ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի   տեսուչները ստուգում են իրականացրել «Մովա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Գյումրի, Ղարսի խճ․), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է։ Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:  …

Կարդալ ավելին

Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան

Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան

Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից։ Այս մասին բրազիլական Correio Braziliense օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարին։ «Մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես հանվել է…

Կարդալ ավելին

Իբուպրոֆենը կարելի է օգտագործել արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու համար. ВJВ

Իբուպրոֆենը կարելի է օգտագործել արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու համար. ВJВ

Իբուպրոֆեն ցավազրկող դեղամիջոցը կարող է արգելափակել քաղցր համի ռեցեպտորները ողջ օրգանիզմում՝ նվազեցնելով դիաբետի եւ նյութափոխանակության հետ կապված այլ հիվանդությունների ռիսկը: Այս եզրակացությանն են հանգել Ռութգերսի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Pharmacology ամսագրում: Փորձին մասնակցել են 18-58 տարեկան 15 տղամարդ եւ 17 կին: Առաջին փուլում մասնակիցները ողողել են իրենց բերանը իբուպրոֆեն նատրիումի կամ նապրոքսեն նատրիումի լուծույթով երեք տարբեր խտություններով: Այնուհետեւ կամավորներին խնդրել են գնահատել սախարոզայի, սուկրալոզայի (արհեստական ​​քաղցրացուցիչ) եւ ֆրուկտոզայի լուծույթների քաղցրությունը: Արդյունքները ցույց են տվել, որ իբուպրոֆենը ճնշում է քաղցր համի ընկալումը։ Դա պայմանավորված է TAS1R2-TAS1R3 ռեցեպտորների ճնշմամբ, որոնք արձագանքում են շաքարին: Նյութը նաեւ դանդաղեցրել է մարդու երիկամների բջիջներում սախարոզայի եւ սուկրալոզայի ազդանշանների մոլեկուլյար փոխանցումը: Գիտնականները բացատրել են, որ TAS1R2-TAS1R3-ը գտնվում է ոչ միայն բերանի խոռոչում, այլեւ ողջ մարմնում։ Դրանք, ի տարբերություն լեզվի համի ընկալիչների, չեն կարողանում շաքարն ընկալել ճաշակի մակարդակով, բայց կարողանում են հայտնաբերել այն եւ օգտագործել նյութափոխանակության պրոցեսում։ Հետազոտողների խոսքով՝ ամբողջ օրգանիզմում TAS1R2-TAS1R3 ռեցեպտորների «անջատումը» կարող է փոխել նյութափոխանակությունը եւ նվազեցնել այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին են դիաբետը եւ ճարպակալումը: Այս տվյալները համահունչ են այն ուսումնասիրություններին, որոնք ցույց են տվել, որ իբուպրոֆենի հաբեր ընդունելը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը: Ավելի հավանական է, որ նման էֆեկտը կապված է որոշակի հյուսվածքներում շաքարի մետաբոլիզմի ճնշման հետ։  

Կարդալ ավելին

Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ին սպառնացել է գրավել Գազայի հատվածը

Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ին սպառնացել է գրավել Գազայի հատվածը

Ճնշումը, որը կգործադրի Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) կլինի «ավելի ավելի հզոր» և կներառի Գազայի «տարածքների գրավում և այլ գործողություններ», եթե  ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը չվերադարձնի իսրայելցի պատանդներին, չորեքշաբթի Քնեսեթի նիստի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է The Jerusalem Post-ը։ Միաժամանակ, ինչպես նշում են իսրայելական լրատվամիջոցները, Նեթանյահուն չի խորացել մանրամասների մեջ։ Նեթանյահուի խոսքերը հնչել են «40 ստորագրությունների բանավեճ» անունով հայտնի բանավեճի ժամանակ, որը Բբրիտանական «հարցեր վարչապետին» իսրայելական տարբերակն է: Բանավեճը ներառում էր մի շարք կարճ…

Կարդալ ավելին

Էրդողանը կոչ է արել «բոյկոտել» Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը

Էրդողանը կոչ է արել «բոյկոտել» Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել «բոյկոտել» ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությանը, որի անդամը կալանավորված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է, հայտնում է Cumhuriyet-ը։ «Մենք չենք արժանին չենք մատուցի հավակնոտ քաղաքական գործիչներին, ովքեր անպատասխանատու կոչերով խաղում են աշխատավոր ժողովրդի հացի հետ: Գլխավոր ընդդիմության ղեկավարը բողոքում է արևմտյան բոլոր լրատվամիջոցներին: Այս երիտասարդներին փողոց դուրս բերելով, դուք ոչ միայն ոչինչ չեք շահի, այլև կկորցնեք: Ուրիշ դուռ չգտա՞ր։ Իմացիր դու, պարտվելու ես։ Երիտասարդներին փողոց դուրս բերելը չի ​​օգնի», -հայտարարել…

Կարդալ ավելին

Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն

Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն

Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը: Երեկվանից Վերին Լարսի անցակետում երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային հերթում, ըստ վերջին տվյալների, կա 3 666 բեռնատար:

Կարդալ ավելին

Roadpolice.am կայքում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

Roadpolice.am կայքում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

  Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։ Նպատակը թվային համակարգերի կիրառումը խրախուսելն է, ինչը ոչ միայն հեշտացնում է տուգանքների մասին ծանուցումը, այլև արդյունավետ դարձնում վճարումների ընթացքը։ Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոս նվազ։ Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS…

Կարդալ ավելին

Ազգային ժողովում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

Ազգային ժողովում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ նախագիծը վերաբերում է մի քանի հիմնական ուղղությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքին՝ հավաստագրման գործընթացին: «Գործող օրենքներով սահմանված է հավաստագրման գործընթաց կրթական  յուրաքանչյուր մակարդակի համար: Նախագծով առաջարկվում է սահմանել հավաստագրման միասնական գործընթաց, որը հնարավորություն կտա տնօրենի պաշտոնի բոլոր հավակնորդների համար սահմանել առավել…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՎԵՆԹՉ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՎԵՆԹՉ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են կրկնակի ստուգում «Վենթչ» ՍՊԸ-ին պատկանող “Սլոենկա” հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Վ․ Փափազյան փ․), որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին

Ադրբեջանն էներգետիկ ծրագրերով ծավալվում է դեպի Աֆրիկա

Ադրբեջանն էներգետիկ ծրագրերով ծավալվում է դեպի Աֆրիկա

Ադրբեջանը, բազմաոլորտ հարաբերություններ հաստատելով աֆրիկյան երկրների հետ, հետաքրքրություն է ցուցաբերում նաև այդ տարածաշրջանի հանդեպ։ Ադրբեջանցի մասնագետներն աֆրիկյան նավթաքիմիական ոլորտում աշխատել են դեռևս խորհրդային տարիներից, սակայն վերջին տասնամյակներում աֆրիկյան որոշ երկրների հանդեպ Բաքվի իշխանությունների յուրահատուկ վերաբերմունքի պատճառներից են նաև մարդու իրավունքների ոտնահարման հարցում «բախտակիցների» փնտրտուքը։ Այս համատեքստում ուշագրավ են Գվինեա-Բիսաուի և Սոմալիի նախագահների 2025 թվականի պաշտոնական այցերը։ Առաջինի հետ Ադրբեջանի հարաբերությունները սերտ են հատկապես ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Չմիավորման շարժման (ՉՇ) շրջանակներում։ Աֆրիկյան այս պետությունն Ադրբեջանին մեծ աջակցություն է ցուցաբերել հատկապես Հայաստանի դեմ ընդունված բանաձևերի շրջանակներում։…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 652