Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈԱԿ-ում անցկացվում է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը: Մայիսի 9-ից 11-ը, տարբեր երկրներից ժամանած 450 մարզիկ, իրենց ուժերն են չափում «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարում։ Արդեն ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի, Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի և Չարենցավանի մարզադպրոցի նախաձեռնությամբ: Մրցումներն անցկացվում են ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն` 4 տարիքային խմբերով: Մարզիկները մրցում են 35 քաշային կարգով: Այս տարի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել է. ՀՀ-ից, ՌԴ-ից, Վրաստանից…
Կարդալ ավելինՊակիստանը հրթիռային հարվածներ է հասցրել պահեստի եւ ավիաբազաների Հնդկաստանում
Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, եւ որ Հնդկաստանին հասվել է «պատասխան հարված», հաղորդել է CBS News-ը: Լարվածության վերջին սրացումն առաջացել է անցյալ ամիս Պահալգամի ահաբեկչությունից հետո, որին Հնդկաստանը գտել է Պակիստանի մասնակցության ապացույցներ: Պակիստանի զինվորականները հայտնել են, որ օգտագործել են միջին հեռահարության «Ֆաթեհ» հրթիռներ՝ հարվածելու հնդկական հրթիռների պահեստին եւ Պատհանկոտում եւ Ուդհամպուրում գտնվող ավիաբազաներին: Բանակի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ահմադ Շարիֆը հեռուստաուղերձում ասել է, որ Պակիստանի ռազմաօդային ուժերն անվտանգության մեջ են հնդկական հարվածներից հետո՝ ավելացնելով, որ հնդկական հրթիռներից մի քանիսը հայտնվել են նաեւ Հնդկաստանի արեւելյան Փենջաբում։ Պակիստանի հայտարարության համաձայն՝ հնդկական հրթիռները թիրախավորել են Ռավալպինդի կայազորային քաղաքի Նուր Խան ավիաբազան, Չակվալ քաղաքի Մուրիդ եւ արեւելյան Փենջաբ նահանգի Ջհան շրջանի Ռաֆիկի ավիաբազաները։ Շարիֆի խոսքով՝ հնդկական հրթիռների մի մասը հարվածել է նաեւ Աֆղանստանին։ Հնդկական բանակը ուրբաթ երեկոյան հայտարարություն է տարածել, որ անօդաչու թռչող սարքերը նկատվել են Պակիստանին սահմանակից Հնդկաստանի շատ նահանգներում եւ Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում, ներառյալ շրջանի գլխավոր Սրինահար քաղաքում, 26 վայրերում: Հաղորդագրությունում նշվել է, որ անօդաչուներին հետեւել եւ ոչնչացրել են: «Իրավիճակը մշտապես վերահսկվում է, անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ»,- նշվել է հաղորդագրությունում։ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում ասվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ եւ «կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է ԱՄՆ աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար՝ ապագա հակամարտություններից խուսափելու համար»:
Կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ–ն ստում է. հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարարը հայտնել է ՀՀ-ի հետ «խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունների մասին»
«Գոյություն ունեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ», լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա ասել է, որ մարտին համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը։ «Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ ակնկալիքները կապված են ՀՀ Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը եւ Մինսկի խմբի լուծարմանը, որի կարիքը վերացել է հակամարտության ավարտի պատճառով։ Մենք հետեւում ենք գործընթացին, կան շփումներ»,- ասել է նա։
Կարդալ ավելինՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ
Հանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերը առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-15-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 10-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է,…
Կարդալ ավելին2022 թվականին ՊԱԳ-ը որոշել է չֆինանսավորել փոխարինող բուժման ծառայությունը. Սուրեն Նազինյան
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն շարունակում է բացահայտել Առողջապահության նախարարության աշխատելաոճը։ Իր ֆեյսբուքյան էջում նա նոր գրառում է արել, որում ներկայացրել է, թե ինչպես է կրճտավել օփիոիդային կախվածություն ունեցող պացիենտների փոխարինող բուժման ֆինանսավորումը։ «2009 թվականի հոկտեմբերին Հայաստանում ներդրվեց օփիոիդային կախվածություն ունեցող պացիենտերին փոխարինող բուժման ծրագիրը՝ OSF-ի ֆինանսական աջակցությամբ: 2010 թվականի գարնանն OSF-ը դադարեցրեց ֆինանսավորումը և ծրագիրն սկսեց ֆինանսավորել Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամը: Արդեն 2021 թվականին գիտեինք, որ Գլոբալ հիմնադրամը 2023 թվականից ֆինանսավորումը դադարեցնելու է,…
Կարդալ ավելինԳոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ
Հայ մարզիկները պատմություն են կերտում Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունում։ Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ։ Եվրոպայի երիտասարդական կարատեի չեմպիոնը Հայաստանի մեծահասակների կարատեի պատմության մեջ ամրագրեց առաջին բրոնզե մեդալը: «Շատ հպարտ եմ, որ այս մեդալը բերում եմ Հայաստան։ Սա միայն իմ հաղթանակը չէ, այլև իմ թիմի, մարզիչներիս ու բոլոր նրանցը, ովքեր հավատացին ինձ։ Հաջորդ քայլը՝ աշխարհի առաջնություն, որտեղ ամեն բան անելու եմ՝ ոսկի նվաճելու համար», — ընդգծեց Գոռ Ներսիսյանը մրցումներից հետո։ Մրցաշարը…
Կարդալ ավելինՊուտինի ելույթը Հաղթանակի շքերթում. Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների ներդրումը հսկայական էր
Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների ներդրումը հսկայական էր, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Կարմիր հրապարակում ունեցած իր ելույթում։ «Այստեղից ռազմաճակատի անհրաժեշտ ամեն ինչով լի գնացքները շարունակում էին շարժվել առանց ընդհատման։ Այստեղ էին տեղակայված հոսպիտալները, և հարյուր հազարավոր տարհանվածներ գտան իրենց երկրորդ տունը։ Նրանց հետ կիսեցին ապաստանը, հացը և ջերմությունը։ Մենք մեծարում ենք Հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանի, գլուխ ենք խոնարհում Հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած բոլորի հիշատակի…
Կարդալ ավելինՊայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շնորհավորական ուղերձ է տարածել. «Շնորհավորում ենք ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման պատմական տարեդարձի կապակցությամբ։ Այս Եռատոնը խորհրդանշում է պայքարի, համառության և մեր ժողովրդի անսասան կամքի հաղթանակը։ Այն մեր ընդհանուր հիշողության, ինքնության և արժանապատվության անբաժանելի մասն է։ Սակայն մեր հաղթանակի պատմությունը դեռ ավարտված չէ։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ։ Արցախի հայությունը զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից, իր ձայնը լսելի դարձնելու և…
Կարդալ ավելինՀայաստանում այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով: Մտահոգիչ է նաև այն փաստը, որ բանջարեղենի և մրգի գները բարձրացել են նաև այս տարվա մարտի համեմատ, այսինքն` շարունակվող գնաճ ունենք սննդի ոլորտում: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ «Պաշտոնական թվերով Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ մարդը աղքատ է, ով իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդամթերքի վրա, այդ թվում` բանջարեղեն գնելու համար, որի գները երկնիշ թվերով…
Կարդալ ավելին