Դերասան, հաղորդավար, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին ժամը 18:00-20:00-ը Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մարտի 22-ին ժամը 11:00-13:00-ը՝ նույն վայրից: Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Վաթսունամյա դերասանի մահվան լուրը միությունը տարածել է մարտի 18-ին։ Դեղտրիկյանը տևական ժամանակ պայքարել է քաղցկեղի դեմ։ Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին Երևանում։ 1982 թվականին ավարտել է Ն. Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական…
Կարդալ ավելինՀայաստանն ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հայտը ուղարկել է ԵՄ, սպասում է արձագանքին
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված 41 թերությունները շտկվել են և կատարված աշխատանքների վերաբերյալ պաշտոնական հայտն արդեն ուղարկվել է Եվրամիություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ներկայացնելով Հայաստանի ավիացիոն ոլորտում միջազգային ստանդարտների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները։ «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացվել է Հայաստանում ավիացիոն ոլորտի միջազգային ստանդարտների և…
Կարդալ ավելին2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանի աշխատավարձերի ֆոնդը կազմել է մոտ 300 միլիարդ դրամ. Էկոնոմիկայի նախարարություն
2024 թվականի արդյունքներով Հայաստանի աշխատավարձի ֆոնդը կազմել է 295 միլիարդ դրամ։ Դրա մասին մարտի 19-ին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի և արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Դա, ինչպես նշել է նա, 12%-ով կամ 30,8 միլիարդ դրամով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։ «2018 թվականի համեմատ հիմնադրամն աճել է 2,2 անգամ կամ 163.9 միլիարդ դրամով»,- նշել է Պապոյանը։ Միաժամանակ նա ուշադրություն է…
Կարդալ ավելինԿայացել է Հայաստանի և Բրազիլիայի արտգործնախարարների առանձնազրույցը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլի Դաշնային Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի առանձնազրույցը:
Կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ…
Կարդալ ավելինՀրշեջ-փրկարարական նոր կայանի գործարկումը թույլ կտա 911 փրկության հեռախոսահամարն օգտագործողին ապահովել առավել արագ արձագանքում. ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցել են կայանի բացման արարողությանը
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է ունեցել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական կայանի կառուցման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Նա աղետներին…
Կարդալ ավելինՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին քաղաքացիներին գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 363 396 000 դրամ, 298 770 000 դրամ, 20 237 000 դրամ և 301 473 000 դրամ տուգանք անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Իրականացված վարույթների արդյունքներով արձանագրվել է, որ քաղաքացիներին ուղարկված մարքեթինգային հաղորդագրություններն ունեն գովազդային բնույթ. հաղորդագրություններն ուղարկվել են առանց քաղաքացիների այդ մասին առանձին արտահայտած կամահայտնության և նման կամահայտնության ժամկետային սահմանափակման. հաղորդագրությունները չեն պարունակել…
Կարդալ ավելինԵվս 20 խոշորացված համայնքում կիրականացվի կլիմայական ռիսկի խորքային գնահատում, համայնքային ոստիկանները կվերապատրաստվեն երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով․ ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակությանը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա և սերտ համագործակցությունը թե՛ երեխաների իրավունքների պաշտպանության, թե՛ աղետների ռիսկերի կառավարման ոլորտում, որի արդյունքում մի շարք արդյունքներ են գրանցվել: Ներկայացնելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումները՝ Արփինե Սարգսյանը մասնավորապես ընդգծել է օրենքի հետ առնչվող երեխաների հետ ճիշտ աշխատանքի կարևորությունը, դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորումը, աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունևային
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, գլխավոր բանակցող և սպառողների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Մեգլենա Կունևային։ Գեղամ Գևորգյանը ողջունել է hյուրին՝ շեշտելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել մեր երկրում սպառողների պաշտպանության ոլորտում նման հարուստ փորձառություն ունեցող գործչի։ ՄՊՀ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված բարեփոխումների ընթացքը։ Նա մասնավորապես նշել է, որ մշակվել է լայնածավալ բարեփոխումների փաթեթ, որի համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստանձնելու…
Կարդալ ավելին«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրը կարևոր նախաձեռնություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում կիրականացվեն…
Կարդալ ավելին