Մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով:
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը հանդիպել է պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով բարձր կրթաթոշակ ստացող ուսանողներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են ԲՏՃՄ առարկաների ուղղությունը, ինչպես նաև ագրարային մասնագիտություններով սովորող ուսանողները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքին և բարելավմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի ֆրանսիացի գործընկերներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ շաբաթվա շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումների՝ թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ և այլն: Կարևորելով ծրագիրը՝ նախարարը նշել է, որ Մանուշյանական շաբաթվա միջոցառումները կյանքի են կոչվել հայ և ֆրանսիացի գործընկերների համատեղ ջանքերով:…
Կարդալ ավելինԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին Հայաստան-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն. Ալեն Սիմոնյան
Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են ԵՄ դիտորդները, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Որովհետև այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ԵՄ դիտորդներին սահմանից հանելը Ադրբեջանին հնարավորություն կտա հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտել, ագրեսիայի ֆոն ստեղծել, և դրանում մեղադրել հայկական կողմին, ԱԺ նախագահն ասաց. «Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի…
Կարդալ ավելինԹուրքական մեդիայում սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով այսքան հրապարակում չէր եղել. Գոռ Ծառուկյան
Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը: Մեդիա տուրին մասնակցած Թուրքիայի…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. սպասում են քամիներ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հղում անելով կենտրոնին, հայտնում է սպասվող ուժգին քամիների մասին: «Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ»,- գրել է նա:
Կարդալ ավելինՄՊՀ կայքում ներդրվել է գործիք, որի միջոցով սպառողը կարող է առցանց բողոք ներկայացնել տնտեսվարողին (վիդեո)
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի www.competition.am կայքում ներդրվել է «Սպառողի օգնական» գործիքը, որի միջոցով սպառողը կարող է առցանց բողոք ներկայացնել տնտեսվարողին։ «Լրացրե՛ք առցանց ձևաթղթի պահանջվող դաշտերը, և hամակարգն ինքնաշխատ եղանակով կձևավորի ձեր բողոքը՝ հասանելի դարձնելով այն Հանձնաժողովին, որի միջոցով էլ այն կհասցեագրվի վերջնական հասցեատիրոջը: Բողոքին արձագանքելու ժամկետը երկու շաբաթ է։ Նշված ժամկետում պատասխան չստացվելու դեպքում Հանձնաժողովը կքննարկի վարչարարություն իրականացնելու հարցը»,- ասված է հաղորդագրությունում: Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելինՄեկ շաբաթում գրանցվել է 707 արտակարգ դեպք. տուժել է 103, զոհվել՝ 9 մարդ. ՆԳՆ Փրկարար ծառայություն
Մարտի 10-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1022 դեպք, որից 707-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 631, փլուզման՝ 5, քարաթափման, սողանքի, ձնահյուսի, օձի նկատման, երկրաշարժի, որոնողափրկարարական՝ 1-ական, բնական հրդեհի՝ 3, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 38, հրդեհի կեղծ կանչի՝ 27, 84 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման…
Կարդալ ավելինԳիտնականները հաշվարկել են աշխարհի վերջի ժամկետները. Ե՞րբ և ինչու՞ Երկիրը կդառնա անբնակելի
NASA-ի և Տոհոյի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները կանխատեսել են Երկրի վրա կյանքի անհետացման սցենարը, որը կապված է թթվածնի պակասի հետ։ Նրանց մաթեմատիկական հաշվարկների համաձայն՝ այս գործընթացը տեղի կունենա մոտ 1 միլիարդ տարի հետո, երբ մթնոլորտային փոփոխությունները կդարձնեն կյանքն անհնարին։ Ի՞նչը կհանգեցնի Երկրի ոչնչացմանը Հիմնական պատճառը՝ Արևի աստիճանական ընդարձակումը. Ժամանակի ընթացքում Արևն կտաքանա, ինչը կբերի մթնոլորտի կազմի փոփոխության և թթվածնի մակարդակի կտրուկ նվազման։ Արդյունքում Երկիրը կդառնա անբնակելի գրեթե բոլոր կենդանի օրգանիզմների համար։ Գիտնականների գնահատմամբ՝ այս գործընթացը կսկսվի 1…
Կարդալ ավելինԽուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ ՆԳ նախարարությունը հորդորում է
Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳ նախարարությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Վերջին շրջանում հաճախ կրկնվող խոզանների այրման դեպքերն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները լուրջ սպառնալիքներ են ստեղծում շրջակա միջավայրի համար։ Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, մարդիկ հաճախ այրում են խոզանն ու բուսական մնացորդները։ Այդ ընթացքում հողի վերին շերտի օրգանական նյութերի այրման հետևանքով նաև այրվում են միկրոօրգանիզմներ, ինչը հանգեցնում է հողի որակի վատթարացման, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացման ու մթնոլորտի աղտոտման։…
Կարդալ ավելին