սոցիալական հարթակներով նկատել են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։ Հանցագործները որևէ եղանակով չեն կարող կեղծ վարորդական վկայականները մուտքագրել պետական մարմինների տվյալների շտեմարան։ Իսկ եթե փորձեք ձեռք…

Կարդալ ավելին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԵՄ օժանդակությամբ նշվել է  Սպառողների իրավունքների միջազգային օրը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԵՄ օժանդակությամբ նշվել է  Սպառողների իրավունքների միջազգային օրը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրոպական միության օժանդակությամբ այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ  միջոցառում էր կազմակերպվել։ Միջոցառմանը մասնակցում էին և ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Միջոցառման ներկա էին պետական մարմինների ղեկավարներ, տնտեսավարողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք։ «Սպառողը վաղուց դադարել է տնտեսության պասիվ մասնակիցը լինելուց։ Նա իրավունքների կրող է, իսկ…

Կարդալ ավելին

Նոր ծրագիր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում․ ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է Համակարգող խորհրդի հանդիպմանը

Նոր ծրագիր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում․ ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է Համակարգող խորհրդի հանդիպմանը

Մարտի 13-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի Համակարգող խորհրդի առաջին համատեղ հանդիպմանը։ Հանդիպմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ներկայացուցիչներ Ներքին գործերի նախարարությունից, շահագրգիռ այլ գերատեսչություններից և ԵԽ փորձագետներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը, Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը, ծրագրի գործողություններին, արդյունավետ իրականացումն ապահովող կարգավորումներին վերաբերող…

Կարդալ ավելին

Կառավարությունը կհամաֆինանսավորի 12 համայնքների թվով 14 ծրագիր. Նոր որոշում

Կառավարությունը կհամաֆինանսավորի 12 համայնքների թվով 14 ծրագիր. Նոր որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: «Ձեր քննարկմանն եմ ներկայացնում ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը պետական բյուջեից 916 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքների թվով 14 ծրագիր»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

Կարդալ ավելին

Որ 13 մշակաբույսերը կապահովագրվեն 2025-ին. ցանկը համալրել են ծիրանը և խաղողը

Որ 13 մշակաբույսերը կապահովագրվեն 2025-ին. ցանկը համալրել են ծիրանը և խաղողը

2025 թվականին ապահովագրական մշակաբույսերի կազմը կփոխվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախագծի համաձայն՝ այս տարի կապահովագրվեն նաև ծիրանը և խաղողը, իսկ ցորենի, գարու, վարսակի դեպքում հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը: «2025-ին կապահովագրվի 13 մշակաբույս՝ խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ, 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ»,- ասաց նախարարը:

Կարդալ ավելին

Այսուհետ 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ

Այսուհետ 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում որոշում կայացրեց, որով հստակեցվում են  հղիության արհեստական ընդհատման իրականացման պայմանները: Ըստ այդմ, ըստ հղիության ժամկետի, սահմանվում է, որ մինչև 8 շաբաթական դեղորայքային եղանակով ընդհատումը կարող է կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում, սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման համար սահմանել գրավոր դիմումի պահանջ: Բացի այդ, «անչափահաս» բառը փոխարինվում է «մինչև 16 տարեկան» բառերով,  դրանով իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության պահանջը նախատեսելով միայն մինչև 16 տարեկան պացիենտի համար: Ամրագրվում է 16 տարին լրացած…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մարտի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի աստիճանական տաքացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝  +12+17, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝  +11+16, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝  +17+20, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4+1, ցերեկը՝  +12+16, Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝  +19+23, Տավուշում գիշերը՝ +7+9, ցերեկը՝  +22+26, Արագածոտնի լեռներում գիշերը՝-1-3, ցերեկը՝  +11+14,…

Կարդալ ավելին
1 2 3 641