Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին

Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կկայանա  մարտի 13-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից։ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք. մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում մարտի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421008 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2909913 վերջին մեկ օրում` 3847 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5875 պացիենտ, նվազել է 597-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 404993 անձ` վերջին մեկ օրում 836 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի,…

Կարդալ ավելին

Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը թանկացել են մինչեւ 1250 դոլար

Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը թանկացել են մինչեւ 1250 դոլար

Մոսկվա-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթների ավիատոմսերը վերջին օրերին կտրուկ թանկացել են՝ 250 ԱՄՆ դոլարից հասնելով 1250 ԱՄՆ դոլարի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ՋՈԵԼ» միջազգային բեռնափոխադրումների եւ տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Եղիազարյանը։ «Շատ են թանկացել Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը. երկկողմանի տոմսերի գները տատանվում են 1250-ից 1350 դոլարի սահմանում, ընդ որում, առանց ուղեբեռի 1300 դոլար է։ Իսկ, օրինակ,  «ՆՈՐԴՎԻՆԴ» ավիաընկերության  տոմսերի գինը հասնում է մինչեւ 2000 դոլարի»,- նշեց նա։ Ըստ Սոնա Եղիազարյանի՝ ավիատոմսերի թանկացումը պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով։…

Կարդալ ավելին

ՍԱՏՄ ենթահսկման բեռների զննությունը սահմաններում իրականացվում է պատշաճ ու ժամանակին

ՍԱՏՄ ենթահսկման բեռների զննությունը սահմաններում իրականացվում է պատշաճ ու ժամանակին

ՍԱՏՄ պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ Նկատի ունենալով տարվա այս ժամանակահատվածում բուսասանիտարական բեռների սահմանային շրջանառության ակտիվացումն ու դրանով պայմանավորված վերահսկողության ծանրաբեռնվածությունը՝ Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Նարեկ Հայրապետյանն այցելել են ՍԱՏՄ վերահսկողություն սահմանային 5 կետերից ամենահարավայինը՝ Ագարակի սահմանային հսկիչ կետ: Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության առանձնակատկությունները բավականին ժամանակ ու մասնագիտական հմտություններ են պահանջում՝ բեռների ստուգումը պատշաճ, որակով ու ժամանակին իրականացնելու համար: Ագարակի սահմանային հսկիչ կետում ՍԱՏՄ ղեկավարները ծանոթացել ու գնահատել…

Կարդալ ավելին

Կոտայքի մարզպետի ուշադրության կիզակետում են սպորտի վարպետները և նրանց հաջողությունները

Կոտայքի մարզպետի ուշադրության կիզակետում են սպորտի վարպետները և նրանց հաջողությունները

Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջը տեղեկացնում է՝ Նախօրեին մարզպետարանում հյուրընկալել եմ ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ, մեր մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Յուրի Սաքունցին, ով օրերս հերթական ռեկորդն է սահմանել: Յուրին Երևանի Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննայանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել: Երիտասարդ մարզիկը պատմել է, որ ռեկորդը համաշխարհային էր և առնվազն Հայաստանում՝ աննախադեպ: Այն համարվում է Գինեսի ռեկորդ և առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով: Շնորհավորել եմ Յուրիին…

Կարդալ ավելին

Կոտայքի մարզպետն ընդունել է 44-օրյա պատերազմի օրերին թիկունքում զգալի աշխատանքներ իրականացրած քաղաքացիների

Կոտայքի մարզպետն ընդունել է 44-օրյա պատերազմի օրերին թիկունքում զգալի աշխատանքներ իրականացրած քաղաքացիների

Մարտի 2-ին Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ «Քիչ առաջ պատիվ եմ ունեցել ընդունելու և ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից «Վազգեն Սարգսյան» և «Նելսոն Ստեփանյան» գերատեսչական մեդալներով պարգևատրելու 44-օրյա պատերազմի ընթացքում թիկունքային ապահովման զգալի աշխատանքներ իրականացրած քաղաքացիների: Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ բոլորիս մոտ հակասական զգացողություններ են առաջանում՝ մի կողմից ՊՆ նախարարի կողմից գերատեսչական բարձր պարգևի արժանանալը հպարտություն է, մյուս կողմից՝ վստահ եմ, որ բոլորս էլ կցանկանայինք, որ առհասարակ պատերազմ եղած չլիներ ու ստիպված չլինեինք…

Կարդալ ավելին

Նոր որոշում. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» զրկվեց մաքսային արտոնությունից

Նոր որոշում. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» զրկվեց մաքսային արտոնությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը զրկեց զուգագուլպաների արտադրության համար նախկինում տրամադրված մաքսային արտոնությունից։ Ըստ հիմնավորման՝ ընկերությունը ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել, և ավարտի ժամկետը հայտնի չէ: Հիշեցնենք, որ գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը 2021թ–ի որոշմամբ ազատվել էր 106 մլն դրամ մաքսատուրքից:

Կարդալ ավելին

Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից

Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից

Իտալական «Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից: «Սիրելի ընկերներ, Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թևկապը:95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում…

Կարդալ ավելին

«Դեռ շատ անելիքներ ունենք». Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը

«Դեռ շատ անելիքներ ունենք». Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշում կայացրեց  Ռոբերտ Ղուկասյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր եւ համակարգում էր կառավարության ծրագրերը Սյունիքի մարզում, նշանակել Սյունիքի մարզպետ: Մինչ այդ այդ պաշտոնից ազատվել էր Մելիքսեփ Պողոսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մելիքսեթ Պողոսյանին մարզպետի պաշտոնում իր շխատանքի համար. «Ես համոզված եմ, որ պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առջեւ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Պարոն Ղուկասյանը, գիտեք, այս ընթացքում Սյունիքի մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է…

Կարդալ ավելին

Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից

Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից

Կառավարությունն այսօրվա՝ մարտի 3-ի իր նիստում որոշեց Մելիքսեթ Պողոսյանին ազատվել Սյունիքի մարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից», – ասված է որոշման մեջ: Նշենք, որ Սյունիքի մարզպետ է նշանակվելու վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այդ հարցը եւս ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Կարդալ ավելին
1 522 523 524 525 526 569