Երևանում մարտ ամսվա ընթացքում ծնվել է ավելի քան 1500 երեխա` շուրջ 770 տղա և 730 աղջիկ։ Տեղեկությունը հայտնեl 1 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։ «Երևանում նախորդ ամիս գրանցվել է 645 մահ, ծնվել է 1506 երեխա` 772 տղա և 734 աղջիկ։ Ընտանիքում որպես 11-րդ երեխա ծնվել է 1 տղա` Շենգավիթ ԲԿ–ում»,– ասաց Կարապետյանը։ Խոսելով «Շտապ բուժօգնության» ծառայության կողմից գրանցված վթար–վրաերթերի մասին` նա ընդգծեց, որ դրանք թվով 180-ն են եղել։ Վթար–վրաերթերի հետևանքով տուժել է…
Կարդալ ավելինՄարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509.514 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է շաբաթը՝ թվերով։ «Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509.514 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝ 810-ը՝ երեքվագոնանի, 1086-ը՝ երկուվագոնանի, 1024-ը՝ մեկվագոնանի։ Կատարողականը՝ 100%։ Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները»,- հայտնում են մետրոպոլիտենից։
Կարդալ ավելինԺամանակին մարդը կարող էր զանգել շտապօգնություն, և այն հասանելի չլիներ. հիմա բացառված է նման դեպք. Ավինյան
Քանի որ ձեր հանձնարարությամբ շտապօգնությունում հետքանչ ներդրվեց և համարյա թե պրակտիկորեն չենք ունենում բաց թողնված զանգ և բողոք, նույնը ուզում ենք ներդնել առողջության կենտրոններում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Վերջինս էլ արձագանքեց. «Որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց ժամանակին մենք այդպիսի ժամանակներ ունեցել էինք, երբ մարդը զանգում էր շտապօգնություն և կարող էր հասանելի չլիներ շտապօգնությունը: Հիմա նմանատիպ…
Կարդալ ավելինԽոզնավարում կրկին կրակոցներ են լսվել.Համայնքի ղեկավար
Այս գիշեր Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղում կրկին կրակոցներ են լսվել։ Այս մասին ասել է Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։
Կարդալ ավելինՍահարա անապատում անհայտ մարդկային ցեղի ներկայացուցիչների 7000-ամյա մումիաներ են հայտնաբերվել
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 7000 տարեկան երկու մումիա պատկանում են նախկինում անհայտ մարդկային տեսակի, որը հազարամյակներ շարունակ մեկուսացված է մնացել Հյուսիսային Աֆրիկայում: Մումիաները կանանց մնացորդներն են, ովքեր ժամանակին ապրել են «Կանաչ Սահարայում», որը նաև հայտնի է որպես աֆրիկյան խոնավ շրջան։ 14500-ից 5000 տարի առաջ այժմ անհյուրընկալ Սահարան թաց ու կանաչ սավաննա էր, որտեղ ապրում էին մարդիկ, ովքեր որս էին անում և ի վերջո կենդանիներ էին արածեցնում լճերի և գետերի երկայնքով: Երկու մումիաներից վերցված…
Կարդալ ավելինԱրտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում
Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած՝ գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում՝ առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։ Խարդախության սխեման հետևյալն է. Հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին և արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես…
Կարդալ ավելինՎերացվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգայց են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մարտիրոսյան փ․)։ Ստուգայցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷԼՈԼԱ» ՓԲԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր չանախ» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, Գորիս համայնք)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։
Կարդալ ավելինՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա միջոցառումներ.Քայլարշավ
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ գիտաժողովներ, կրթական ծրագրեր, տեղեկատվական արշավներ, քայլարշավներ դեպի հուշարձաններ, հուշարձաններին վերաբերվող սահիկաշարերի, լուսանկարների, տեղեկատվական այլ նյութերի ցուցադրում, բաց դասեր, ֆիլմերի դիտումներ, տարածքների մաքրման աշխատանքներ: Ծրագիրը միտված է հուշարձանների հանրահռչակմանն ու հասարակության լայն շերտերի իրազեկմանը: Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն…
Կարդալ ավելինՀայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեղի է ունեցել ընտրության փուլի եզրափակիչ նիստը
Մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների՝ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով հավաքել է 94,97 միավոր, իսկ AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da…
Կարդալ ավելին